
Ամերիկացի Ռոբերտ Ջորդանը, որը մասնակցում է Իսպանիայի քաղաքացիական
պատերազմին հանրապետականների կողմում, հանձնարարություն է ստանում հարձակումից առաջ
պայթեցնել կամուրջը: Մի քանի օր նա պիտի անցկացնի ոմն Պաբլոյի պարտիզանական ջոկատում:
Պաբլոյի մասին ասում են, որ նա պատերազմի սկզբում ավելի շատ ֆաշիստ է սպանել, քան ժանտախտը,
իսկ հետո հարստացել է և ուզում է հեռանալ հանգստի: Պաբլոն հրաժարվում է մասնակցել հանձնարարությանը,
սակայն Ջորդանին նեցուկ է լինում հիսնամյա Պիլարը՝ Պաբլոյի կինը, որին պարտիզանները
ավելի են հարգում, քան Պաբլոյին: Հենց նրան էլ ջոկատի հրամանատար են ընտրում:
Պիլարը հանրապետական է: Նաև գուշակուհի: Ռոբերտի ձեռքը նայելուց
հետո հասկացել է, որ սա ավարտում է իր կյանքի ուղին: Նաև հասկանում է, որ Մարիա անունով
մի աղջկա և Ռոբերտի միջև ծագել է ուժեղ զգացմունք: Այդ աղջկա ծնողներին սպանել են ֆաշիստները:
Առաջին իսկ գիշերը Պիլարը գալիս է Ռոբերտի մոտ:
Հաջորդ օրը Ռոբերտը Պիլարի և Մարիայի հետ գնում է Էլ Սորդոյի՝
հարևան պարտիզանական ջոկատի հրամանատարի մոտ: Ճանապարհին Պիլարը պատմում է, թե ինչպես
էր սկսվում հեղափոխությունը իրենց փոքրիկ քաղաքում: Ասում է, որ Աստված չկա, հակառակ
դեպքում նա չէր թույլ տա այս պատերազմը:
Պատմությունը շարժում է Ռոբերտի հիշողությունը:
Իսպանիայի հետ նրան կապել է մասնագիտությունը: Նա դասախոսում է համալսարանում: Հետո
նա գիրք կգրի այս ամենի մասին:
Կամուրջը պայթեցնելու ժամանակ նա կարող է մեռնել: Ջոկատը
փոքր է: Յոթ հոգի: Հակառակի նման սիրահարվել է: Գուցե դա է այն ամենը, որ նա դեռ կարող
է վերցնել կյանքից: Երբ վերադառնում են ճամբար, ձյուն է գալիս: Մայիսին դա շատ անսովոր
է: Պաբլոն անվերջ խմում է:
Էլ Սորդոն խոստման համաձայն հայթայթում է ձիեր, սակայն ճանապարհին
ճակատամարտի է բռնվում թշնամու հետ, և նրա ջոկատը կոտորվում է: Դրանով անհաջողությունները
չեն ավարտվում: Հարձակման նախորդ գիշերը ճամբարից փախչում է Պաբլոն՝ տանելով իր հետ
պայթուցիկի արկղը:
Ջորդանին զեկուցում են ֆաշիստների մոտենալու մասին: Սուրհանդակ
է ուղարկում հրամանատարի մոտ հաղորդելու, որ անսպասելի հարձակումը հիմա անհնար է:
Վերջին գիշերըՄարիայի կողքին պառկած Ջորդանը մտովի ամփոփում
է իր կյանքը: Չի վախենում մահից: Միայն վախենում է մտքից, որ չի կարողանա կատարել իր
պարտքը:
Առավոտյան վերադառնում է Պաբլոն. բերել է ձիեր և մարդիկ:
Զղջացել է և վերադարձել: Չիմանալով հասել է արդյոք իր սուրհանդակը հրամանատարի մոտ,
թե ոչ՝ Ջորդանը իր ջոկատով շարժվում է դեպի գետը: Մարիան մնում է ձիերի մոտ: Ջորդանը
դնում է պայթուցիկը կամրջի տակ:
Սուրհանդակը ոչ մի կերպ չի կարողանում հասնել հրամանատարին:
Երբ հասնում է, ուշ է: Հարձակումը հնարավոր չէ հետաձգել: Կամուրջը պայթեցված է: Ջորդանի
ձին ընկնում է և սեղմում է հեծյալին: Ջորդանի ոտքը կոտրվում է: Պետք է համոզել Մարիային,
որ թողնի իրեն:
Ջորդանը մնում է մենակ գնդացրի մոտ:
Աշխարհը լավ տեղ է, մտածում է նա: Աշխարհի համար արժե կռվել:
Ստիպված ես լինում սպանել: Միայն թե չպետք է սկսել սիրել սպանությունը: Հիմա նա փորձում
է լավ ավարտել կյանքը: Նա կփորձի մի փոքր կանգնեցնել թշնամուն: Դա կարող է շատ բան
լուծել: Լավ կլիներ մի սպա սպանել:
Եվ այդ պահին հովիտ է դուրս գալիս թշնամու սպան…
Տես նաև Էռնեստ Հեմինգուեյ Ծերունին և ծովը, Ջերոմ Սելինջեր
Տարեկանի արտում՝ անդնդի եզրին և Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ Մեծն Գեթսբին
Էռնեստ Հեմինգուեյ | Ում մահն է գուժում զանգը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 16, 2015
Rating:
