
«Պառավ Իզերգիլը» բաղկացած է երեք մասից։ Պատմվածքի մեջ տեղ
են գտել երկու լեգենդ՝ Լառայի մասին լեգենդը և Դանկոյի մասին լեգենդը, ինչպես նաև պառավի
պատմություններն այն տղամարդկանց մասին, որոնց նա սիրել է իր կյանքի ընթացքում։
Լառան կնոջ և արծվի որդի է: Նա միայն արտաքուստ է նման մարդու:
Սերմանում է մահ և հակադրում է իրեն կյանքին: Անմտորեն բնազդներին հետևելը և նպատակներին
ցանկացած գնով հասնելու տենչը, անցյալից և ապագայից զուրկ գոյությունը արժեզրկում է
Լառային ի սկզբանե հատուկ գեղեցկությունը և հպարտությունը: Նա կատարելապես անհոգի է:
Միայն իրեն է համարում կատարյալ և կործանում է նրանց, ում անարժան է համարում: Լառան
զրկվում է մարդկային ճակատագրից: Նա չի մահանում, այլ դադարում է լինել: Ինքնասպանության
փորձն անհաջող է, քանզի հողը ետ է քաշվում նրա հարվածներից: Նրանից մնում է միայն ստվերը
և «մերժված» անունը: Նրա ճակատագիրը վճռում է մարդկանց դատաստանը: Հենց մարդկանցից
առանձնանալը և նրանց ընկերակցությունից զրկվելն է ըստ Գորկու ամենամեծ պատիժը մարդու
համար:
Դանկոյի մասին լեգենդը պատմում է մարդկանց մի ցեղի մասին:
Նրանց քշում է իրենց երկրից մեկ ուրիշ ցեղ: Հալածվածները չեն կարող վերադառնալ, բայց
նաև չեն կարող առաջ շարժվել, քանի որ նրանց առաջ բացվում է թունավոր ճահիճներով վտանգավոր
անտառը: Հանկարծ մարդկանց մեջ հայտնվում է Դանկոն, որը խոստանում է առաջնորդել յուրայիններին
և դուրս բերել անտառի միջով դեպի ուրիշ տափաստան: Ճանապարհը երկարում և դժվարանում
է: Մարդկանց դժգոհությունն աճում է և նրանք, չարանալով իրենց ուղևարի վրա, անգամ որոշում
են սպանել նրան: Սակայն Դանկոն պոկում է կրծքից իր վառվող սիրտը և հասցնում է մարդկանց
ուրիշ տափաստան, որտեղ մահանում է: Ոչ ոք չի
նկատում, որ Դանկոն մահացել է: Միայն մի մարդ, ինչ-որ բանից վախենալով ետ-ետ է
գնում և պատահաբար կանգնում է դեռ վառվող սրտի վրա: Սիրտը հանգչում է:
Տես նաև Միխայիլ Բուլգակով Վարպետը և Մարգարիտան, Միխայիլ
Լերմոնտով Մծիրի և Նիկոլայ Կարամզին Թշվառ Լիզան
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Մաքսիմ Գորկի | Պառավ Իզեգրիլը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 11, 2015
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 11, 2015
Rating:
