
Հեղինակ է բանաստեղծությունների երկու ժողովածուի՝ «Ապրած ժամանակ» (1953) և
«Մեծ արջի կանչը» (1956), որոնք
նրան մեծ ճանաչում և հաջողություն բերեցին: Երկրորդ աշխարհամարտից հետո Ինգեբորգ Բախմանի ստեղծագործությունը մեծ ազդեցություն թողեց գերմանալեզու
պոեզիայի զարգացման միտումների վրա:
Ինգեբորգ Բախմանը եղել է «Խումբ 47» (1953) գրական խմբակի
անդամ: Այդ ժամանակ էլ նա առաջին անգամ մեկնել է Հռոմ, որտեղ անցկացրել է իր հետագա
կյանքի մեծ մասը: 1950-ական թվականների կեսերին Բախմանը դասախոսություններ է կարդացել
Գերմանիայի ու ԱՄՆ-ի համալսարաններում: Համագործակցել է Հանս Վերներ Հենցեի հետ, գրել
է նրա «Ապուշը» (1955) բալետի, «Համբուրգի արքայազնը» (1960, ըստ Հենրիխ ֆոն Քլայստի
դրամայի) օպերայի լիբրետոները, իսկ Հենցեն գրել է երաժշտություն Բախմանի «Ճպուռներ»
(1955) ռադիոպիեսի համար: Այդ տարիներին մտերմություն է արել և երկար ժամանակ նամակագրվել
է Պաուլ Ցելանի հետ:
1958-1963 թվականներին Բախմանը մտերիմ է եղել շվեյցարացի
գրող Մաքս Ֆրիշի հետ: Հետագայում հիվանդագին է տարել իրենց բաժանումը: Նրանց հարաբերությունների
հետ կապված հանգամանքները հետագայում նկարագրել է իր «Մալինա» վեպում, իսկ Մաքս Ֆրիշը մարմնավորել է Բախմանին «Ինձ կկոչեմ Գանտենբայն» վեպի
հերոսուհու կերպարում:
1960-ականներին
Բախմանը հրաժարվում
է պոեզիայից
և միայն արձակ է ստեղծագործում: Նրա «Երեսուն տարեկանում»
(1961), «Զիմուլտան» (1972) պատմվածքների ժողովածուները
և «Մալինա»
(1971) վեպը մեծ հաջողություն
են ունենում քննադատների և ընթերցողների շրջանում:
Բախմանն արժանացել
է բազմաթիվ գրական հեղինակավոր
մրցանակների, այդ թվում՝ գերմանական
հայտնի գրական միավորման՝ «47 խմբի» հատուկ մրցանակին,
Գեորգ Բյուխների և Անտոն Վիլդգանսի անվան մրցանակներին: 1977 թվականից գրողի ծննդավայր
Քլագենֆուրտ քաղաքում կազմակերպվում են գրականության օրեր, որի գլխավոր մրցանակը կրում է նրա անունը և համարվում է գերմանալեզու երկրներում
ամենակարևոր գրական մրցանակներից մեկը:
Տես նաև Շտեֆան Ցվայգ Շախմատային նովել
Ինգեբորգ Բախման
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 12, 2016
Rating:
