
Իր պալատում
նստած է զայրացած ու տրտում Հիրեյ խանը: Նա չի մտածում Ռուսիայի դեմ պատերազմ սկսելու
մասին: Նա չի վախենում, որ իր կանայք կդավաճանեն իրեն. նրանց հսկում է չար ներքինին:
Հիրեյը գնում է իր կանանց կացարանը: Այստեղ հարճերը երգում են Զարեմայի՝ հարեմի գեղեցկուհու
փառքը: Սակայն ինքը Զարեման տխուր է, որովհետև Հիրեյն այլևս չի սիրում նրան: Նա սիրահարվել
է երիտասարդ Մարիային, որը հարեմ է բերվել հեռավոր Լեհաստանից:
Թաթարական հորդան ավերել է Մարիայի հայրական տունը և նա դարձել
է Հիրեյի սեփականությունը: Մարիան աղոթում է սուրբ Կույսի սրբապատկերի առաջ: Այստեղ
վառվում է անմար ջահը: Անգամ Հիրեյը չի համարձակվում խանգարել նրա հանգիստը:
Իջնում է ղրիմյան քաղցր գիշերը: Ողջ հարեմը քնած է: Քնած
չէ միայն Հիրեյի կանանցից մեկը: Նա ոտքի է բարձրանում և անցնում է քնած ներքինու կողքով:
Մտնում է սենյակը, որտեղ վառվում է անմար ջահը: Վաղուց մոռացված ինչ-որ բան է շարժվում
Զարեմայի հոգում: Տեսնում է քնած երիտասարդ Մարիային և ծնկի իջնելով նրա առաջ, սկսում
է աղոթել: Արթնացած Մարիան հարցնում է, թե ինչու է Զարեման հայտնվել իր սենյակում:
Զարեման պատմում է նրան իր տխուր պատմությունը: Չի հիշում, թե ինչպես է հայտնվել Հիրեյի
պալատում: Սակայն նա միշտ վայելել է տիրոջ սերը, մինչև որ պալատում չհայտնվեց Մարիան:
Զարեման խնդրում է Մարիային վերադարձնել իրեն Հիրեյին: Անպատասխան սերը կսպանի իրեն:
Սպառնում է Մարիային…
Ավարտելով իր խոստովանությունը, Զարեման չքվում է, թողնելով
Մարիային շփոթմունքի և մահվան մասին երազանքների մեջ:
Աստված լսում է նրա աղոթքը և վերցնում է աղջկան իր մոտ: Սակայն
Հիրեյը չի վերադառնում Զարեմայի մոտ: Նա թողնում է պալատը և տրվում է ռազմական վայելքներին:
Սակայն անգամ ռազմի դաշտում նա չի կարող մոռանալ Մարիային: Հիրեյը լքում և մոռանում
է իր հարեմը, իսկ Զարեմային ծովի ալիքներին են հանձնում պալատական պահակները: Դա տեղի
է ունենում հենց այն գիշեր, երբ մահացավ Մարիան:
Ռուսաստան կատարած ավերիչ արշավանքից հետո խանը վերադառնում
է Բախչիսարայ և ի հիշատակ Մարիայի շինում է շատրվան, որը Տավրիսի երիտասարդ աղջիկները
կոչում են «Արտասուքի շատրվան»:
Ալեքսանդր Պուշկին | Բախչիսարայի շատրվանը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 24, 2015
Rating:
