
Շուտով Սաիդի խաբեությունը բացահայտվում է, և իր տերերը խիստ
պատժում են նրան գողության համար: Լասարիոյի մայրը տեղափոխվում է ուրիշ քաղաք և սկսում
է աշխատել գինետանը: Մի օր այնտեղ կանգ է առնում մի կույր անցորդ և խնդրում է Լասարիոյի
մորը իրեն հանձնել տղային, որպես ծառայի և օգնականի: Ծանր կարիքից դրդված, Լասարիոյի
մայրը համաձայնում է: Լասարիոն ձեռք է բերում իր առաջին տիրոջը: Կույրը լինում է բավականին
դաժան և ձեռնփակ մարդ, և Լասարիոն անվերջ տառապում է սովից, սովորում է գողանալ սեփական
տիրոջից, ով գումար է վաստակում հացի համար աղոթքների, բուսաբուժության, գուշակությունների
և նմանատիպ այլ միջոցների օգնությամբ:
Կույրի չափազանց դաժան վերաբերմունքը ցանկություն է առաջացնում
Լասարիոյի մոտ վրեժ լուծել իր տիրոջից: Մի անգամ մի քաղաքից մյուսը տեղափոխվելիս Լասարիոն
ուղղորդում է կույր տիրոջը դեպի հսկայական քարե սյունը և ասում է. «Այստեղ նեղ գետակ
է: Հավաքիր ուժերդ և փորձիր ցատկել, որպեսզի չթրջես ոտքերդ»: Կույրը հետևում է Լասարիոյի
խորհրդին, և ուժեղ հարվածելով սյանը կոտրում է սեփական գլուխը: Լասարիոն շտապ մեկնում
է քաղաքից և փորձում թաքնվել իրեն հետևողներից:
Մեկ ուրիշ քաղաքում Լասարիոն ծանոթանում է քահանայի հետ,
ով իրեն առաջարկում է եկեղեցում աշխատանքներ կատարել: Պարզվում է քահանան շատ ավելի
ժլատ է նախորդ տիրոջից, նա բառացի սովամահ է անում տղային՝ նրանից թաքցնելով մթերքը,
որը սա ստացել է անցորդներից: Միայն թաղման ժամանակ է կարողանում Լասարիոն կուշտ ուտել
և այդ պատճառով ամեն օր աղոթում է Աստծուն, որպեսզի նա որքան կարելի է շատ մարդ տանի
իր մոտ: Ցավոք, Լասարիոն նկատում է, որ կես տարվա ընթացքում ամբողջ քաղաքում մահացել
է ընդամենը քսան մարդ: Երբ քահանան ժամանակավոր բացակայում է, եկեղեցի է մտնում թափառական
թիթեղագործ և հարցնում է, արդյոք տղային օգնություն է պետք: Լասարիոն խնդրում է թիթեղագործին
մի բանալի պատրաստել այն արկղի համար, որտեղ քահանան պահում է մթերքները կողպեքի տակ:
Որպես շնորհակալություն, Լասարիոն թիթեղագործին է տալիս մթերքների մի մասը, որը դուրս
է բերում արկղից:
Վերադառնալով եկեղեցի և գողությունը բացահայտելով, քահանան
վռնդում է Լասարիոյին: Տղան նորից ստիպված է նոր տեր փնտրել: Նրա երրորդ տերն դառնում
աղքատացած արիստոկրատը, ով միայնակ ապրում է մեծ, մութ, սարդոստայնով պատված և բացարձակապես
դատարկ տանը: Արիստոկրատն այնքան աղքատ է, որ ինքը նույնպես միշտ սովի մեջ է, և Լասարիոն,
խղճալով նրան, սկսում է կերակրել իր տիրոջը՝ ողորմություն խնդրելով փողոցներում: Իսկ
արիստոկրատը, ցանկանալով պահպանել իր արժանապատվությունը և պատիվը, գլուխը բարձր զբոսնում
է քաղաքում՝ ձևացնելով, թե ապրում է հարստության մեջ:
Մի անգամ արիստոկրատին են այցելում իր տան տերերը և խնդրում
են վճարել տան համար: Արիստոկրատը, ով նախկինում հաճախ գովաբանում է իր հարուստ և արժանապատիվ
ապրելակերպը, ասում է, որ իրեն անհրաժեշտ է մանր մեծ դրամը և փախուստի է դիմում:
Լասարիոն նորից ստիպված է լինում կացարան և նոր տերեր փնտրել:
Իր նոր տերն է դառնում թափառական քահանան, ով զբաղվում էր ինդուլգենցիաների վաճառքով՝
հնարավոր է կեղծ: Լասարիոն դառնում է իր նոր տիրոջ ամենատարբեր խաբեությունների վկան:
Վերջապես, բազմաթիվ տերեր փոխելուց, տառապանքներից և թափառական
կյանքից հետո, արդեն պատանի Լասարիոն աշխատանք է գտնում արքունական հաստատությունում
և ամուսնանում է անբարո կնոջ հետ, որի ամուսնական դավաճանությունները Լասարիոն ձևացնում
է, թե չի նկատում:
Վեպն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Իմ հետագա արկածների
մասին ես կպատմեմ Ձերդ Մեծությանը ավելի ուշ»:
Տես նաև Լոպե դե Վեգա Պարտիզպանի շունը, Կալդերոն Կյանքը երազ է և Սերվանտես Դոն Կիխոտ
Լասարիլյո Տորմեսցու կյանքը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 03, 2017
Rating:
