
Չիպոլինոն սոխուկ
է: Նա սոխ Չիպոլոնեի որդին է և ունի 7 քույրեր և եղբայրներ: Ապրում են աղքատ, իսկ երկիրը
կառավարում է իշխան Լիմոնը: Այնպես է պատահում, որ Լիմոնն այցելում է աղքատների թաղամաս,
որտեղ ապրում է սոխերի ընտանիքը: Ժողովուրդը խմբվում է իշխանի շուրջ և Չիպոլինոյի հայրը
պատահաբար կանգնում է Լիմոնի ոտքին: Նա ձերբակալվում է և հայտնվում է բանտում: Չիպոլինոն
տեսակցում է նրան բանտում և հոր խորհուրդները լսելուց հետո որոշում է հեռանալ տանից
և շրջել աշխարհով մեկ: Հանդիպում է ծեր Դդումին, որը նոր տնակ է սարքել: Հայտնվում
է սինյոր Պոմիդորը և ասում է, որ տնակը կառուցված է կոմսուհիներ Բալերի տարածքում:
Վեճին է խառնվում Չիպոլինոն և ասելով, որ վտանգավոր սրիկա է հայտնաբերել, ցույց է տալիս
Պոմիդորին հայելին: Սա որոշում է քաշքշել սոխուկի մազերը և արցունքները դուրս են թափվում
նրա աչքերից:
Սինյոր Պոմիդորը նորից է հայտնվում Դդումի տան մոտ: Այս անգամ
նրա հետ են զինվորները: Դդումին հանում են իր տնակից, իսկ տնակը հսկում է Պոմիդորի
շունը: Չիպոլինոն նրան քնաբերով ջուր է տալիս և քնած շանը տանում է Բալերի այգի:Այդ
ժամանակ Բալերին հյուր են գալիս բարոն Մանդարինը և դուքս Նարինջը: Սրանք անվերջ ուտում
են և ճնշում ու նեղացնում են կրտսեր Բալուկին, որը շատ բարի տղա է: Այդ ընթացքում սինյոր
Պոմիդորը իմանում է Դդումի տնակի անհետացման մասին և քսան զինվորների ուղեկցությամբ
մեկնում է պարզելու ապստամբության պատճառները և պատժելու մեղավորներին: Չիպոլինոն և
մաեստրո Տանձը հայտնվում են բանտում, որտեղ նրանց վրա են հարձակվում մկները:
Չիպոլինոյի խուց է գալիս սինյոր Խլուրդը: Սա կարող է օգնել
բանտարկյալներին և փախուստի նոր թունել բացել: Սակայն Խաղողի վառած լուցկին պատճառ
է դառնում, որ Խլուրդը փախչի: Այդուհանդերձ Չիպոլինոն որոշ ընկերների հետ կարողանում
է փախչել: Նրանք թաքնվում են քարանձավում, որտեղ ընկերանում են Արջի հետ:
Հետո ընկերները ամրանում են Բալերի ամրոցում, որտեղ նրանց
անօգուտ գրոհում են Լիմոնի զինվորները: Լիմոնները հաղթում են, երբ նրանց օգնության
է գալիս մի ամբողջ դիվիզիա: Չիպոլինոն հայտնվում է բանտում և տեսնում է այստեղ իր հորը:
Նրանք նստած են տարբեր խցերում, իսկ փոստատար Սարդը փոխանցում է նրանց նամակները: Սակայն
Սարդը մի օր անհետանում է և նամակագրությունն ընդհատվում է: Այդ ժամանակ Չիպոլինոյի
մոտ է գալիս ծանոթ Խլուրդը: Նա հայտնում է, որ թունելը պատրաստ է: Ընկերների հետ հերոսը
կարողանում է փախչել Խլուրդի փորած թունելով, սակայն նրա ծեր հայրը մնում է բանտում:
Երկրում դժգոհների թիվը շատ է աճում և սինյոր Պոմիդորը մի
օր իմանում է, որ հեղափոխություն է հասունացել: Գտնվելով Բալերի ամրոցում՝ նա տեսնում
է Ազատության դրոշը և վախից բարձրանում է կտուրը: Այստեղ տեսնում է Չիպոլինոյին և նորից
բռնում է նրա մազերից: Սա պատճառ է դառնում այն բանի, որ սինյոր Պոմիդորը դառնորեն
լաց է լինում երկրորդ անգամ: Տեսնելով Ազատության դրոշը՝ իշխան Լիմոնը թաքնվում է աղբաթմբի
մեջ: Բալերը հեռանում են երկրից: Պոմիդորը հայտնվում է բանտում: Իսկ իշխանական պալատը
հանձնվում է երեխաներին:
Տես նաև Ալան Ալեքսանդր Միլն Վիննի Թուխը և բոլորը-բոլորը,
Ռեդյարդ Քիփլինգ Ջունգլիների գիրքը և Ջեյմս Բարրի Պիտեր Պեն
Ջանի Ռոդարի | Չիպոլինոյի արկածները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 26, 2015
Rating:
