
Ջոնաթան Հարքեր անունով երիտասարդ լոնդոնցի իրավաբանը մեկնում
է Տրանսիլվանիա, որպեսզի անշարժ գույք վաճառի տեղացի մի ազնվականի:
Հարքերը կոմս Դրակուլային է վաճառում մի լքված աբբայություն,
սակայն Դրակուլան անմահ վամպիր է, որին անհրաժեշտ են նորանոր տիրույթներ: Թողնելով
Հարքերին իր դուստր վամպիրներին՝ կոմսը լքում է դղյակը հայրենի հողով լցված արկղի մեջ:
Մինա Մյուռեյը՝ Ջոնաթանի հարսնացուն, այցելում է իր ընկերուհուն՝
Լյուսի Վեստերնային Ուիթբի ծովափնյա քաղաքում, որի ափերին է մոտենում առանց անձնակազմի
նավ: Ղեկի մոտ է նավապետի դին: Միաժամանակ Լյուսին սկսում է շատ արյուն կորցնել, ինչը
ստիպում է նրա փեսացու Արթուր Հոլմվուդին օգնություն խնդրել բժիշկ Սյուարդից՝ հոգեկան
հիվանդների կլինիկայի տիրոջից և Լյուսիի բարեկամից:
Ինքը Սյուարդը հետաքրքրված է Ռենֆիլդ անունով հիվանդով, որն
ուտում է սարդեր ու ճանճեր և սպասում է իր «ամենակարող տիրոջ» գալստյան: Զննելով Լյուսիին,
Սյուարդը կանչում է իր կոլեգային՝ պրոֆեսոր վան Հելսինգին: Վան Հելսինգը հասկանում
է, որ Լյուսիի հիվանդության պատճառը այնկողմնային ուժերի միջամտությունն է: Լյուսիի
սենյակում սխտորի ծաղիկներ է դնում և արյուն է ներարկում նրան: Չնայած նրա ջանքերին,
Լյուսին այդուհանդերձ մեռնում է:
Մինան լուր է ստանում Ջոնաթան Հարքերից, որ նա տենդի մեջ
6 շաբաթ գտնվում էր Բուդապեշտի հիվանդանոցում: Աղջիկը գալիս է նրա մոտ, նրանք ամուսնանում
են և մեկնում են տուն: Հարքերը շատ ճնշված է հոգեպես: Մինայի հետ Լոնդոնի փողոցներով
զբոսնելիս տեսնում է մի տղամարդու, ի դեմս որի ճանաչում է կոմս Դրակուլային: Լյուսիի
մահից հետո հաղորդումներ են տարածվում երեխաների վրա հարձակվող ուրվական-կնոջ մասին,
որը կծում է նրանց կոկորդը: Նախ Հելսինգը և Սյուարդը, իսկ այնուհետև նաև Հոլմվուդը
և նրանց ընկեր Քվինսի Մորիսը այցելում են Լյուսիի գերեզմանը: Վերջինիս դագաղը դատարկ
է: Պարզվում է Լյուսին վամպիր է, և վան Հելսինգը ստիպված է սպանել նրան՝ կտրելով գլուխը
և բերանի մեջ սխտոր լցնելով:
Վան Հելսինգն իմանում է Ջոնաթան Հարքերի հետ պատահածի մասին
և հասկանում է, որ ամենի ետևում կոմս Դրակուլան է՝ վամպիրը, որը թաքնվում է Կարֆաքսի
աբբայությունում: Քանի դեռ պրոֆեսորը և ընկերները զբաղված են կոմսի հողով լեցուն արկղերի
ոչնչացմամբ, Դրակուլան հարձակվում է Մինայի վրա և ազատում է Ռենֆիլդին՝ իր ստրուկին:
Սակայն ստիպված է լինում սպանել Ռենֆիլդին, երբ սա հրաժարվում է մասնակցել Մինայի դեմ
իր ծրագրերին:
Դրակուլան փախչում է Տրասիլվանիա, սակայն Վան Հելսինգը, Հարքերը,
Սյուարդը և Մորիսը հետևում են նրան: Պրոֆեսորը և Մինան գալիս են դղյակ, որտեղ Վան Հելսինգը
սպանում է Դրակուլայի երեք հարսնացուներին, իսկ տղամարդիկ հետևում են գնչուների խմբին,
որոնք տուն են տանում արկղը, որի մեջ նստած է Դրակուլան: Դղյակի մոտ կռիվ է սկսվում,
որի ժամանակ գնչուների մեծ մասը սպանվում է, սակայն Մորիսը ևս մահացու վիրավորվում
է: Մայրամուտից (այսինքն վամպիրների ամենազորության ժամից) վայրկյաններ առաջ Մորիսը
և Հարքերը կարողանում են բացել արկղը և սպանել Դրակուլային: Դրակուլան մոխրի է վերածվում,
իսկ Մորիսը հանգիստ մահանում է:
Տես նաև Մերի Շելլի Ֆրանկենշտեյն,
Թոմաս Մայն Ռիդ Անգլուխ ձիավորը և Ջոան Ռոուլինգ Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Բրեմ Սթոքեր | Դրակուլա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 21, 2015
Rating:
