
Իշխան Վլադիմիրը մեծ խնջույք է կազմակերպել: Դստերը՝ Լյուդմիլային,
ամուսնացնում է իշխան Ռուսլանի հետ: Բոլորը երջանիկ են բացի դյուցազն Ռոգդայից, պարծենկոտ
Ֆարլաֆից և խան Ռատմիրից: Երբ երիտասարդներն առանձնանում են, Լյուդմիլային խավարում
փախցնում է «անհայտ ուժը»: Վլադիմիրը խոստանում է դստերը կնության տալ նրան, ով կվերադարձնի
աղջկան: Ռոգդայը, Ֆարլաֆը, Ռատմիրը և Ռուսլանը ճամփա են ընկնում: Ճամփաբաժանի մոտ նրանք
բաժանվում են: Հանդիպած ծերունի իմաստունից Ռուսլանն իմանում է, որ Լյուդմիլային գողացել
է կախարդ Չերնոմորը: Ծերունին պատմում է իր պատմությունը: Երիտասարդ տարիքում սիրել
է հպարտ Նաինային: Աղջիկը մերժել է նրա սերը՝ ասելով, որ չի սիրի հասարակ հովիվի: Երիտասարդը
որոշել է ասպետական փառք նվաճել: Սակայն տասը տարվա հերոսությունները սեր չեն արթնացնում
Նաինայի սրտում: Սովորում է կախարդություն: Բայց այդ ընթացքում Նաինան վերածվում է
պառավի: Ծերունին փախչում է նրանից և ահա ապրում է մենության մեջ: Ռուսլանը շարունակում
է իր ճանապարհը:
Ռոգդայը ծրագրում է սպանել Ռուսլանին: Սակայն ձիուց ցած է
նետում իրեն հանդիպած Ֆարլաֆին: Ցեխի մեջ ընկած Ֆարլաֆին է մոտենում մի պառավ և խորհուրդ
է տալիս վերադառնալ տուն: Լյուդմիլան, միևնույն է, կլինի իրենը: Ֆարլաֆը հետևում է
նրա խորհրդին:
Լյուդմիլան զարթնում է պալատում շքեղ մահճակալում: Նրան ծառայում
են երկու աղախիններ: Նրան են մատուցվում համեղ կերակուրներ, որոնք սկսում է ուտել:
Նրան է այցելում տգեղ գաճաճը, որն ունի երկար մորուս, որը կրում են սևամորթ ծառաները:
Լյուդմիլան բռնում է նրա գլխարկից: Գաճաճը վախից ճչում է, և սևամորթները տանում են
նրան: Գլխարկը մնում է:
Այդ ընթացքում Դնեպրի մոտ բախվում են Ռոգդայը և Ռուսլանը:
Ռուսլանը գետի ջրերն է նետում ախոյանին: Չերնոմորի մոտ է գալիս թևավոր վիշապը: Դա Նաինան
է, որը հայտնում է մոտեցող Ռուսլանի մասին: Գաճաճն ասում է, որ դյուցազնից չի վախենում,
քանի դեռ ամբողջական է նրա մորուսը: Հայտնաբերում է, որ Լյուդմիլան չկա: Լյուդմիլան
օգտվել է նրա անտեսանելի գլխարկից:
Ռուսլանը հանդիպում է մեծ բլրի, որը պարզվում է հսկայական
գլուխ է, որն ունի սաղավարտ: Զարթնած գլուխը փչում է նրա վրա և Ռուսլանի ձին գլորվում
է: Ռուսլանը խոցում է նիզակով ծիծաղող գլխի լեզուն: Հետո շրջում է գլուխը և գտնում
այդտեղ թուր: Գլուխը պատմում է իր պատմությունը: Եղել է հսկա դյուցազն, բայց ուներ
գաճաճ եղբայր: Դա Չերնոմորն է: Չերնոմորը խաբեությամբ կտրել է իր գլուխը և կարգել պահակ
իրենց երկուսի համար վտանգավոր թրի:
Չերնոմորը վիրավոր Ռուսլանի կերպարանքով կարողանում է բռնել
Լյուդմիլային: Այդ պահին լսվում է փողի ձայն: Չերնոմորը անտեսանելի գլխարկ դրած նետվում
է Ռուսլանին ընդառաջ: Ռուսլանը կարողանում է բռնել Չերնոմորի մորուսից, և նրանք օդ
են բարձրանում: Կտրում է մորուսը և զրկում է Չերնոմորին իր ուժից: Լյուդմիլային գտնում
է քնած: Չի կարողանում արթնացնել: Իմաստուն ծերունու ձայնը հուշում է նրան, որ պետք
է տանել աղջկան Կիև, որտեղ նա կզարթնի: Վերադարձի ճանապարհին հանդիպում է Ռատմիրին,
որն ամուսնացել է սովորական աղջկա հետ և դարձել է ձկնորս:
Նաինայի խորհրդով Ֆարլաֆը մոտենում է քնած Ռուսլանին և 3
անգամ թրով հարվածում է նրան: Վերցնում է Լյուդմիլային և տանում է Կիև: Աղջիկը ոչ մի
կերպ չի զարթնում:
Իմաստուն ծերունին վերակենդանացնում է Ռուսլանին կենսատու
ջրով, և սա շտապում է Կիև, որը պաշարել են պեչենեգները: Հաղթում է նրանց, մտնում է
Կիևի պալատ, որտեղ Ֆարլաֆը, տեսնելով նրան, ծնկի է իջնում: Ռուսլանը արթնացնում է Լյուդմիլային:
Վլադիմիրը և Ռուսլանը ներում են Ֆարլաֆին, իսկ մորուսից զրկված Չերնոմորին ընդունում
են պալատ:
Տես նաև Եվգենի Օնեգին, Կապիտանի աղջիկը, Ժլատ ասպետ և Քարե հյուր
Ալեքսանդր Պուշկին | Ռուսլան և Լյուդմիլա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 29, 2015
Rating:
