
Կար-չկար մի չար տրոլ: Նա ստեղծում է կախարդական հայելի,
որի մեջ ամեն բարի և գեղեցիկ բան արտացոլվում է որպես չար ու այլանդակ: Դա զվարճացնում
է Տրոլին, իսկ նրա աշակերտները շրջում են ամենուր հայելիով: Որոշում են բարձրանալ երկինք
և ծաղրել Արարչին: Սակայն հայելին ընկնում է և փշրվում: Հազարավոր փոքրիկ բեկորներ
սփռվում են ողջ երկրով: Եթե հայելու փոքր կտորները ընկնում են մարդկանց աչքերի կամ
սրտի մեջ, մարդիկ փոխվում են, դառնում չար և կոպիտ: Տրոլին այս ամենը զվարճացնում է:
Մեծ քաղաքում միմյանց հարևանությամբ ապրում են Կայուսը և
Գերդան: Նրանք սիրում են իրար որպես քույր և եղբայր: Երկու ընտանիքները աճեցնում են
գեղեցիկ վարդեր և երեխաները սիրում են նստել վարդերի թփերի մոտ: Մի երեկո, վարդերի
մոտ նստած Կայուսը բղավում է: Ասում է, որ աչքն ինչ-որ բան ընկավ: Դա սատանայական հայելու
փոքրիկ կտոր է: Մեկ ուրիշ փշուր մտնում է նրա սիրտը: Տղայի սիրտը դառնում է սառույցի
կտոր և նա տեսնում է աշխարհը աղճատված տեսքով: Վարդերը թվում են նրան այլանդակ, նա
սկսում է կոպտել մեծերին:
Գալիս է ձմեռը: Կայուսը գնում է կենտրոնական հրապարակ սահնակ
քշելու: Հրապարակում հայտնվում է գեղեցիկ մի կին, որի հագին ճերմակ զգեստ է: Դա Ձյունե
թագուհին է: Կայուսը նրա կառքին է կապում իր սահնակը և նրանք դուրս են գալիս քաղաքից:
Ձյունե թագուհին համբուրում է Կայուսին և սա մոռանում է իր հարազատներին և Գերդային:
Երբ Կայուսը չի վերադառնում, Գերդան շատ է լաց լինում: Սակայն
աղջիկը չի հավատում, որ տղան մեռել է և գնում է նրան փնտրելու: Հայտնվում է կախարդ
կնոջ մոտ, որն ունի հրաշալի այգի: Կախարդն այնպես է անում, որ Գերդան ամեն բան մոռանա
և մնա իր մոտ, այգում, որտեղ միշտ ամառ է: Սակայն այգու վարդերը մի օր հիշեցնում են
Գերդային Կայուսի մասին: Նա հարցնում է վարդերին, թե արդյոք Կայուսը հողի տակ պառկածների
մեջ է: Ստանում է բացասական պատասխան: Գերդան հեռանում է կախարդուհուց: Նա հանդիպում
է մեծ ագռավին և հարցնում է նրան Կայուսի մասին: Ագռավը ունի հարսնացու, որը ծառայում
է պալատում: Նրանից իմացել է, որ արքայադուստրը ամուսնանում է մի հրաշալի տղայի հետ:
Նկարագրությունից Գերդան որոշում է, որ այդ տղան Կայուսն է: Ագռավների օգնությամբ Գերդան
թափանցում է պալատ: Սակայն արքայադստեր փեսացուն Կայուսը չէ: Արքայադուստրը, լսելով
Գերդայի պատմությունը, նրան կառք է նվիրում, որպեսզի աղջիկը հեշտությամբ շրջի երկրով
և գտնի իր Կայուսին:
Անտառում Գերդայի կառքի վրա հարձակվում են ավազակները: Գերի
են վերցնում Գերդային: Նա հայտնվում է ավազակապետուհու քմահաճ դստեր ավարների թվում:
Սա ցույց է տալիս Գերդային իր գազանանոցը՝ եղջերուին, թռչուններին, նապաստակներին…
Լսելով աղջկա պատմությունը՝ նա եղջերուին պատվիրում է հասցնել Գերդային հյուսիս, որտեղ
ապրում է Ձյունե թագուհին:
Եղջերուն բերում է Գերդային ծեր լապլանդուհու մոտ: Սա նամակ
է գրում ֆինուհուն, որն ապրում է Ձյունե թագուհու հարևանությամբ: Ֆինուհին ասում է,
որ քանի դեռ Կայուսի աչքում և սրտում նստած են սատանայական հայելու բեկորները, նա կմնա
չար ու կոպիտ տղա: Սակայն Գերդան իր անմեղ մանկական սրտով կարող է հալեցնել սառույցը:
Ձյունե թագուհու պալատ Գերդան հասնում է միայնակ, եղջերուն
այլևս չի կարող ուղեցել նրան: Նա տեսնում է Կայուսին, որը սառցե ֆիգուրներ է դասավորում:
Նա ուզում է սարքել «հավերժություն» բառը: Դա Ձյունե թագուհու հանձնարարությունն է:
Գերդան գրկում է Կայուսին և հալեցնում է նրա սրտի սառույցը: Կայուսը արտասվում է և
նրա աչքից դուրս է գալիս հայելու բեկորը:
Նրանք վերադառնում են տուն: Ճանապարհին հանդիպում են եղջերուին,
հետո ֆինուհուն և լապլանդուհուն: Անտառում հանդիպում են ավազակուհուն, որը պատմում
է, որ ագռավը մահացել է և նրա կինը դարձել է այրի: Իսկ տանը Կայուսին և Գերդային սպասում
են վարդերի երկու հրաշալի թփերը:
Տես նաև Հանս Քրիստիան Անդերսեն
Ջրահարսը, Լուիս Քերոլ
Ալիսը հրաշքների աշխարհում և Ռեդյարդ Քիփլինգ Ջունգլիների գիրքը
Հանս Քրիստիան Անդերսեն | Ձյունե թագուհի | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 01, 2015
Rating:
