
Աղքատ փայտահատը տուն է բերում ոսկե աստղերով զարդարված թիկնոցի
մեջ փաթաթված մանկանը: Գտել է նրան ձյունածածկ անտառում՝ աստղի վայրէջքի տեղում: Մյուս
փայտահատները հրաժարվում են իրենց մոտ վերցնել երեխային: Փայտահատի կինը սկզբում նույնպես
դեմ է ավելորդ բերանին, սակայն հետո հանձնվում է և դաստիարակում է նրան ինչպես սեփական զավակներին:
Աստղամանուկը մեծանում է: Նա դառնում է շատ գեղեցիկ, սակայն գոռոզ և դաժան: Տանջում
է կենդանիներին և մարդկանց:
Մի օր քարեր է նետում չքավոր անցորդ կնոջ վրա: Փայտահատը
ապտակում է նրան, իսկ կնոջը տուն է հրավիրում, որտեղ սա ներկայանում է որպես Աստղամանուկի
մայր: Սակայն տղան անգամ չի ուզում նայել այդ կնոջ կողմը և վռնդում է նրան: Նրա ընկերները,
տեսնելով դա, չեն ուզում այլևս խաղալ նրա հետ և ասում են, որ նա նման է դոդոշի: Տեսնելով
իր արտացոլանքը ջրում՝ նա հասկանում է, որ իսկապես դարձել է այլանդակ:
Ճամփա է ընկնում և սկսում է փնտրել մորը, որպեսզի ներողություն
խնդրի: Սակայն չի կարողանում: Գազաններն ու կենդանիները, որոնց մինչ այդ տանջել էր,
հրաժարվում են օգնել նրան: Քաղաքի պահապանները գինու շշի դիմաց վաճառում են նրան մի
ծերունու, որը կիսասոված պահում է նրան նկուղում և երեք անգամ ուղարկում է անտառ ոսկու
ձուլակտորների ետևից: Երեք անգամն էլ տղային օգնում է նապաստակը, որին նա ազատում է
թակարդից: Եվ երեք անգամն էլ տղան տալիս է ոսկին մի բորոտավորի: Երկու անգամ ծերուկը
դաժանորեն ծեծում է նրան, իսկ երրորդ անգամ նրան ցնծությամբ են ընդունում քաղաքում
և կոչում են գեղեցիկ արքայազն: Ամբոխի մեջ տեսնում է չքավոր կնոջը: Նետվում է նրա մոտ,
բայց կինը լռում է: Օգնության է դիմում բորոտավորին, սակայն երբ շրջվում է, տեսնում
է թագավորին և թագուհուն՝ իր ծնողներին:
Անցնում է ժամանակը: Աստղամանուկը դառնում է բարի և արդար
թագավոր:
Օսկար Ուայլդ | Աստղամանուկը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 07, 2015
Rating:
