
Գործողությունը տեղի է ունենում նավի տեքով տան մեջ: Տան
տերը նախկին նավապետ Շատովերն է: Նրա դուստրը՝ Հեսիոնան, շատ գեղեցիկ 45-ամյա կին է:
Ամուսինն է Հեկտոր Հաշեբայը: Այստեղ են հրավիրված Էլլին, նրա հայրը՝ Մադզինի Դենը և
Մենգենը՝ տարիքով արդյունաբերողը, որի հետ պատրաստվում է ամուսնանալ Էլլին: Այստեղ
է նաև լեդի Էթեուորդը՝ Հեսիոնայի կրտսեր քույրը: Շատովերը սկզբում չի ճանաչում կամ
ձևացնում է, թե չի ճանաչում լեդի էթերուորդին, ինչը վշտացնում է վերջինիս: Հեսիանան
հրավիրել է Էլլիին, նրա հորը և Մենգենին, որպեսզի թույլ չտա Էլլիի ամուսնությունը արդյունաբերողի
հետ: Այս, որ Մենգենը օգնել է Էլլիի հորը, բավական չէ նրա հետ ամուսնանալու համար:
Էլլին ասում է Հեսիոնային, որ իրականում սիրահարված է ոմն Մարկ Դարնլիին: Էլլիի և Հեսիոնայի
զրույցի ժամանակ սենյակ է մտնում Հեկտորը՝ հիսնամյա գեղեցկատես տղամարդը: Էլլին ցնցվում
է: Սա է այն մարդը, որը ներկայացել է որպես Մարկ Դարնլի: Զգում է, որ իր սիրտը փշրված
է:
Ներս են մտնում Շատովերը և Մենգենը: Նավապետը փորձում է համոզել
Մենգենին հրաժարվել ամուսնությունից: Հեկտորը ծանոթանում է լեդի Էթերուորդի հետ: Փորձում
են գայթակղել իրար և ողջ երեկո մուկնուկատու են խաղում: Մենգենը ցանկանում է քննարկել
իր հարաբերությունը Էլլիի հետ: Աղջիկը համաձայն է ամուսնանալ նրա հետ: Մենգենը ազդվում
է և խոստովանում է աղջկան, թե ինչպես է ինքը սնանկացրել նրա հորը՝ հետո «օգնելու համար»:
Էլլիին միևնույն է: Մենգենը չի ուզում ամուսնանալ: Սակայն Էլլին սպառնում է նրան: Մենգենը
ընկնում է բազկաթոռին: Էլլին հիպնոսացնում է նրան: Հաջորդ տեսարանում Մենգենին փորձում
են սթափեցնել: Նա ամեն բան լսում է, բայց չի կարող շարժվել: Հեսիոնան համոզում է Մադզինիին
չամուսնացնել դստերը Մենգենի հետ: Մենգենը զարթնում է: Նրան զայրացնում է այն, ինչ
լսել է իր մասին: Հեսիանան, որն ուզում է Էլլիից իր վրա շեղել Մենգենի ուշադրությունը,
հասկանում է, որ այդ մարդու սիրտը նույնպես փշրված է այս տան մեջ:
Լսվում է կրակոց: Մադզինին ներս է բերում գողին, որին քիչ
մնաց գնդակահարեր: Գողն ասում է, որ ուզում է մաքրել իր խիղճը և հանձնվել ոստիկանությանը:
Նրան դրամ են տալիս և չցանկանալով մասնակցել դատավարությանը՝ բաց են թողնում: Ներս
մտած Շատովերը ճանաչում է ի դեմս գողի իր նախկին բոցման Բիլլ Դենիին, որը մի ժամանակ
թալանել է իրեն: Հրամայում է փակել գողին սենյակներից մեկում:
Բոլորը նկատում են, որ Շատովերի տունը տարօրինակ է: Մարդիկ
այստեղ պահում են իրենց արտասովոր կերպով: Մենգենը մինչև իսկ խոստովանում է, որ անձամբ
փող չունի, այլ վերցնում է սինդիկատներից: Ուզում է մերկանալ, որովհետև բոլորը բարոյապես
մերկացել են: Էլլին ասում է, որ երկնքում արդեն ամուսնացել է Շատովերի հետ, որի հետ
զրույցը շատ բան փոխել է իր մեջ: Լսվում է պայթյուն: Զանգահարում են ոստիկանությունից
և խնդրում անջատել լույսը: Սարսափելի պայթյունը ցնցում է հողը: Պատուհաններից դուրս
է թռչում փշրված ապակին: Ռումբ է պայթել: Դրսում մահացել են գողը և Մենգենը: Ինքնաթիռն
արդեն հեռացել է: Վտանգ արդեն չկա: Տուն-նավը մնում է անվնաս: Հեկտորը, որը ողջ կյանքում
եղել է Հեսիոնայի ձեռնասուն շնիկը, ափսոսում է, որ տունն անվնաս է: Հեսիոնան գոհ է
հրաշալի ապրումներից: Նա հույս ունի, որ վաղը ինքնաթիռը կվերադառնա:
Տես նաև Բերնարդ Շոու Պիգմալիոն, Անտոն Չեխով Բալենու այգի և Սոմերսեթ Մոեմ Թատրոն
Բերնարդ Շոու | Տուն, որտեղ սրտեր են փշրվում | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 09, 2015
Rating:
