
«Բանաստեղծական խոհեր» ժողովածուի
«Լճակ» էլեգիան կարելի է համարել Ալֆոնս Լամարթինի ռոմանտիկական հավատամքը:
Բանաստեղծության կարևոր կողմերից
է քնարական հերոսի սևեռվածությունը սեփական հոգու վրա: Բանաստեղծին բնորոշ է երազկոտ
հայեցողականությունը:
Բոլոր հիմնական թեմաները, որոնց առնչվում է «Բանաստեղծական խոհերի» քնարական հերոսը, այն է՝
խորհրդածումը երանելի, սակայն վաղանցիկ սիրո մասին, մահվան կանխազգացումը, բնության
մելամաղձոտ փառաբանումը, խտանում են այս էլեգիայում:
Անմիջական ազդակ բանաստեղծության
գրության համար կարող էր ծառայել սիրելիի անժամանակ մահը: Սակայն այս բանաստեղծությունը
կարող է լինել նաև Ժան Ժակ Ռուսոյի «Յուլյա, կամ նոր Էլոիզ» վեպի առաջ բերած տրամադրության
արձագանքը: Մահվան մեջ բանաստեղծը հակված է տեսնել անցում առավել բարձր և լուսավոր
գոյության: «Լճակը» ոչ միայն սիրային, այլև փիլիսոփայական էլեգիա է:
Ո՞ւր ես թռչում, ժամանա´կ,
Ո՞ւր են սլանում ժամերդ,
Թող, որ մի քիչ վայելեմ
Երանության ցերեկը, հաճույքի
ցերեկը:
Լամարթինը հաջորդաբար դիմում
է լճակին, ժայռերին, աստղերին, քամուն, օդին և հաստատում է, որ ամենագիրկ սերը կարող
է մրցել ամենակուլ ժամանակի հետ:
Հաշվի առնելով այն, որ Լամարթինը
ռոմանտիկական քնարերգության մեջ քրիստոնեական տրամադրության արարիչն է, և այդ իմաստով՝
Շատոբրիանի հետևորդը, հավատը նրա համար բնական հայեցողության հարց է և այն անցնում
է մաքրագործում վշտով ու կորստի ցավով:
Կինը Լամարթինի պոեզիայում
առհասարակ խորհրդանշում է երկրային և աստվածային աշխարհների միջնորդին: Վիշտը կորուսյալ
սիրո և անհետ հեռացած սիրելիի մասին ծնում է անմահության հավատ: Լամարթինի էլեգիայի
տարբերակիչ նրբերագը հենց այդ միստիկական համադրությունն է: Իրար են միացել բանաստեղծական
մելամաղձոտությունը և բնազդային հավատը:
Ընդհանուր առմամբ Լամարթինի՝ ինչպես ամբողջ ստեղծագործությանը, այնպես էլ «Լճակ» բանաստեղծությանը բնորոշ է ինդիվիդուալիզմը,
ռոմանտիկական հոռետեսությունը, կրոնամիստիկական կայծը, որը լուսավորում է այդ ամբողջությունը
և հեռացումը իդեալականացված ու ոգեղինացված բնության, ասես երազի գիրկը:
Ալֆոնս Լամարթինի ազդեցությունը
կարելի է նկատել հայ բանաստեղծ Պետրոս Դուրյանի «Լճակ» բանաստեղծության վրա: «Լճային»
թեման դառնում է ռոմանտիկական պոեզիայի հավատո հանգանակը, բավական է նշել «Լճային դպրոցը»
Անգլիայում և դրա ներկայացուցիչներին՝ Վորդսվորդին, Քոլրիջին և Սաութիին:
Տես նաև Շառլ Բոդլեր Չարի ծաղիկներ, Նիկոլա Բուալո Քերթողական արվեստ և Ժան Լաֆոնտեն Առակներ
Ալֆոնս դը Լամարթին | Լճակ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 05, 2015
Rating:
