
19-րդ դարի 40—50-ական թթ.: Սյուժեն սկսվում է յասավուլ Մարգարի մենախոսությամբ: Նա շտապում է Աշտարակ խափանելու Խեչանենց Խեչանի աղջկա՝ Հեղնարի և Սմբատի հարսանիքը: Սմբատը սիրում է Հերիքնազին, որը Խեչանի քրոջ աղջիկն է, իսկ Հեղնարը՝ Արշակ անունով մի ստահակի: Հարսանիքն իրոք խափանվում է: Գյուղական
կոնֆլիկտի մի կողմում նահապետական
մաքուր բարքերի կրողներն են՝ Խեչանանց Խեչանը, Հեղնարը, Սմբատը, Հերիքնազը, մյուս կողմում՝ Միկիտան Սաքոն, մովրովը, յասավուլները: Բախվում են հասարակության այս երկու հակոտնյա ուժերը, ամեն մեկն իր կացութաձևով ու բարոյական սկզբունքներով,
գոյության իրավունքի
իր փիլիսոփայությամբ։ Դրամի և շահի հոգեբանությունը անկասելի վարակի ուժ է ստացել, նահապետական գյուղն անդառնալիորեն քայքայվում է,
ժողովրդի հոգեբանության
ու բարոյական
նկարագրի մեջ սողոսկում
են մինչ այդ անհայտ գծեր, որոնք դրամական հարաբերություների ներթափանցման
հետևանք
են։ Միկիտան Սաքոն, որն իր բռի մեջ է պահում ողջ գավառը (նրա սկզբունքը հնչում
է այսպես. «Ինչ կանես արա, խաբի, քանդի,
պլոկի, գռփի, սպանի, թաք մի կտոր հաց ունենաս… հացի խնդիր ա»), որոշում է տիրանալ նաև Խեչանի հարստությանը՝ ամուսնանալով նրա աղջկա հետ։
Խափանում է երիտասարդների երջանկությունը, խարդավանքով
բանտ նետում Խեչանին։ Երբ քամվում են զոհի վերջին հյութերը, հայտնվում
է արդարադատ
դատավորը և ազատում Խեչանին: Խեչանը դուրս է գալիս բանտից, բայց արդեն այն ժամանակ, երբ բարոյապես ու տնտեսապես սպառել է իրեն,
այլևս չունի ոչ իրական ուժ և ոչ էլ հավակնություն: Նա դուրս է եկել բանտից ոչ թե ապրելու ու ապրեցնելու
համար իր հարազատներին,
այլ՝ իր հայտնությամբ ավելի ընդգծելու երբեմնի շեն գերդաստանի կործանման
ողբերգությունը: Երբեմնի հարուստ ու երջանիկ ընտանիքից մնում է միայն Հերիքնազը, որն ամուսնանալով Սմբատի հետ՝ ծխացնում է Խեչանանց Խեչանի ավերված օջախը։ Վերջին շնչում Հեղնարը օրհնում է Սմբատի և Հերիքնազի միությունը և ավանդում հոգին: Վշտից մահանում է նաև Խեչանի քույր Մարիամը, իսկ Խեչանին մի քանի օր հետո գտնում են շիրմի վրա անշնչացած: Արդարադատ
դատավորի հայտնվելը դրական փոփոխություններ առաջ չի բերում։ Նրա հայտնությունը ոչ թե սոցիալական բարդ հարցեր լուծելու իդեալ է, այլ զուտ գեղարվեստական հնարք՝ վեպը հանգուցալուծելու համար։ Միկիտան Սաքոն, որը դառնում է կործանման
ու ողբերգությունների խորհրդանիշ,
առաջվա նման իր ձեռքում է պահում հասարակական
կյանքում կատարվող բոլոր իրադարձությունների ղեկավարման
թելերը։ Վերջին պահին խույս տալով
արդարադատությունից, շարունակում
է իր հանցավոր ուղին: Նրա մասին հայտնի է, որ հանգրվանում է Պարսկաստանում,
հավատափոխ է լինում և դառնում է մոլլա: Յասավուլ Մարգարը հասնում է նրա ետևից՝ վրեժը առնելու, սակայն սրիկան, գրգռելով կրոնախև ամբոխին, քարկոծել է տալիս նրան:
Պերճ Պռոշյան | Հացի խնդիր | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 01, 2015
Rating:
