
Անգլիացի հետազոտող Վոլտոնը ուղևորվում է Հյուսիսային Բևեռ՝
անհայտ վայրերը քարտեզագրելու համար: Սառույցների մեջ նրա նավը հայտնաբերում է հյուծված
եվրոպացու, որի անունն է Վիկտոր Ֆրանկենշտեյն:
Ֆրանկենշտեյնը ծնվել է Ժնևի հարուստ ազնվականների ընտանիքում:
Մանկուց Վիկտորը հետաքրքրվում էր խորհրդավոր ու անհայտ բաներով և արդեն պատանի տարիքում
ուսումնասիրում է Պարացելսի և Կորնելիուս Ագրիպայի երկերը: Մոր մահից հետո հայրը ուղարկում
է Վիկտորին Ինգոլշտադտի բժշկական համալսարանը: Այստեղ ուսուցիչ Վիլդմանի ազդեցությամբ
Վիկտորը հետաքրքրվում է ծննդյան և մահվան պատճառներով: Երկու տարի ուսումնասիրություններ
կատարելուց հետո Ֆրանկենշտեյնը գտնում է կենդանի նյութ ստեղծելու եղանակը և ստեղծում
ու կենդանացնում է հսկայի: Սրա տեսքն արդեն սարսափեցնում է գիտնականին և «չկայացած
Պրոմեթևսը» փախչում է լաբորատորիայից՝ ունենալով տենդի նոպա:
Ապաքինվելուց հոտո Վիկտորը փորձում է մոռանալ տեղի ունեցածը,
սակայն որոշ ժամանակ անց իմանում է, որ իր կրտսեր եղբորը սպանել են: Վիկտորը վերադառնում
է Ժնև, որտեղ անտառում նկատում է իր ստեղծած հրեշին: Եղբոր՝ Ուիլյամի մահվան մեջ մեղադրում
են աղախին Ժյուստին Մորիցին, քանի որ նրա մոտ են գտնում տղայի մեդալյոնը: Նրան մահապատժի
են ենթարկում, սակայն Վիկտորը գիտի, որ մեղավորը հրեշն է:
Հրեշը հանդիպում է Վիկտորին և պատմում է նրան, որ սովորել
է խոսել շնորհիվ մի ընտանիքի, որի տան ախոռում նա ապրել է և որտեղ տան տերը իր հարսնացուին
սովորեցնում էր ֆրանսերեն խոսել: Փորձելով բարեկամանալ ընտանիքի կույր հոր հետ՝ նա ենթարկվել
է ծեծի իր սարսափելի տեսքի պատճառով: Հրեշը գտել է լաբորատորիայում Վիկտորի օրագիրը,
որում պատմվում է իր ստեղծման մասին և ատել է իր ստեղծողին: Ամենուրեք հալածված հրեշը
հանգրվանել է Ժնևի անտառներում և հանդիպելով Ուիլյամին, իսկ հետո իմանալով, թե ով է նա, սպանել է տղային: Հրեշը պահանջում է Վիկտորից իրեն կին ստեղծել: Սկզբում Վիկտորը
համաձայնում է, սակայն հասկանալով հետագա հնարավոր զարգացումների հետևանքները, վերացնում
է իր ստեղծած կնոջ մարմինը: Հրեշը խոստանում է վրեժ լուծել և սպանում է Վիկտորի ընկերոջը՝
Անրի Կլերվալին:
Վերադառնալով Ժնև՝ ճնշված Վիկտորն ամուսնանում է իր մանկության
ընկերուհու՝ Էլիզաբեթ Լավանցայի հետ, սակայն ամուսնական առաջին գիշերը հրեշը թափանցում
է աղջկա բուդուար և խեղդում է նրան: Էլիզաբեթի մահը ցնցում է Վիկտորին և աղջկա հորը,
որը շուտով մեռնում է: Զրկվելով իր ամբողջ ընտանիքից՝ Վիկտոր Ֆրանկենշտեյնը երդվում
է վրեժխնդիր լինել և սկսում է հետապնդել հրեշին: Հայտնվում է Հյուսիսային բևեռում:
Այստեղ հրեշը, որն աչքի է ընկնում ուժով և դիմացկունությամբ, խույս է տալիս նրանից:
Վոլտոնը որոշում է չդիմել ռիսկի հանուն իմացությունների,
ինչպես դա ժամանակին արել է Վիկտորը, և շրջում է նավը: Ճանապարհին Ֆրանկենշտեյնը մեռնում
է: Գիտնականի սենյակում Վոլտոնը հայտնաբերում է հրեշին: Վերջինս ասում է, որ ափսոսում
է կատարած հանցագործությունների համար և որ մտադիր է հեռանալ հյուսիս ու այնտեղ ինքնասպան
լինել: Փախչում է նավից:
Մերի Շելլի | Ֆրանկենշտեյն կամ ժամանակակից Պրոմեթևս | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 20, 2015
Rating:
