.jpg)
Էստրագոնը նստած է բլրին և ապարդյուն փորձում է ոտքից հանել
կոշիկը: Գալիս է Վլադիմիրը և ասում է, որ ուրախ է Էստրագոնի վերադարձի համար: Կարծում
էր, թե այլևս չի վերադառնա: Էստրագոնն ինքն էր այդպես կարծում: Գիշերն անկացրել է կեղտոտ
ջրափոսում. նրան ծեծում էին և նա անգամ չգիտի, թե ովքեր: Վլադիմիրը խորհում է այն մասին,
որ այդ ամենը դժվար է տանել միայնակ: Եթե նրանք նետեին իրենց Էյֆելյան աշտարակից դեռ
ինսունականներին, ապա իրենք կլինեին առաջիններից: Վլադիմիրը թափ է տալիս գլխարկը, բայց դրա
միջից ոչինչ դուրս չի ընկնում: Վլադիմիրը նկատում է, որ հարցը կոշիկը չէ. պարզապես
Էստրագոնի ոտքն է այդպիսին: Ասում է, որ ավազակներից մեկը փրկվել է և առաջարկում է
Էստրագոնին ապաշխարհել: Հիշում է Աստվածաշունչը և ասում, որ չորս կտակարանիչներից միայն
մեկն է հիշում ավազակի փրկության մասին և բոլորը, չգիտես ինչու, հավատում են նրան:
Էստրագոնն ուզում է գնալ, բայց Վլադիմիրը հիշեցնում է, որ նրանք սպասում են Գոդոյին
և եթե նա չգա այսօր, հարկ է սպասել վաղը: Գոդոն խոստացել է գալ շաբաթ օրը: Նրանք արդեն
չեն հիշում, սպասել են արդյոք Գոդոյին երեկ, և ինչ օր է այսօր: Էստրագոնը ննջում է,
սակայն Վլադիմիրը չի ուզում մենակ մնալ և արթնացնում է ընկերոջը: Էստրագոնն առաջարկում
է կախվել, բայց չեն կարող որոշել, թե ով կախվի առաջինը: Որոշում են չկախվել, քանզի
դա ավելի անվտանգ է: Կսպասեն Գոդոյին և կհարցնեն նրա կարծիքը: Չեն կարող հիշել, թե
ինչ են խոստացել Գոդոյին: Թերևս անորոշ աղոթք: Գոդոն ասել է, որ նախ պիտի խորհրդակցի
ընտանիքի հետ, ստուգի բանկային հաշիվները, գրականություն թերթի, իսկ հետո որոշում կընդունի:
Ճիչ է լսվում: Բեմ է դուրս գալիս Լաքին՝ ճամպրուկը ձեռքին:
Մյուս ձեռքում է ծալովի աթոռը, կերակուրով զամբյուղը և վերարկուն: Վզին թոկ է, որի
ծայրը բռնել է Փոզոն: Վերջինս մտրակով քշում է նրան և հայհոյում: Էստրագոնը վախվորած
հարցնում է Փոզոյին, Գոդոն չէ՞ արդյոք: Փոզոն չգիտի, ով է Գոդոն: Նա ճամփորդում է և
ուրախ է հանդիպել իր նմաններին, ովքեր ստեղծված են Աստծո պատկերով: Չի կարող երկար
ժամանակ մենակ մնալ: Նստում է աթոռին: Փոզոն դժգոհ է, թե ինչպես է Լաքին մատուցում
աթոռը: Լաքին նախ դնում է ձեռքի իրերը գետնին, ապա նորից վերցնում է դրանք: Վլադիմիրն
ու Էստրագոնը չեն հասկանում, թե ինչու է նա ամեն բան պահում ձեռքերում: Փոզոն սկսում
է ուտել: Ուտելով ճուտը՝ նա նետում է ոսկորները և սկսում է ծխել: Էստրագոնը հարցնում
է, իսկ ոսկորները նրան այլևս պետք չե՞ն: Փոզոն պատասխանում է, որ դրանք պատկանում են
բեռնակրին, սակայն եթե Լաքին դրանցից հրաժարվի, Էստրագոնը կարող է վերցնել: Լաքին լռում
է, իսկ Էստրագոնը վերցնում է ոսկորները և սկսում է կրծել: Վլադիմիրը բարկանում է Փոզոյի
վրա. մի՞թե կարելի է այդպես վարվել մարդու հետ: Փոզոն լուռ շարունակում է ծխել: Վլադիմիրն
ու Էստրագոնը ուզում են հեռանալ, բայց Փոզոն խորհուրդ է տալիս մնալ, չէ՞ որ նրանք սպասում
են Գոդոյին:
Էստրագոնը փորձում է պարզել, թե ինչու Լաքին վայր չի դնում
ճամպրուկը: Փոզոն պատասխանում է, որ Լաքին կարող է դնել ծանր իրերը գետնին, սակայն
հավանաբար չի ուզում: Ուզում է այդկերպ ազդել Փոզոյի խղճի վրա, որպեսզի Փոզոն չվռնդի
նրան: Նրանից օգուտ չկա: Հիմա տանում է Լաքիին տոնավաճառ՝ հարմար գնով վաճառելու համար:
Ավելի լավ կլիներ, սակայն, սպանել նրան: Լաքին լաց է լինում: Էստրագոնը ցանկանում է
մխիթարել նրան, բայց Լաքին ուժգին հրում է նրան: Էստրագոնը ցավից լաց է լինում: Փոզոն
նկատում է, որ Լաքին դադարեց լաց լինել, իսկ Էստրագոնը սկսեց լաց լինել, ուստի արցունքների
քանակն աշխարհում միշտ նույնն է: Ասում է, որ բոլոր հրաշալի բաները սովորել է Լաքիից
և որ իրենք միասին են արդեն վաթսուն տարի: Հրամայում է Լաքիին հանել գլխարկը: Լաքին
ունի երկար ճերմակ մազեր: Ինքը Փոզոն ճաղատ է: Լաց է լինում, ասում է, որ չի կարող
այլևս մնալ Լաքիի հետ: Վլադիմիրը քննադատում է Լաքիին այն բանի համար, որ սա տանջում
է այդքան լավ տիրոջը: Փոզոն հանդարտվում է և խնդրում է մոռանալ իր բոլոր խոսքերը: Խոսում
է մայրամուտի գեղեցկության մասին: Էստրագոնը և Վլադիմիրը ձանձրանում են: Փոզոն հրամայում
է Լաքիին նախ պարել, հետո մտածել, որպեսզի զվարճացնի ներկաներին: Լաքին պարում է, հետո՝
մտածում: Մտածում է բարձրաձայն: Արտասանածը անհեթեթություն է: Վերջապես Փոզոն և Լաքին
հեռանում են:
Էստրագոնը ևս ուզում է գնալ, բայց Վլադիմիրը կանգնեցնում
է նրան. չէ՞ որ նրանք սպասում են Գոդոյին: Գալիս է մի տղա և ասում է, որ Գոդոն այսօր
չի գա: Խոստացել է գալ վաղը: Գիշեր է: Էստրագոնը որոշում է այլևս կոշիկ չկրել: Քայլելու
է ոտաբոբիկ, ինչպես Քրիստոսը: Էստրագոնը փորձում է հիշել, թե քանի տարի են ծանոթ Վլադիմիրի
հետ: Վլադիմիրն ասում է, որ հիսուն տարի: Էստրագոնը հիշում է, թե ինչպես է մի անգամ
իրեն նետել Ռոնը, իսկ Վլադիմիրը փրկել է իրեն: Որոշում են բաժանվել: Սակայն հետո որոշում
են, որ դեռ չարժե: Որոշում են գնալ: Կանգնած են մնում:
Հաջորդ օրը: Նույն ժամը: Նույն տեղը: Միայն թե ծառի վրա,
որը նախորդ օրը ոչ մի տերև չուներ, այսօր մի քանի տերև է հայտնվել: Գալիս է Վլադիմիրը:
Տեսնում է Էստրագոնի կոշիկները: Նայում է հեռուն: Երբ տեսնում է մոտեցող Էստրագոնին,
ուրախանում է: Գրկախառնվում են: Էստրագոնին դարձյալ ծեծել են: Վլադիմիրն առաջարկում է սպասել Գոդոյին: Լսվում են ինչ-որ խուլ ձայներ և նրանք քննարկում են դրանք:
Հետո որոշում են սկսել սկզբից: Բայց դա ամենադժվարն է: Չգիտեն ինչից: Էստրագոնն ասում
է, որ չգիտի, թե որքան ժամանակ է, ինչ այստեղ են և սպասում են Գոդոյին: Էստրագոնն ասում
է, որ հոգնած է և ուզում է գնալ: Սակայն Վլադիմիրը արգելում է նրան. նրանք սպասում
են Գոդոյին:
Որոշում են Փոզո և Լաքի խաղալ: Չգիտեն, ինչով զբաղվել: Մերթ
վիճում են, մերթ հաշտվում: Գալիս են Փազոն և Լաքին: Փոզոն կուրացել է: Լաքին ընկնում
է և իր ետից քաշում թոկը բռնած Փոզոյին: Փոզոն իրեն օգնելու համար առաջարկում է հարյուր,
հետո երկու հարյուր ֆրանկ: Փորձում են բարձրացնել Փոզոյին. իրենք են ընկնում: Էստրագոնն
արդեն չի հիշում Փոզոյի անունը և կոչում է նրան «Աբել»: Լաքիին կոչում է «Կայեն»: Էստրագոնն
ուզում է հեռանալ, բայց Վլադիմիրը նրան հիշեցնում է, որ սպասում են Գոդոյին: Փոզոն
և Լաքին պատրաստվում են հեռանալ: Խնդրում են Լաքիին երգել, բայց Փոզոն հավատացնում
է, որ Լաքին համր է: Գնում են:
Էստրագոնը ննջում է: Բայց Վլադիմիրը արթնացնում է նրան: Վլադիմիրը
չի կարող հասկանալ. երազում է, թե հարթմնի: Գալիս է տղան: Էստրագոնին թվում է, որ սա
նախորդ օրը եկած տղան է: Ինքը տղան ասում է, որ նա երեկ չի եկել: Գոդոն խնդրել է փոխանցել,
որ այսօր չի գալու: Բայց վաղը կգա անպայման:
Էստրագոնը և Վլադիմիրը ուզում են կախվել, բայց չունեն պարան:
Վաղը պարան կբերեն և եթե Գոդոն չգա, անպայման կկախվեն: Որոշում են գնալ: Անշարժ կանգնած
են մնում տեղում:
Տես նաև Էժեն Իոնսեկո Ռնգեղջյուրը
Սեմյուել Բեկկետ | Գոդոյին սպասելիս | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 30, 2015
Rating:
.jpg)