
Մոսկվայի հին փողոցներից մեկում
ապրում է ծեր այրի: Նրա դուստրերը վաղուց ամուսնացել են: Ինքը կալվածատիրուհին խաղաղ
ապրում է իր վերջին տարիները:
Տան ամենանկատելի մարդը հավաքարար
Գերասիմն է՝ զորեղ մուժիկը, որն ի ծնե խուլուհամր է: Այրին բերել է նրան իր գյուղից,
որտեղ սա համարվում էր ամենալավ աշխատողը: Գերասիմը դժվարությամբ է սովորում քաղաքին:
Մի օր տիրուհին որոշում է ամուսնացնել
իր մուժիկներից մեկին՝ Կապիտոն Կլիմովին: Սա կոշկակար է: Սիրում է ուժեղ հարբել և տիրուհին
այդկերպ հույս ունի ճիշտ ուղղու վրա կանգնեցնել նրան: Որպես կին է ընտրում լվացարարուհի Տատյանային: Տատյանան
դուր էր գալիս Գերասիմին, որը ամեն կերպ պաշտպանում էր նրան և ուշադրության նշաններ
էր ցույց տալիս: Գավրիլան, որին հանձնարարված է կազմակերպել ամուսնությունը, վախենում
է Գերասիմից… Իմանալով, որ Գերասիմը չի սիրում հարբածներին՝ առաջարկում է Տատյանային
հարբած ձևանալ և այդպես երևալ Գերասիմի աչքին: Գուցե այդ դեպքում Գերասիմը հիասթափվի
և Կապիտոնի հետ Տատյանայի հարսանիքը ավելի հարթ կանցնի: Խորամանկությունը տալիս է իր
արդյուքը:
Անցնում է մի տարի: Սակայն
Կապիտոնը վերջնականապես հարբեցող է դառնում, և տիրուհին նրան Տատյանայի հետ ուղարկում
է գյուղ: Նրանց ճանապարհ դրած Գերասիմը ետդարձին ջրի մեջ խեղդվող իսպանական ցեղատեսակի
շան ձագ է տեսնում: Հավաքարարը փրկում է շանը և մեծացնում է նրան. անունը դնում է Մումու:
Մումուն խելացի շուն է: Բոլորը
սիրում են նրան, իսկ Գերասիմը պարզապես չի բաժանվում նրանից: Նրան նկատում է նաև տիրուհին:
Հավանում է և հրամայում է ներս բերել: Սակայն շունը գռմռում է նրա վրա և մտնում անկյունը:
Տիրուհին պատվիրում է հեռացնել նրան:
Ողջ գիշեր տիրուհին չի կարողանում
քնել, շուռ ու մուռ է գալիս, իսկ առավոտյան բողոքում է, որ չի կարողացել քնել շան հաչոցից
և հրամայում է ազատվել շնից: Ծառաներից մեկը վաճառում է Մումուին: Գերասիմը թողնում
է իր պարտականությունները և փնտրում է Մումուին, չի գտնում և շատ է տրտմում: Մեկ շաբաթից
շնիկը ինքն է գտնում Գերասիմին:
Գերասիմը թաքցնում է շանը տիրուհուց,
սակայն գիշերները Մումուն հաչում է և տիրուհին ընկնում է ցասման մեջ: Գավրիլան երդվում
է նրան, որ շուտով շնիկը ողջ չի մնա: Փոխանցում է Գերասիմին տիրուհու հրամանը: Գերասիմը
պատրաստվում է ինքը ի կատար ածել այն: Հագնում է իր ամենալավ զգեստը, կերակրում է Մումուին,
հետո նավակով դուրս է գալիս գետ: Հրաժեշտ տալով ընկերոջը՝ Գերասիմը գցում է նրան ջուրը՝
վզին կապելով աղյուսներ:
Վերադառնալով տուն՝ հավաքում
է իրերը և մեկնում գյուղ: Տիրուհին իմանալով, որ սա գյուղ է գնացել՝ ուզում է նրան
ետ կանչել: Հետո մտափոխվում է: Այդպիսի անշնորհակալ մարդը իրեն հարկավոր չէ:
Իվան Տուրգենև | Մումու | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 31, 2015
Rating:
