.jpg)
Աննա Մարկովնայի հաստատությունը ոչ ամենալավերից է, ոչ էլ ամենավատերից: Յամայում այդպիսի ևս երկու հաստատություն կա: Մյուսներն էժանագին
են, զինվորների համար:
Մայիսյան մի երեկո
Աննա Մարկովնայի մոտ հավաքվում է ուսանողների խումբ, որոնց թվում են պրիվատ-դոցենտ Յարչենկոն
և տեղի լրագրող Պլատոնովը: Աղջիկներն արդեն դուրս են եկել տղամարդկանց մոտ, բայց սրանք
դեռ շարունակում են զրույցը: Պլատոնովը պատմում է, որ վաղուց է ճանաչում հաստատությունը
և աղջիկներին: Սակայն ոչ մի աղջկա չի այցելել: Նա պարզապես ուզում է ճանաչել այդ աշխարհը:
Սարսափն այն է, որ այդ աշխարհը չի վերապրվում որպես սարսափ: Քաղքենիական առօրյան դատարկ բան
է: Այստեղ միանում են ամենաանսպասելի հակադրությունները՝ աստվածավախությունը և ոճիրի
հանդեպ բնական հակումը: Ահա Սիմեոնը՝ այստեղի հսկիչը: Թալանում է պոռնիկներին, ծեծում
է նրանց, իսկ անցյալում նույնիսկ մարդասպան է եղել: Սակայն Պլատոնովը ընկերացել է նրա հետ Հովհաննես
Դամասկացու երկերի մասին զրուցելով: Չափազանց կրոնավոր մարդ է: Աննա Մարկովնան արյունարբու
բորենի է, բայց նաև ամենաքնքուշ մայրը: Ամեն բան դստեր՝ Բերտոչկայի համար է: Սրահ է
մտնում Ժենյան, որին Պլատոնովը և մյուսները հարգում են գեղեցկության և անկախության
համար: Աղջիկը զրույցի է բռնվում Տամարայի հետ: Պլատոնովը լսում է, թե ինչպես է նա ասում,
որ Պաշային պատվիրում են արդեն տասներորդ անգամ: Դա ավարտվում է ուշագնացությամբ: Բայց
հենց որ Պաշան ուշքի է գալիս, տիրուհին նորից
ուղարկում է նրան հյուրերի մոտ: Այդ աղջիկը շատ պահանջված է: Պլատոնովը վճարում է,
որպեսզի Պաշան հանգստանա նրանց հետ: Ուսանողները ցրվում են սենյակներով, իսկ Պլատոնովը
Լիխոնինի հետ շարունակում է խոսել տեղի կանանց մասին: Պոռնկությունը որպես գլոբալ երևույթ
անհաղթահարելի է: Հանկարծ Լիխոնինն ասում է, որ չէր ուզի մնալ կարեկցող դիտորդ: Նա
ուզում է այստեղից տանել մեկին, փրկել: «Կվերադառնա այստեղ»,- կտրում է Պլատոնովը:
Պաշան հաստատում է դա: Լիխոնինը դիմում է ոմն Լյուբայի և հարցնում՝ կուզի արդյոք հեռանալ
այստեղից: Ոչ ուրիշի հաշվին ապրելու: Աշխատելու: Աղջիկը համաձայնում է: Եվ Լիխոնինը,
ամբողջ օրով գնելով նրան, պատրաստվում է պահանջել նրա դեղին տոմսը և փոխել այն անձնագրի:
Պատասխանատվություն ստանձնելով մարդու ճակատագրի համար՝ ուսանողը լավ չի պատկերացնում
դրա հետ կապված դժվարությունները: Նրա կյանքը դժվարանում է առաջին իսկ ժամերից: Ընկերները
համաձայնում են օգնել նրան և միասին կրթել փրկվածին: Լիխոնինն ուսուցանում է նրան թվաբանություն,
աշխարհագրություն և պատմություն, տանում է թատրոն և դասախոսությունների: Նեժերաձեն
կարդում է նրան «Ընձենավորը»: Սիմանովսկին դասավանդում է Մարքսի «Կապիտալը»,
մշակույթի պատմություն, ֆիզիկա և քիմիա: Այս ամենը ժամանակ է պահանջում և տալիս է
չնչին արդյունքներ: Եղբայրական հարաբերությունը միշտ չէ, որ հաջողվում է պահպանել,
և աղջիկը ծանր է տանում իր արժանիքների նկատմամբ անտարբերությունը: Լյուբայի դեղին
տոմսը տիրուհուց ստանալու համար պետք է վճարել 500 ռուբլի: Անձնագիրն արժե 25 ռուբլի: Սոլովյովը հանկարծ հայտնաբերում է, որ ենթարկվում է այդ կնոջ դյութանքին:
Սիմանովսկին նույնպես: Բայց աղջիկը մերժում է նրան և ավելի շատ է կապվում Վասիլ Վասիլիչին:
Իսկ սա, հասկանալով, որ աղջիկը դուր է գալիս Սիմանովսկուն, մտածում է այդ երկուսին
պատահաբար բռնացնելու և Լյուբային հաստատություն վերադարձնելու մասին: Լյուբան նորից
է հայտնվում Աննա Մարկովնայի մոտ մի արտառոց դեպքից հետո: Ողջ Ռուսաստանում հայտնի
երգչուհի Ռովինսկայան բարոնուհի Տեֆտինգի ընկերակցությամբ մի քանի ուրիշ ընկերների
հետ ձանձրույթից այցելում է Յամայի հաստատությունները: Նախ թանկերը, հետո՝ մատչելիները:
Գալիս է Աննա Մարկովնայի մոտ: Զբաղեցնում է առանձին սենյակ, որտեղ ուղեկցում են աղջիկներին:
Առաջինը գալիս է Տամարան: Նախկինում եղել է կուսանոցի սան: Խոսում է գերմաներեն և ֆրանսերեն:
Ունի կատու, որին երես է տալիս:
Ելենա Վիկտորովնայի խնդրանքով աղջիկները երգում են իրենց
սովորական երգերը: Եվ ամեն բան լավ կլիներ, եթե հանկարծ ներս չխուժեր Մանկա Փոքրիկը:
Սթափ ժամանակ սա հաստատության ամենահամեստ ու լուռ աղջիկն է: Բայց հիմա հարբած է: Ընկնում
է հատակին և սկսում է բղավել, որ իրենց մոտ նոր աղջիկներ են բերել՝ նկատի ունենալով
բարոնուհուն: Բարոնուհին զայրացած բղավում է, որ ինքը մենաստանի և անկյալ աղջիկների
համար ուղղիչ տան հոգաբարձու է: Ժենկան առաջարկում է «ծեր հիմարին» չքվել: Իսկ Տամարան
հայտարարում է, որ այսպես կոչված բարձրաշխարհիկ կիրթ կանանց կեսն ապրում են սիրեկանների
հաշվին, իսկ մյուսները իրենք են սիրեկաններ պահում: Հազար պոռնիկից միայն մեկն է դիմում
աբորտի, իսկ բարձրաշխարհիկները՝ բոլորը մի քանի անգամ:
Տամարայի խոսելու ընթացքում բարոնուհին ֆրանսերեն նկատում
է, որ արդեն տեսել է նրա դեմքը: Ռովինսկայան հիշեցնում է նրան, որ Տամարային տեսել
են Խարկովում, որտեղ սա երգել է երգչախմբում: Այդ ժամանակ բարոնուհին դեռ բարոնուհի
չէր:
Տիկնանց հեռանալուց առաջ Ռովինսկայան որոշում է ռոմանս երգել:
Երգի ավարտին անսանձ Ժենյան ծնկի է իջնում Ռովինսակայայի առաջ և սկսում է լաց լինել:
Ելենա Վիկտորովնան մոտենում է, որ համբուրի նրան, բայց աղջիկը ինչ-որ բան է շշնջում
նրա ականջին, ինչին տիկինը պատասխանում է, որ մի քանի ամսվա բուժումը կապաքինի նրան:
Այս այցելությունից հետո Տամարան հետաքրքրվում է Ժենյայի առողջությամբ: Ժենյան վարակվել
է սիֆիլիսով, բայց չի հայտարարում դրա մասին և ամեն երեկո դիտավորյալ վարակում է 10 - 15 սրիկայի: Աղջիկները սկսում են հիշել իրենց ամենագարշելի և ամենաայլասերված այցելուներին:
Հետո Ժենյան հիշում է մարդու անունը, որին նրան 10 տարեկանում վաճառել է մայրը: Ժենյան
գոռում էր, որ ինքը փոքր է, բայց այդ մարդը պնդում էր, որ կմեծանա: Զոյան հիշում
է դպրոցի ուսուցչին, որը պատվիրում էր կատարել իր բոլոր պահանջները: Հակառակ դեպքում կվռնդի
իրեն դպրոցից: Այդ պահին հայտնվում է Լյուբկան: Էմմա Էդուարդովնան ետ չի ընդունել նրան:
Ժենկան բռնում է նրա մազերից: Կողքի սենյակներում սկսում են աղմկել և հիստերիան տարածվում
է ողջ տնով: Մեծ դժվարությամբ Սիմեոնը հանգստացնում է նրանց: Գալիս է ընդունելության
ժամը, և աղջիկները իջնում են սրահ:
Կադետ Կոլյա Գլադիշևը միշտ գալիս է Ժենյայի մոտ: Այսօր էլ
նրա սենյակում է, բայց Ժենյան խնդրում է նրան չշտապել: Վերջապես ասում է, որ հիվանդ
է և թող շնորհակալ լինի Աստծուն: Ուրիշ որևէ աղջիկ նրան չէր խնայի: Կոլյան նստում է
մահճակալի եզրին և ձեռքերով ծածկում է դեմքը: Ժենկան բարձրանում է և խաչակնքում է նրան:
Հրաժեշտ են տալիս միմյանց: Առավոտյան Ժենյան գալիս է նավահանգիստ, որտեղ Պլատոնովը,
կամավոր թողնելով լրագրությունը, աշխատում է որպես բանվոր: Պատմում է իր հիվանդության
մասին Պլատոնովին, իսկ սա ասում է, որ նրանից էլ գուցե վարակվել են Սաբաշնիկովը և Ռամզես
մականունով ուսանողը: Այս վերջինն ինքնասպան է եղել և թողել է նամակ, որում նշում է,
որ ամեն բանում ինքն է մեղավոր, որ առանց սիրո փողով կին է վերցրել: Ժենյային սիրող
Սերգեյ Պավլովիչը չի կարողանում ցրել նրա կասկածները. արդյոք հիմարություն չէ բոլորին
վարակելու ցանկությունը: Մնում է միայն մեկ բան…Երկու օր անց բուժզննման ժամանակ նրան
գտնում են կախված: Հասարակած տան նոր տիրուհին
է Էմմա Էդուարդովնան: Աղջիկներին հայտնում է, որ այսուհետ հետևելու է իր հաստատությանը
ամենայն խստությամբ: Առաջարկում է Տամարային դառնալ իր օգնականը: Ռովինսկայայի և Ռեզանովի
միջոցով Տամարան կարողանում է կազմակերպել Ժենյայի թաղումն ըստ ուղղափառ սովորույթի:
Ժենյայից հետո մահանում է Պաշան: Ժենյայի թաղումից հետո ընկել էր թուլամտության մեջ,
և նրան տանում են հոգեբուժարան, որտեղ մահանում է: Էմմա Էդուարդովնայի դժբախտությունները
դրանով չեն ավարտվում: Տամարան Սենկայի հետ թալանում են նոտարին: Քնացնում են նրան
և բացում սեյֆը: Մի տարի անց Սենկան բռնվում
է Մոսկվայում և մատնում է իր հետ փախած Տամարային: Կյանքից հեռանում է նաև Վերան: Նրա
հովանավորը՝ ռազմական տեսչության մի չինովնիկ, մսխելով պետական փողերը, ինքնասպան է
լինում: Վերան կիսում է նրա ճակատագիրը: Փոքրիկ Մանկան սպանվում է ծեծկռտուքի ժամանակ:
Էմմա Էդուարդովնան սնանկանում է, քանի որ հաստատություն է այցելում հարյուր զինվորից
բաղկացած վաշտը և թալանում նրա ողջ ունեցած-չունեցածը:
Տես նաև Բունին Միտյայի սերը, Բուլգակով Սպիտակ գվարդիա և Կուպրին Նռնաքարերով ապարանջանը
Կուպրին | Յամա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 22, 2015
Rating:
.jpg)