
Ծովի խորքում գտնվում է ամուրի ծովային թագավորի
դղյակը: Նրա դստրերի՝ ջրահարսների մեջ առանձնանում է կրտսերը: Նա մտածկոտ է, ունի ծովի
նման կապույտ խորը աչքեր: Սիրում է իր փոքրիկ այգին և հաճախ է հիշում գեղեցիկ տղային,
որը ծովի հատակն էր իջել կործանված նավի հետ միասին: Ջրահարսը երազում է մարդկանց աշխարհի
և ցամաքային կյանքի մասին:
Իր տասնվեցերորդ տարեդարձի օրը նա ըստ ավանդույթի բարձրանում
է ջրի երես: Տեսնում է եռակայմ նավը, որից երաժշտություն է լսվում: Տեսնում է հրաշալի
արքայազնին, որն ունի մեծ սև աչքեր: Բարձրանում է փոթորիկ, նավը շուռ է գալիս և սկսում
է սուզվել: Ջրահարսը փրկում է խեղդվող արքայազնին և ափ է դուրս բերում նրան: Ինքը վերադառնում
է ծով: Հեռվից տեսնում է, թե ինչպես են հավաքվում մարդիկ և ինչպես է նրանց օգնությամբ
ուշքի գալիս արքայազնը:
Վերադառնալով յուրայինների մոտ՝ ջրահարսը ամեն բան պատմում
է քույրերին: Տատիկից իմանում է, որ մարդկանց կյանքն ավելի կարճ է, քան ջրահարսներինը:
Ի տարբերություն մարդկանց՝ նրանք չունեն հոգի և մահից հետո վերածվում են փրփուրի: Նրանք
կարող են հոգի ձեռք բերել, եթե որևէ մահկանացու սիրի իրենց: Սակայն դրան խանգարում
է ձկան պոչը, որն ունեն ջրահարսները: Որպեսզի դուր գան մարդկանց, նրանք պիտի ձեռք բերեն
ոտքեր:
Ջրահարսը գնում է ծեր վհուկի մոտ: Սա պատրաստում է թուրմ,
որը խմելով, ջրահարսը կկորցնի ձկան պոչը և կունենա գեղեցիկ ոտքեր, ինչպես մարդիկ, սակայն
նա այլևս չի կարող վերադառնալ ծով և բացի այդ, եթե արքայազնը ամուսնանա ուրիշի մեկի հետ,
ջրահարսի սիրտը կտոր-կտոր կլինի և նա կդառնա փրփուր: Թուրմի դիմաց վհուկը վերցնում
է ջրահարսի գեղեցիկ ձայնը և կտրում է լեզուն:
Շուտով ոտքեր ձեռք բերած, բայց համր ջրահարսը ցամաքում հանդիպում
է արքայազնին: Նրա բոլոր հարցերին ի պատասխան լռում է, քանի որ չի կարող խոսել: Պալատում
նրան գեղեցիկ զգեստներ են հագցնում, և նա դառնում է առաջին գեղեցկուհին: Արքայազնը
սիրում է նրան որպես փոքր երեխայի: Մտքով անգամ չի անցնում ամուսնանալ նրա հետ:
Ծնողների պահանջով արքայազնը մեկնում է հարևան թագավորություն՝
ծանոթանալու այնտեղի արքայադստեր հետ: Տեսնելով իրար արքայազնն ու արքայադուստրը սիրահարվում
են և նշանակվում է հարսանիք: Նրանք նավով վերադառնում են արքայազնի հայրենիք: Առավոտյան
նրանք կհասնեն տեղ, իսկ հիմա երեկո է: Դրանք ջրահարսի վերջին ժամերն են: Երբ բացվի
նոր օրը, նրա սիրտը կտոր-կտոր կլինի, և նա կդառնա փրփուր: Տախտակամածին նստած տեսնում
է իր քույրերին, որոնք տվել են իրենց բոլոր զարդերն ու անգամ վարսերը վհուկին, որպեսզի
սա ջրահարսին փրկելու հնար մոգոնի: Վհուկը տվել է նրանց սուր դաշույն, որով ջրահարսը
պիտի խոցի արքայազնի սիրտը:
Ջրահարսը մտնում է արքայազնի վրանը և տեսնում է, որ հարսնացուի
գլուխը դրված է իր սիրեցյալի կրծքին: Նա համբուրում է արքայազնին, նետում է դաշույնը
ջրի մեջ և ինքն էլ հանձնվում է ալիքներին՝ դառնալով փրփուր:
Ջրահարսը միանում է օդի ոգիներին: Նա չունի հոգի: Տեսնում
է, ինչպես են իրեն փնտրում և համբուրում է արքայազնի հարսնացուին: Հետո օդի մյուս զավակների
հետ միասին բարձրանում է դեպի վարդագույն ամպերը:
Տես նաև Հանս Քրիստիան Անդերսեն Հեքիաթներ
Հանս Քրիստիան Անդերսեն | Ջրահարսը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 09, 2015
Rating:
