
Ապրիլյան ոսկե մի առավոտ Իտեն Ալեն Հոուլին զարթնում է Նյու
Բեյթաուն քաղաքի իր տոհմական կալվածքում: Ունի սիրելի կին և 2 փոքրիկներ: Սակայն դրամի
հարցը ծանր է: Մի ժամանակ հարուստ ընտանիքի հետնորդը, Հարվարդի համալսարանի շրջանավարտը
աշխատում է հիմա կրպակում, սիցիլիացի Ալֆիո Մարուլոյի մոտ: Աշխատավարձը հազիվ է հերիքում:
Կնոջ՝ Մերիի համեստ ժառանգությունը թողել են սև օրվան: Ազնիվ եղանակով հարստանալու
հնար չկա: Չարչարանաց ուրբաթն է: Իտենը այդ օրը մտածում է անտանելի միայնակության մասին:
Իր աշխատակցի հետ զրուցում են բանկերի թալանի մասին:
Ցերեկը խանութ է գալիս Բիգերս անունով կոմիվայաժորը, որն
առաջարկում է Իտենին մթերքները պատվիրել իր ֆիրմայում զեղչով: Զեղչի գումարը կմնա Իտենին:
Իտենը հրաժարվում է: Աշխատակից Ջոյը սկսում է համոզել Իտենին համաձայնել այդ առաջարկին:
Նույն օրը Մերիին գուշակություն են հայտնում, իբր իր ամուսինը՝ Իտենը, հարստանալու
է և դառնալու է քաղաքի կարևոր մարդկանցից:
Իտենը սկսում է զգալ, որ իր ներսում տեղի է ունենում փոփոխություն:
Կիրակի օրը՝ եկեղեցուց հետո, Իտենը և Մերին գնում են Բեյքերներին հյուր, որտեղ նրանց
պատմում են, որ քաղաքում օդանավակայան է կառուցվելու: Միակ հարմար տեղը երբեմնի հարուստ,
իսկ հիմա աղքատացած և հարբեցողության տրված Դենի Թեյլորի հողամասն է, որը սա համառորեն
չի ուզում վաճառել: Այդ օդանավակայանի շինարարության մեջ է Բեյքերը համոզում Իտենին
ներդնել Մերիի ժառանգության գումարը: Իտենը հասկանում է, որ քաղաքին սպասում են փոփոխություններ,
իշխանության են գալու նոր մարդիկ:
Երեկոյան Իտենը գնում է հարբեցող Դենի Թեյլորի մոտ և նրան
պարտքով գումար է տալիս, որպեսզի սա բուժվի ալկոհոլիզմից: Բուժումն արժե 1000 դոլար:
Դենին կասկած է հայտնում, որ այդ գումարը նրան են տալիս մեծ քանակությամբ վիսկիով սպանելու
և իր հողամասին տիրանալու համար: Իտենը հավատացնում է, որ ցանկանում է միայն օգնել
Դենիին: Տանը խնդրում է Մերիին բանկից հանել գումարը, սակայն նպատակը թաքցնում է:
Աշխատակից Ջոյը Իտենին ասում է, որ իրենց շեֆը ամենայն հավանականությամբ
Նահանգներում գտնվում է ոչ օրինականորեն: Կրպակում աշխատելիս Իտենը երգում է Շեքսպիրի
տողը. «Մեր հոգսերի ձմեռն անցյալում է…»:
Դենի Թեյլորը անհետանում է քաղաքից: Կրպակ է գալիս դաշնային
գործակալը, որը սկսում է հարցեր տալ Մարուլոյի մասին:
Մոտենում է Հուլիսի չորսը՝ Անկախության օրը: Իտենը գիտի,
որ Բեյքերը տոներին մեկնում է քաղաքից: Ջոյի կարծիքով բանկն արժե թալանել մեծ տոների
նախօրյակին: Հունիսի 30-ին Իտենը բանկից վերցնում է մնացած գումարը:
Հունիսի 2-ին Իտենը դուրս է գալիս տանից՝ վերցնելով տան թալիսմանը:
Դա փոքրիկ քար է: Երբ նա մոտենում է կրպակին, լսում է մեքենայի ձայնը: Նրա նախագիծը
խափանվում է: Եկել է չինովնիկ, որը Մարուլոյից փաստաթղթեր է բերել: Մարուլոն ուզում
է Իտենին փոխանցել կրպակը: Ինքը Մարուլոն արտաքսված է երկրից: Իտենը միակն էր, որ երբեք
նրան չէր խաբել այս երկրում: Իտենը մոռանում է բանկ թալանելու իր մտադրության մասին:
Հուլիսի հինգին իր կալվածքի նկուղում գտնում են մեռած Դենի
Թեյլորին: Իտենը գնում է Բեյքերի մոտ և ցույց է տալիս 1000 դոլարի դիմաց Դենի Թեյլորի
իրեն տված պարտամուրհակները և պահանջում է օդանավակայանի շինարարությունից եկամտի
մեծ մասը:
Նյու Բեյթաունում սկսվում են ստուգումներ: Լուրեր են պտտվում,
որ նոր քաղաքապետ է նշանակվելու Իտենը:
Տանը նշում են Իտենի որդու դպրոցական շարադրության հաղթանակը
միջդպրոցական մրցույթում, և Իտենը կենաց ասելիս արտասանում է. «Մեր հոգսերի ձմեռը անցյալում
է…»:
Երեկոյան Իտենի տուն է գալիս մի մարդ Նյու Յորքից: Պարզվում
է, Ալենի դպրոցական շարադրությունը ինքնուրույն չէ և կազմված է ամերիկյան գրողների
հայտնի ասույթներից: Նա չի կարող ստանալ մրցանակը: Իտենը հասկանում է, որ մատնիչը նրա
դուստր Էլենն է: Դուրս է գալիս տանից՝ գրպանը դնելով ածելիների փաթեթը: Էլենը փորձում
է կանգնեցնել նրան, բայց նա խոստանում է վերադառնալ: Մոտենում է ծովին և ջուրը մտնում:
Տեսնում է, ինչպես է մակընթացության բարձրացող ջուրը ծածկում հորիզոնի լույսերը: Մարդկանց
լույսերն էլ այդպես մարում են: Նրա լույսը ևս հիմա կմարի: Նա տանում է ձեռքը գրպանը
և ուզում է հանել այնտեղից ածելին: Սակայն գտնում է թալիսմանը: Իտենը դուրս է գալիս
ջրից: Նա պիտի հանձնի թալիսմանը Էլենին: Որպեսզի չհանգչի ևս մեկ լույս:
Ջոն Սթեյնբեք | Մեր հոգսերի ձմեռը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 28, 2015
Rating:
