
Հարվարդի համալսարանի
պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը պիտի բացահայտի Լուվրի կուրատոր Ժակ Սոնյերի սպանությունը:
Սոնյերի մարմինը գտել են Լուվրում մերկ և Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Վիտրուվիական
մարդու» պատկերի դիրքով հատակին մեկնված: Իրանի վրա պատկերված է ծածկագիր: Գաղտնագրի
բացահայտման բանալին պետք է փնտրել Լեոնարդոյի կտավներում՝ «Խորհրդավոր ընթրիք» և
«Մոնա Լիզա»: Ռոբերտը հանդիպում է Սոնյերի թոռնուհու՝ Սոֆի Նևոյի հետ:
Հետախուզության կապիտանը գտնում է, որ Սոնյերին սպանել է
հենց Լենգդոնը:
Իր մարմնի և «Մոնա Լիզայի» վրա թողած նշաններից Ռոբերտը և
Սոֆին գտնում են բանալի, որը Սոֆին երեխա ժամանակ տեսել է իր պապու զարդատուփի մեջ:
Սոֆին հասցնում է Ռոբերտին ամերիկյան դեսպանատուն: Ոստիկանությունը կտրում է նրանց
ճանապարհը: Ռոբերտը և Սոֆին փախչում են տաքսիով, որի մեջ տեսնում են բանալու վրա հետևյալ
գրությունը՝ 24 Ռյու Ակսո: Գնում են այդ հասցեով և հայտնվում են Ցյուրիխի բանկում:
Բանալու շնորհիվ բացում են սեյֆը: Գտնում են փոքրիկ արկղ: Սակայն բանկի աշխատակիցը
ճանաչում է Ռոբերտին և Սոֆիին: Բանկի տնօրեն Անդրե Վերնեն, իմանալով, որ Սոֆին Ժակ
Սոնյերի թոռնուհին է, բանկի մեքենայով տանում է Սոֆիին և Լենգդոնին անտառ: Մեքենայում
Լենգդոնը բացում է արկղը և տեսնում է կրիպտեքս, որի միջոցով հույս ունի բացել Սուրբ
Գրաալի քարտեզը: Սակայն Վերնեն չի հավատում Ռոբերտի անմեղությանը. Սոնյերից բացի սպանվել
է ևս 3 մարդ: Պահանջում է արկղը: Լենգդոնը կարողանում է զինաթափել նրան: Սոֆիի հետ
գնում են Լյու Տիբինգի մոտ, որը Սուրբ Գրաալի և Սիոնի Պրիորատի մասնագետ է: Իմանալով,
որ Ռոբերտը և Սոֆին հետախուզման մեջ են, ասպետը ուզում է վռնդել նրանց, սակայն նրան
ասում են, որ տիրում են անկյունաքարին և նա հետաքրքրվում է: Զննում են կրիպտեքսը և
անցք են գտնում արկղի մեջ: Հանկարծ Ռոբերտի վրա հարձակվում է Սայլասը՝ վանականը, որը
սպանել է Ժակ Սոնյերին: Պահանջում է անկյունաքարը: Տիբինգը հարվածում է նրան և Սայլասը
կորցնում է գիտակցությունը: Լեյտենանտ Կոլլեն շրջապատում է իր մարդկանցով Տիբինգի տունը
և լսում է կրակոց: Սկսում է գրոհել տունը: Սակայն Սոֆին, Ռոբերտը, կապկպած Սայլասը
և Ռոմին փախչում են մեքենայով: Ուղևորվում են օդանավ, որպեսզի փախչեն Բրիտանիա: Ինքնաթիռում
Լենգդոնը նորից բացում է արկղը: Կա գրություն, որը անգլերեն է, սակայն գրված է հայելային
արտացոլման մեջ: Բանաստեղծություն-հանելուկ է: Բանալի բառը «Սոֆիա» անունն է: Կրիպտեքսի
ներսում կա փոքր սև կրիպտեքս, որի մեջ ծածկագրված է ևս մեկ բանաստեղծություն, ըստ որի
պետք է գտնել ասպետի գերեզմանը, որին թաղել է պապը: Այդ ժամանակ Ֆրանսիայում կապիտան
Ֆաշը զանգահարում է Քենթի ոստիկանություն՝ խնդրելով շրջապատել Բիգին Հիլ օդանավակայանը:
Ոստիկանությունը պատվիրում է ինքնաթիռին վայրէջք կատարել տերմինալի կողքին: Երբ ինքնաթիռը
նստում է, Սոֆին, Ռոբերտը կարողանում են մեքենայով փախչել, իսկ Տիբինգին ոստիկանությունը
բաց է թողնում: Տիբինգը հասնելով Սոֆիին և Ռոբերտին, ասում է, որ գիտի, թե որտեղ կարելի
է փնտրել ասպետի գերեզմանը: Այն Թեմպլում է: Ծառայող տղան նկատում է, որ եկեղեցում
կան միայն շիրմաքարեր, սակայն գերեզմաններ չկան: Հանկարծ եկեղեցի է ներխուժում Սայլասը:
Նրան արձակել է Ռեմին, որը գործակցում է նրա հետ: Վանականը պահանջում է կրիպտեքսը,
սակայն Լենգդոնը հրաժարվում է տալ այն: Ռեմին պատանդ է վերցնում Տիբինգին: Լենգդոնը
տալիս է կրիպտեքսը, սակայն Տիբինգին բաց չեն թողնում: Տանում են իրենց հետ: Ռեմին հանդիպում
է խորհրդավոր ուսուցչի հետ: Ուսուցիչը սպանում է նրան որպես ավելորդ վկայի:
Լենգդոնը և Սոֆին գալիս են Թագավորական քոլեջ: Պամելա Գեթի
հետ տեղեկություններ են փնտրում Պապի կողմից թաղված ասպետի մասին: Պարզվում է, որ դա
Իսահակ Նյուտոնն է, սակայն նրան թաղել է ոչ թե Պապը, այլ բանաստեղծ Ալեքսանդր Պոպը:
Սոֆին և Լենգդոնը գնում են Վեսթմինսթերի աբբայություն, որտեղ գտնում են գրություն:
Այն հաղորդում է, որ Տիբինգը առևանգողների մոտ է և նրանք սպասում են այգում: Սոֆին
և Ռոբերտը գնում են այգի, սակայն նրանց կանգնեցնում է Տիբինգը: Հենց նա է ուսուցիչը
և Սոնյերի սպանողը: Սպառնալով ատրճանակով, նա պահանջում է, որպեսզի Լենգդոնը բացի կրիպտեքսը:
Սա պահանջում է սկզբից արձակել Սոֆիին: Տիբինգը հասկանում է, որ Լենգդոնը չի վերծանել
ծածկագիրը: Լենգդոնը նետում է կրիպտեքսը: Տիբինգը չի հասցնում որսալ այն: Իրականում
Լենգդոնը վերծանել է ծածկագիրը: Բանալի բառ է «Խնձորը»: Տիբինգին ձերբակալում է Ֆաշը:
Առեղծվածի լուծումը ենթադրում է բազմաթիվ գլուխկոտրուկների
լուծում: Գաղտնիքը Սուրբ Գրաալի գտնվելու վայրն է: Դա գաղտնի ընկերություն է, որը կոչվում
է Սիոնի Պրիորատ և Տաճարականների ուխտ: Օպուս Դեի կաթոլիկական կազմակերպությունը նույնպես
կարևոր դեր է խաղում սյուժեի զարգացման մեջ:
Տես նաև Ումբերտո Էկո Վարդի անունը, Խորխե Լուիս Բորխես
Բաբելոնյան գրադարան և Չակ Պալանիկ Մարտական ակումբ
Դեն Բրաուն | Դա Վինչիի ծածկագիրը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 27, 2015
Rating:
