
Գործողությունները
տեղի են ունենում 18-րդ դարի 20-ական թվականներին: Վեպը բաղկացած է երկու
մասից: Առաջին մասը, որը կոչվում է «Փշրված շղթաներ», հաղորդում է հայ-ռուսական դիվանագիտական
հարաբերությունների, ռուսական բանակի Կասպիական արշավանքի
կազմակերպման և հետաձգման մասին: Հետաձգման
պատճառ են դառնում Ֆրանսիայի, Անգլիայի և Հոլանդիայի քաղաքական խարդավանքները:
Նկարագրվում են Երևանի պաշարումն
ու անկումը և Արցախի Վարանդա գավառում թուրքական
զորքերի ոչնչացումը:
Վերջին տեսարանում
հայոց սպարապետ Դավիթ Բեկը տեղեկանում
է Կոստանդնուպոլսում կնքված ռուս-թուրքական
համաձայնագրի մասին, որով ռուսների օգնության հետ կապված բոլոր հույսերն ի դերև են ելնում:
Երկրորդ գիրքը կոչվում է «Ճանապարհ հայոց»: Դավիթ Բեկը գժտվում է Մխիթար Սպարապետի հետ: Բեկը հակված
է խաղաղ դաշն կնքել պարսիկների հետ և միավորվել ընդհանուր թշնամու՝ թուրքերի դեմ, իսկ Մխիթարը
դա ամոթալի գործարք է համարում: Երկու զորավարները
հաշտվում
են Մարաղայի դաշտում հայերի
տարած հաղթանակից
հետո, որին հաջորդում է ճակատամարտում
ծանր վիրավորված
Դավիթ Բեկի մահը:
Սուլթան Ահմեդին հպատակվել ցանկացող հայ դավադիրների մի խումբ Տեր-Ավետիսի համաձայնությամբ հանձնում է
Հալիձորի
բերդը՝ հավատալով թուրք փաշայի այն խոսքին, թե հայերը, անձնատուր լինելու դեպքում կկարողանան փրկել իրենց
կյանքը: Դա սոսկ թրքական սուտ երդում է: Խելագարության հասած հազարապետը զղջում է: Նա պատգամում է. «Չհավատա´ք թուրքին, հայե´ր… Այսօր, վաղը և հավիտյան հավիտենից»:
Որոշ ժամանակ անց Մխիթարն իր զինակիցների
ու Վայոց Ձորում եղած զորքի հետ ազատագրում է սովի մատնված Հալիձորը, Ագուլիսը և Նախիջևանը: Սակայն Արցախ
արշավելու նախօրեին հայ դավաճանները
սպանում
են սպարապետին և նրա գլուխը ուղարկում են
Թավրիզ՝ Աբդուլլահ
փաշային:
Փաշան զարմանում է. «Էլ ինչո՞ւ են հայերն ազատության ձգտում, երբ իրենց ազատությունն իրենք են սպանում»: Նա արժանին է մատուցում դավաճաններին
և սպանել է տալիս նրանց՝ ասելով. «Դուք հավատարիմ
չեք կարող լինել ոչ մի թագավորի, որովհետև ձեր թագավորին մատնեցիք մահու»:
Վեպը ծաղրում է հոգևորականներին: Նրանք հաճախ հիշատակվում են որպես «ագռավակերպներ» կամ «վանքի առնետներ»: «Էջմիածինը
միայն իր ոսկե խաչերի մասին է մտածում», իսկ «կաթողիկոսը Թավրիզից վերադարձել է Էջմիածին, որովհետև սուլթանից հրաման կա, որ թուրքերը ձեռք չտան վանքին ու կաթողիկոսին»:
Երևանն ընկել է, և միայն Սյունիքն ու Արցախն են փակում թուրքերի ճանապարհը դեպի Դերբենտ և Բաքու, իսկ «վեհափառը խնդրում է գնալ Աբդուլլահ փաշայի ոտքն ու երկրպագություն մատուցել նրան, որովհետև ով գնում է սերասակյարին
հպատակվելու, նա սիրով ընդունում
է նրան, մեծամեծ ընծաներով
հարգում ու պատվում է և թողնում, որ նա իշխանություն անի իր աշխարհում»:
Մինչդեռ Դավիթ Բեկը լավ գիտեր, որ «այն երկիրը, որի ձեռքին սրի փոխարեն խաչն է, կկործանվի»:
Հայաստանը Եվրոպայի ձեռքին խաղալիք է: Հայաստանը խաղաթուղթ է, որը հարմար պահի կարող է ստիպել Թուրքիային գնալ տարածքային
զիջումների: Ինքը Թուրքիան դիտվում
է որպես տարածաշրջանում հավասարակշռություն ստեղծող տերություն, որը կոչված
է զսպելու ռուսներին
և պաշտպանելու Արևելքում Եվրոպայի շահերը:
Միայն մեկ դար անց ռուս-թուրքական արյունալի պատերազմների արդյունքում Արևելյան Հայաստանը
կմիանա Ռուսաստանին:
Տես նաև Մուրացան Գևորգ Մարզպետունի, Րաֆֆի Սամվել և
Խաչատուր Աբովյան Վերք Հայաստանի
Սերո Խանզադյան | Մխիթար Սպարապետ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 24, 2015
Rating:
