
Գործողությունները տեղի են ունենում Ռեստավրացիայի օրերին,
երբ մարդկանց հիշողության մեջ դեռ թարմ են հեղափոխության և Նապոլեոնի հետ կապված հուշերը:
Դե Լա Բրի ամրոցի հյուրասենյակում նստած են երեքը՝ գնդապետ Դելմարը, նրա 19-ամյա կինը՝
Ինդիանան, և վերջինիս հեռավոր ազգական Ռալֆ Բրաունը:
Ծառան հայտնում է, որ ինչ-որ մեկը թափանցել է այգի, և գնդապետը
հրացանը ձեռքին դուրս է վազում: Գնդապետը վերադառնում է: Նրա ետևից ներս են բերում
երիտասարդ տղայի մարմինը, որի վերքից արյուն է հոսում: Գնդապետը արդարանում է, որ ընդամենը
աղ է կրակել: Վիրավոր երիտասարդը իրենց հարևանն է՝ պարոն դը Ռամյերը: Գնդապետի մեջ
խանդ է արթանանում: Ուշքի գալով, Ռամյերը բացատրում է, որ ուզում էր իմանալ գնդապետի
ֆաբրիկայի բարգավաճման գաղտնիքը: Իսկ ճշմարտությունն այն է, որ Ռամյերը այգի է թափանցել
կրեոլուհի Նունի հետ հանդիպելու համար: Երիտասարդի զգացմունքներն սկզբում այնքան ուժեղ
են, որ նա անգամ պատրաստ է ամուսնանալ Նունի հետ, սակայն աղջիկը շուտով հոգնեցնում
է նրան և Փարիզում ստանալով Նունի նամակը, Ռամյերը միայն ծիծաղում է:
Փարիզյան սալոններից մեկում Ռամյերը հանդիպում է Ինդիանային:
Նրանք հիշում են իրենց առաջին հանդիպումը Դե Լա Բրիում: Ինդիանան հմայված է Ռամյերով
և սիրահարվում է: Նրանք սեր են խոստովանում միմյանց: Ինդիանայի զգացմունքը մաքուր է:
Ռամյերի զգացմունքի մեջ կա նաև ամբարտավանություն: Իրավիճակը բարդացնում է նաև Նունը,
որը կարծում է, թե Ռանյերը Դելմարների տուն է գալիս իրեն տեսնելու համար: Նա սարսափով
նաև իմանում է, որ Նունը իրենից երեխա է սպասում: Ինդիանան իմանում է այս ամենի մասին
և հեռացնում է իրենից Ռամյերին: Հասկանալով, որ չի կարող ինչ-որ բանի վրա հույս
դնել, Նունը նետում է իրեն գետը: Նունի մահը ատելություն է առաջացնում Ինդիանայի մեջ
Ռամյերի նկատմամբ: Ռամյերը սկսում է սիրաշահել պարոն Դելմարին, որպեսզի կարողանա այցելել
նրա տուն: Ի վերջո նա ստանում է Ինդիանայի ներումը: Սակայն Ինդիանային վերջնականապես
գրավելու Ռամյերի ծրագրերին խանգարում է Ռալֆ Բրաունը՝ Ինդիանայի մանկության ընկերը:
Ռամյերը փորձում է սևացնել նրան Ինդիանայի աչքերում: Ի վերջո հոգնելով վեհ սիրուց,
որը չի ստանում մերձեցում, Ռամյերը մեկնում է Փարիզ: Ինդիանան հուսահատության մեջ է:
Սակայն Դելմարի գործերը վատանում են և նա ստիպված լինում մեկնել Փարիզ: Գնդապետը մտադիր
է տեղափոխվել Բուրբոն: Ինդիանան կտրականապես դեմ է դրան, քանի որ այդ դեպքում այլևս
չի տեսնի Ռամյերին: Նա փախչում է Ռամյերի մոտ և մնում է նրա ննջարանում: Երբ առավոտյան
երիտասարդը վերադառնում է իր սենյակ և հայտնաբերում է Ինդիանային, սա հայտարարում է,
որ պատրաստ է նրա մոտ մնալ ընդմիշտ: Ռամյերը փորձում է համոզել նրան վերադառնալ ամուսնու
մոտ: Վիրավորված Ինդիանան հեռանում է:
Նա ուզում է ինքնասպանություն գործել, որից նրան ետ է պահում
Ռալֆ Բրաունը: Ինդիանան վերադառնում է Դելմարի մոտ և նրանք Բրաունի հետ միասին մեկնում
են Բուրբոն կղզի: Այնտեղ ստանում է նամակ Ռամյերից, որը պնդում է, որ սիրում է նրան:
Աղջկա հոգին տակնուվրա է լինում: Ամուսինը իմանում է ամեն բան: Նա կաթված է ստանում,
իսկ Ինդիանան գիշերով նավ է նստում և փախչում է Ռամյերի մոտ:
Ռամյերն իր ֆինանսական վիճակը շտկելու համար ստիպված է եղել
ամուսնանալ մեծհարուստի դստեր հետ և այժմ ապրում է Դելմարների ամրոցում: Գալով ամրոց
Ինդիանան գտնում է ոչ միայն Ռամյերին, այլև նրա կնոջը: Վերադառնում է Փարիզ, որտեղ
նրան գտնում է Ռալֆը: Հաղորդում է, որ պարոն Դելմարը մահացել է: Ինդիանան ուզում է
մեռնել: Ռալֆ Բրաունը առաջարկում է նրան մեռնել միասին իրենց հարազատ կղզում, որտեղ
խաղացել են երեխա ժամանակ:
Կղզում Ռալֆը խոստովանում է, որ միշտ սիրել է Ինդիանային:
Ինդիանան խնդրում է իր ընկերը լինել նաև երկնքում:
Մեկ տարի անց մի ճանապարհորդ Բուրբոն կղզում հայտնաբերում
է խրճիթ, որտեղ ապրում են Ռալֆը և Ինդիանան: Իրենց երջանկությամբ նրանք պարտական են
միայն իրենք իրենց:
Ժորժ Սանդ | Ինդիանա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 20, 2015
Rating:
