
Պատմությունը սկսվում
է Ֆինչերի ընտանիքի ավագ անդամից՝ Սայմոն Ֆինչից: Պատմում է իննամյա Ջին Ֆինչը: Լինելով
մեթոդիստ` Սայմոնը փախել է Անգլիայից (պատճառն է կրոնական անհանդուրժողականությունը):
Բնակվելով Ալաբամա նահանգում՝ հարստացել է, և չնայած իր կրոնական համոզմունքներին,
գնել է մի քանի ստրուկ:
Հիմնական պատմությունը տեղի է ունենում Մեյկոմբ քաղաքում
3 տարվա ընթացքում: Դա համընկնում է մեծ դեպրեսիայի տարիներին: Գլխավոր հերոսուհին՝
Ջին Լուիզ Ֆինչը, ապրում է իր եղբոր՝ Ջիմի և իրենց հոր՝ Ատտիկուսի, տարեց փաստաբանի
հետ: Ջինը և Ջիմը հանդիպում են Դիլ անունով մի տղայի, որն ամեն ամառ արձակուրդին գալիս
է իր ազգականուհու մոտ Մեյկոմբ: Երեխաները վախենում են իրենց հարևան մեկուսի «հրեշից»՝
Ռեդլիից: Մեծահասակները Մեյկոմբում նախընտրում են չխոսել «հրեշից»: Երեխաները գրգռում են իրենք իրենց երևակայությունը
նրա մասին ամեն տեսակ պատմություններով: Խոսում են այն մասին, թե ինչպես կարելի է հանել
նրան տանից: Դիլի հետ ընկերության երկրորդ տարում երեխաները նկատում են, որ ինչ-որ
մեկը իրենց նվերներ է թողնում Ռեդլիի տան հարևանությամբ աճող ծառի մեջ: «Հրեշը» ուշադրության
նշաններ է անում, սակայն ինքը չի հայտնվում:
Ատտիկուսը նոր գործ է վերցնում, որպեսզի պաշտպանի սևամորթ
Թոմ Ռոբինսոնին, որը մեղադրվում է սպիտակամորթ կնոջը բռնաբարելու մեջ: Քաղաքացիներից
շատերը չեն պաշտպանում փաստաբանին: Ջինը և Ջիմը ծաղրի առարկա են դառնում: Ատտիկուսը
բախվում է մարդկանց խմբի հետ, որոնք ուզում են Լինչի դատաստան տեսնել Թոմի հետ:
Ատտիկուսը չի ցանկանում, որ երեխաները ներկա լինեն դատավարությանը,
և նրանք թաքնվում են պատշգամբում: Ատտիկուսը պարզում է, որ մեղադրողները (Միյելլան,
նրա հայրը և Բոբ Յուելը՝ հարբեցողը) ստում են: Մեյելլան ինքն է հետամուտ եղել Թոմին,
իսկ հայրը բռնացրել և ծեծել է դստերը: Չնայած Թոմի անմեղության ակնառու փաստերին, դատավորները
դատապարտում են նրան: Երբ Թոմը փախուստի փորձի ժամանակ գնդակահարվում է, Ջիմը և Ատտիկուսը
կորցնում են իրենց հավատը արդարադատության հանդեպ:
Չնայած դատավարության ընթացքում Բոբ Յուելի հաղթանակին, նա
որոշում է վրեժ լուծել: Նա փողոցում թքում է Ատտիկուսի դեմքին, փորձում է թափանցել
դատավորի տուն և անգամ սպառնում է Թոմ Ռոբինսոնի այրուն: Վերջապես հարձակվում է անպաշտպան
Ջիմի և Ջինի վրա, երբ նրանք երեկոյան տուն են վերադառնում դպրոցական Հելոուինից: Ինչ-որ
մեկը օգնության է հասնում երեխաներին: Խորհրդավոր մարդը տուն է տանում ձեռքը կոտրած
Ջիմին, որտեղ Ջինը հասկանում է, որ սա «հրեշ» Ռեդլին է:
Մեյկոմբի Շերիֆը բացահայտում է, որ Բոբ Յուելը սպանվել է
կռվի ժամանակ: Շերիֆը վիճում է Ատտիկուսի հետ «հրեշի» մեղավորության և Ջիմի պատասխանատվության
մասին: Ատտիկուսն ի վերջո ընդունում է շերիֆի վարկածը, ըստ որի Բոբ Յուելը ընկել է
սեփական դանակի վրա: «Հրեշը» խնդրում է Ջինին իրեն տուն ուղեկցել: Երբ Ռեդլին տուն
է մտնում, Ջինը, տան շեմին կանգնած, պատկերացնում է կյանքը «հրեշի» տեսանկյունից և
ափսոսում է, որ երբեք շնորհակալություն չի ասել նրան նվերների համար:
Հարպեր Լի | Ծաղրասարյակ սպանել | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 28, 2015
Rating:
