
Մցխեթ՝ Հին Վրաստանի մայրաքաղաքը: Այստեղ իրար են միանում
Քուռը և Արագվին: Մի օր ռուս գեներալը ուղևորվելով Թիֆլիս՝ իր հետ տանում է փոքրիկ
գերի երեխայի: Երեխան հիվանդանում է և գեներալը թողնում է նրան վանքում: Մցխեթցի վանականները
դաստիարակում են երեխային որպես քրիստոնյայի: Վայրենի մանուկը սովորում է խոսել վրացերեն
և պատրաստ է վանականի ուխտ ընդունել: Սակայն ծեսի նախօրյակին ընդոծինը՝ Մծիրին, փախչում
է: Նրան երեք օր անօգուտ փնտրում են: Որոշ ժամանակ անց գտնում են Մցխեթի մոտերքում,
խոտերի մեջ ընկած: Երբ ուշքի է գալիս, վանականները սկսում են քննել նրան: Մծիրին լուռ
է: Նրան փորձում են կերակրել, բայց հրաժարվում է ուտելուց: Հասկանալով, որ որոշել է
արագացնել իր վախճանը, մոտն են բերում իրեն դաստիարակած վանականին: Ծերուկը գալիս է:
Նա շատ է կապված Մծիրիի հետ և ուզում է, որ եթե անգամ սրան վիճակված է մեռնել, նախքան
դա քրիստոնեական ավանդույթի համաձայն մեղքերի թողություն խնդրի, խոստովանի մեղքերը:
Սակայն Մծիրին մեղք չի համարում այն, որ փախել է՝ իր նախնիների
նման բնության հետ միասնության մեջ ապրելու համար: Ուզում է ապրել ինչպես ազատ արծիվները
գայլերը, հովազները: Մի հովազի հետ նա կռվել է անտառում և հաղթել, ինչը թույլ է տալիս
մտածել, որ իր պապերի երկրում կլիներ ոչ ամենավերջին կտրիճը: Բնության մեջ նա վերադարձրեց
այն, ինչը հավետ կորած էր համարում՝ մանկության հուշերը: Հիշում է հորը, քույրերին
և եղբայրներին: Միայն մի մեղք ունի նա իր հոգում: Դա ուխտադրժությունն է: Դեռ վաղուց
էր խոստացել ինքն իրեն վանքից փախչել հայրենի տուն: Փախուստի դիմելով՝ նա ուղևորվում
է դեպի Արևելք, Արևելք… Բայց վերադառնում է նույն վայրը, որտեղից սկսել էր փախուստը:
Նա համոզված է, որ վանքում, որը բանտ է կոչում, նա ոչ միայն թուլացել է մարմնով, այլև
կորցրել է ճանապարհացույցը: Առանց այդ զգայարանի ոչ մի գազան, ոչ մի լեռնցի այս կողմերում գոյատևել չի կարող: Նա դուրս էր պրծել վանքի պատերից, սակայն նրան պահել են իր հոգու
ներսում գոյացած պատերը: Հենց այս բացահայտումն է մահացու գործում նրա հոգում, ոչ հովազից
ստացած վերքերը:
Միակ բանը, որ նա խնդրում է, այն է, որ իրեն թաղեն այգում
այնպես, որ այդտեղից երևա Կովկասը: Քամին, որ փչում է լեռներից, գուցե հասցնի հայրենի
տանից եկող զրույցի կամ երգի մի պատառիկ:
Միխայիլ Լերմոնտով | Մծիրի | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 21, 2015
Rating:
