
Մկների ժողովը
Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց ,
բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն :
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
-Լսե´ ք, մկներ, ցեղակից,
Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց ,
բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն :
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
-Լսե´ ք, մկներ, ցեղակից ,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի ,
Պէտք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ ,
մռռանը, մռռանը ,
Վեր է ընկել, մառանը ,
Ինչքան ասես նազ անի ,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի ,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի ,
Ուտի ,
քեֆը չաղ անի ,
Էսպես զուլում ու կրակ ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը...
Ա՜յ բերել եմ ես մի զանգ ,
Ծափ ,
ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա ,
Որ ինչքան էլ շորորա ,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի :
Է ´, զանգը ո՞վ կախ անի.
-Ալո դո´ ւ:
-Ալո՞ն տանի:
-Բալո դո´ւ :
- Բալո՞ն կախէ:
-Չստո, դո´ ւ:
-Չստոն կաղ է :
-Մստո ,
դո ´ւ:
-Մստոն կարճ է:
-Փստո, դո´ ւ:
-Էդ էլ խի՞ղճ է:
-Համբօ ,
դո ´ւ:
-Ես տկար եմ:
-Չամբո ,
դո´ ւ:
-Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞ :
-Բտոն ,
Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից :
-Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո ,
ի՞նչ ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան :
-Լռի´,
հանդուգն
Կոտորվե´ք դուք
,,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:
Խոզն ու ագռավը
Մի դարավոր կաղնու տակ ագահ խոզը
այնքան կաղին է ուտում,
որ ընկնում ու փռվում է: Զարթնում է քնից ու տակից փորում է ծառի արմատները: -Ի՞նչ ես անում, ա՛յ անգետ,- հարցնում
է վերևից ագռավը,-
Խա՞ղ ես անում ծառի հետ, կչորանա արմատից:
-Չորանում է՝
չորանա, ինձ ի՞նչ օգուտ՝ զորանա, միայն թե կաղին ունենամ, ուտեմ, պառկեմ, գիրանամ:
-Ա՛յ ապերախտ կենդանի, ով քեզ նման վիզ ունի, կույր աչքերով չի կարող տեսնել, որ հյութալի կաղինը միայն ծառն է տալիս,- ասաց ագռավը խոզուկին:
Վատ ընկերը
Մի անգամ առյուծ արքան մռնչում է կողի ցավից: Գազանները ամեն կողմից գալիս են հիվանդին տեսակցելու: Նրանց մեջ չկա աղվեսը: Մեկն էլ մի պառավ գայլ է, որն ասում է. – Արքա, ախր ի՞նչ կա, որ աղվեսը` քեզ չի հարգել ու չի եկել:
Արքան հրամայում է, որ իր մոտ բերեն ըմբոստին: Հինգ-վեց գազան արքայի մոտ են բերում աղվեսին: Աղվեսն ասում
է.
- Տեր վեհափառ, որ լսեցի` դու հիվանդ ես, ինձ հո գիտես, հա էստեղ, հա էնտեղ, վերջը գտա ցավիդ դեղը: Գայլի մորթին մուշտակ սարքի, միսը` եփի, խմի տաք-տաք: Հենց որ կքրտնես, կանցնի կողիդ ցավը:
Իսկույն գետնին դրին գայլին: Արքան հագավ գայլի կաշին: Միսը կերավ նախաճաշին: Կողը քրտնեց: Դողը անցավ:
Ագռավն ու աղվեսը
Բախտի բերմամբ, թե պատահմամբ ագռավը պանրի կտոր է գտնում:
Առնում է կտուցը, նստում է ծառին: Աղվեսը տեսնում է ագռավին և որոշում է պանիրը խլել:
Սկսում է գովաբանել ագռավին: Հրեշտակ է կոչում, աչքերը գովում, թևերը: Ասում է, որ
այդպիսի գեղեցիկ թռչունը պիտի որ շատ գեղեցիկ ձայն ունենա: Խնդրում է, որ ագռավը երգի
իր համար: Ագռավը անուշ խոսքերից հարբած ու հաճոյախոսությամբ գերված, բացում է կտուցը,
որ երգի: Պանիրը վայր է ընկնում: Աղվեսը վերցնում է պանիրը և փախչում:
Աքլորն ու մարգարիտը
Աքլորը քուջուջ անելիս մարգարիտ է գտնում: Պիտանի բան չհամարելով,
որոշում է տալ մարգարիտը այն հիմարին, որը գին կտա այդ քարին: Իր համար մեկ գարու հատիկը
արժե հազար այսպիսի մարգարտահատիկ:
Կարիճն ու գորտը
Կարիճը խնդրում է գորտին, որ իրեն մեջքին նստեցնի և լճի մյուս
ափը տանի: Գորտը նստեցնում է կարիճին իր մեջքին և սկսում է լողալ: Սակայն կարիճը չի
համբերում և խայթում է գորտին: Երկուսն էլ խեղդվում են:
Ես
Ագռավը խեցգետին է որսում և կտուցի մեջ առած նստում ճյուղին:
Խեցգետինը հարցնում է, թե ով է իրենցից ավելի կեղտոտը: Ագռավը սեղմում է կտուցը և ասում
է.
-Դու:
Բայց երբ խեցգետինը հարցնում է, թե ով է իրենցից ավելի նախշունը,
ագռավը բաց է անում կտուցը և ասում է.
-Ես:
Խեցգետինը վայր է ընկնում նրա կտուցից և փրկվում է:
Տես նաև Եզոպոս Առակներ, Մխիթար Գոշ Առակներ, Վարդան
Այգեկցի Աղվեսագիրք և Ժան Լաֆոնտեն Առակներ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Խնկո Ապեր (Աթաբեկ Խնկոյան) | Առակներ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 19, 2015
Rating:
