
Ք. ա. III դ.: Կարթագեն: Զորավար Համիլկար Բարկան դաժանորեն
ճնշում է վարձկան զինվորների ապստամբությունը: Պունիկյան պատերազմից հետո սնանկացած
երկիրը չի վճարել վարձկաններին: Որոշել են սիրաշահել նրանց առատ հյուրասիրությամբ, սակայն
հաշվարկը սխալ էր: Հարբած զինվորները որոշում են ազատել բանտարկված ստրուկներին: Հետո
որսում են Բարկայի լճի ձկներին, որոնք նրա տոհմում համարվում են սրբազան: Նրանց մոտ
է դուրս գալիս Համիլկարի դուստրը՝ գեղեցկուհի Սալամբոն: Նախատում է բարբարոսներին իր
սիրած ձկներին տանջելու համար: Նրան հմայված նայում է նամիբիացի առաջնորդ Նար Հավասը:
Նա վարձկան չէ և այստեղ է հայտնվել պատահաբար: Սալամբոն հմայել է նաև լիբիացի Մատոյին:
Սա հիացած խոնարհվում է Սալամբոյի առաջ: Աղջիկը հաշտության գավաթ է տալիս նրան: Գալերից
մեկը նկատում է, որ իր երկրում աղջիկը գինի է տալիս տղամարդուն` որպես նրա հետ անկողին կիսելո ցանկությանւ նշան: Նար Հավասը տեգով հարվածում է նրա ձեռքին: Գալը փախչում է:
Երկու օր անց վարձկաններին հայտնում են, որ եթե նրանք լքեն
քաղաքը, նրանց կվճարեն և տուն կտանեն: Բարբարոսները զիջում են: Յոթ օր շարժվում են
դեպի այն վայրը, որտեղ նրանց կարգադրված է ճամբարել: Այստեղ է հայտնվում Նար Հավասը:
Նրանք Մատոյի հետ հաշտվում են: Սակայն ոմն Սպենդիուս հասկանում է, որ այդ մարդը ինչ-որ
դավ է նյութում: Մատոն սիրահարված է Սալամբոյին: Փորձում է անգամ օձի թույն խմել կրքից
ազատվելու համար: Ապարդյուն:
Կարթագենից մարդ է գալիս, որը հայտնում է, որ այնտեղ վիճակը
ծանր է, և գանձարանը դատարկ է: Վարձկանները որոշում են շարժվել Կարթագեն: Սկսվում է
արյունալի մարտ: Մատոն առաջնորդում է լիբիացիներին: Սպենդիուսի հետ ջրատար անցքով թափանցում
է Կարթագեն: Մտնում է Սալամբոյի ապարանք: Սեր է խոստովանում աղջկան: Առաջարկում է փախչել
իր հետ: Ասում է, որ կվերադարձնի մինչ այդ տաճարից գողացած դիցուհու թիկնոցը: Սալամբոն
կանչում է թիկնապահներին: Սակայն սրանք ձեռք չեն տալիս դիցուհու թիկնոցով Մատոյին և
նա լքում է քաղաքը:
Մարտերը տևում են երկար, փոխնիփոխ հաջողություններով: Սալամբոյին
կարթագենացիք մեղադրում են իրենց հաջողության խորհրդանիշը՝ դիցուհու թիկնոցը, կորցնելու
մեջ: Քուրմը ասում է, որ հանրապետության փրկությունը կախված է իրենից՝ Սալամբոյից:
Առաջարկում է նրան փրկել Կարթագենը: Սալամբոն հասնում է բարբարոսների դիրքերին և հանդիպում
է խնդրում Մատոյի հետ: Մատոն ընդունում է նրան իր վրանում: Աղջիկը վերցնում է թիկնոցը
և ասում է, որ ատում է Մատոյին, որն իր ընկերների հետ ուզում է կործանել իր քաղաքը:
Մատոն ծնկի է իջնում նրա առաջ և սկսում է համբուրել ոտքերը… Սալամբոն տրվում է իրեն
համակող վայելքին: Այդ ժամանակ ճամբարում սկսվում է հրդեհ: Հեղինակն է Նար Հավասը:
Մատոն դուրս է վազում վրանից, իսկ երբ վերադառնում է, տեսնում է, որ Սալամբոն չկա:
Աղջիկը վերադառնում է հոր մոտ: Հոր մոտ է նաև բարբարոսներին դավաճանած Նար Հավասը:
Համիլկարը հայտարարում է Նար Հավասին, որ կնության է տալիս նրան իր դստերը: Նրանց պսակում
են:
Բարբարոսները ավերում են քաղաքի ջրատար համակարգը: Քաղաքում
սկսվում է ժանտախտ: Քրմերը որոշում են աստվածներին զոհաբերել հարուստ ընտանիքների երեխաներին,
այդ թվում նաև տաս տարեկան Հանիբալին՝ Համիլկարի որդուն: Հայրը որդու փոխարեն զոհաբերում
է ստրուկի: Սկսվում է անձրև և դա փրկում է կարթագենցիներին: Հռոմը և Սիրակուզը օգնում
են Կարթագենին: Բարբարոսները պարտվում են:
Մատոյին կտտանքների են ենթարկում: Նրան տանում են քաղաքի
փողոցներով և յուրաքանչյուրը կարող է հարվածել նրան: Նա տեսնում է պալատի այգում նստած
Սալամբոյին: Սալամբոն հասկանում է, թե որքան է տառապել այդ մարդը իր նկատմամբ սիրուց:
Երբ հոշոտված Մատոն մեռնում է, Նար Հավասը գավաթ է բարձրացնում Կարթագենի պատվին: Գավաթ
է բարձրացնում նաև Սալամբոն: Քիչ անց նա անշնչացած ընկնում է գահի բազրիքին: «Այդպես
է մեռնում Համիլկարի դուստրը: Նա պատժվում է դիցուհու թիկնոցին դիպչելու համար»:
Տես նաև Գուստավ Ֆլոբեր Տիկին Բովարի, Հենրիկ Սենկևիչ Յո՞ երթաս և Ալեքսանդր Դյումա Կամելիազարդ տիկինը
Գուստավ Ֆլոբեր | Սալամբո | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 04, 2015
Rating:
