
Հզոր տաճարի աշտարակների խորշերից մեկում ինչ-որ մեկի վաղուց
մոխրացած ձեռքը գրել է՝ «ճակատագիր»: Այնուհետև անհետացել է նաև բառը: Դրա փոխարեն
ծնվել է գնչուհու, կուզիկի և հոգևորականի մասին վեպը:
1482 թ. հունվարի 6-ին Արդարադատության պալատում բեմադրվում
է «Անարատ կույսի դատաստանի» միստերիան: Ամբոխը շտապեցնում է կատարողներին սկսել ներկայացումը:
Միստերիայի հեղինակ Պիեր Գրենգուարը կարգադրում է սկսել: Սակայն նրա բախտը չի բերում:
Նոր էին ուզում սկսել միստերիան, գալիս են կարդինալը և դեսպանները: Գենտ քաղաքի հյուրերն
այնքան շքեղ են, որ ամբոխը միայն նրանց է նայում: Ֆլամանդացիներից մեկը ձանձրալի է
կոչում միստերիան և առաջարկում է ծաղրածու պապ ընտրել: Պապ կընտրվի նա, ով կսարքի ամենատգեղ
ծամածռությունը: Ընտրվում է տաճարի ժամհար Կվազիմոդոն: Նրան տարօրինակ զգեստներ են
հագցնում և ձեռքի վրա պտտում են փողոցներում: Գրենգուարը հույս ունի, որ պիեսը կշարունակվի,
սակայն պարզվում է, որ հրապարակում պարում է Էսմերալդան և ամբոխը շտապում է հրապարակ:
Գրենգուարը միանում է նրանց և տեսնում է հրաշալի պարուհուն, որը գնչուհի է: Նա ներկայացում
է տալիս իր ճերմակ այծիկի հետ: Ամբոխից մեկը մեղադրում է աղջկան կախարդության մեջ:
Ռոլանդի աշտարակի ճգնավորուհին անիծում է նրան: Գալիս է Կվազիմոդոյին տանող թափորը:
Սակայն Կվազիմոդոյին է մոտենում ճաղատ քահանան, որին Գրենգուարը ճանաչում է: Դա հերմետիկայի
ուսուցիչ Կլոդ Ֆրոլլոն է: Կվազիմոդոն ծնկի է իջնում նրա առաջ: Ցուցադրությունները դրանով
ավարտվում են և Գրենգուարը քայլում է հեռացող Էսմերալդայի հետևից: Հանկարծ լսվում է
ճիչ: Երկու տղամարդիկ փորձում են փակել Էսմերալդայի բերանը: Գրենգուարի օգնության կանչին
արձագանքում է շլացուցիչ Ֆեբ դը Շատոպերը՝ թագավորական նետաձիգների կապիտանը: Աղջկան
բռնացողներից մեկին ձերբակալում են. դա Կվազիմոդոն է: Գնչուհին հիացած նայում է Շատոպերին:
Գրենգուարը հայտնվում է չքավորների և գողերի թաղամասում:
Նրան ստիպում են աննկատ գողություն կատարել: Այդ քննությունը նա տապալում է: Նրան սպասում
է կախաղան, եթե կանանցից մեկը չուզենա ամուսնանալ նրա հետ: Էսմերալդան որոշում է փրկել
նրան, սակայն երբ Գրենգուարը փորձում է տեր կանգնել իր ամուսնական իրավունքին, աղջիկը
սպառնում է նրան դաշույնով: Պոետը քնում է միայնակ:
Հաջորդ օրը Էսմերալդային գողանալ փորձող Կվազիմոդոն կանգնում
է դատի առաջ: Նա քսան տարեկան է, իսկ նրա տերը Կլոդ Ֆրոլլոն՝ երեսունվեց: Տասնչորս
տարի առաջ տաճարի շեմին թողել են փոքրիկ այլադակին, և միայն մի մարդ է խղճում նրան:
Կլոդը ուներ եղբայր, որին մեծացրել էր միայնակ ծնողների վաղաժամ մահից հետո: Հավանաբար
եղբոր մասին միտքը ստիպում է նրան տեր կանգնել Կվազիմոդոյին: Սա ատելով բոլոր մարդկանց՝
անչափ նվիրված էր Կլոդ Ֆրոլլոյին: Խուլ Կվազիմոդոյին դատում է խուլ դատավորը: Նրան
դատապարտում են մտրակի հարվածների և անարգանքի սյան: Ամբոխը քարեր է նետում վրան: Միայն
Էսմերալդան է մոտենում նրան և ջուր տալիս: Կվազիմոդոյի դեմքին արցունք է հայտնվում:
Մի քանի շաբաթ անց Պեր դը Շատոպերը զվարճանում է իր հարսնացուի՝
Ֆլյոր դը Լիսի և սրա ընկերուհիների հետ: Հանուն զվարճանքի որոշում են ներս կանչել գնչուհի
Էսմերալդային: Սակայն դա սխալ որոշում էր, քանզի Էսմերալդան իր գեղեցկությամբ և պարով
ստվերում է աղջիկներին: Նրան վռնդում են: Փողոցում աղջկան հետևում են Կվազիմոդոյի և
Կլոդ Ֆրոլլոյի աչքերը: Ֆրոլլոն հանդիպում է Գրենգուարին՝ իր աշակերտին, որին հարց ու
փորձ է անում Էսմերալդայի մասին: Գրենգուարը պատմում է, որ աղջիկը փնտրում է իր ծնողներին
և հույս ունի, որ իրեն կօգնի իր հմայիլը: Աղջկան բոլորը սիրում են, թեպետ վերջինս կարծում
է, որ ունի երկու թշնամի՝ աշտարակի ճգնավորուհին և ինչ-որ քահանա:
Ֆրոլլոն հետևում է Ֆեբ դը Շատոպերին, որը գալիս է պանդոկ
և մի լավ հարբում: Հանդիպում ունի Էսմերալդայի հետ: Աղջիկը սիրահարված է Ֆեբին: Անգամ
պատրաստ է հրաժարվել ծնողներին գտնելու մտքից: Կապիտանը սկսում է համբուրել գնչուհուն
և հանկարծ աղջիկը տեսնում է օդում փայլող դաշույնը: Տեսնում է Կլոդ Ֆրոլլոյի դեմքը:
Այնուհետև ուշագնաց է լինում: Երբ ուշքի է գալիս, բոլոր կողմերից լսում է, որ կախարդուհին
սպանել է կապիտանին:
Անցնում է մի ամիս: Գրենգուարը և չքավորների թաղամասի բնակիչները
անհանգստության մեջ են: Էսմերալդան անհետացել է: Մի օր Գրենգուարը իրարանցում է նկատում
Արդարադատության պալատի մոտ: Նրան ասում են, որ դատում են ինչ-որ վհուկի, որը սպանել
է կապիտանին: Էսմերալդան հերքում է իրեն ներկայացված մեղադրանքը: Սակայն կտտանքներին
չի դիմանում և ոչ միայն իր վրա է վերցնում Ֆեբի սպանությունը, այլև խոստովանում է,
որ զբաղվել է անառակությամբ և կախարդությամբ: Նրան դատապարտում են մահվան: Կլոդ Ֆրոլլոն
այցելում է նրան բանտախցում: Ծնկաչոք պաղատում է աղջկան փախչել իր հետ: Էսմերալդան
հրաժարվում է:
Պարզվում է, սակայն, որ Ֆեբը կենդանի է մնացել: Էսմերալդայի
մահապատժի օրը նա ուրախ զրուցում է Ֆլյոր դը Լիսի հետ: Վերջինս պատուհանից պատահաբար
տեսնում է Էսմերալդային և թե ինչպես է նրան գողանում Կվազիմոդոն և փախցնում տաճար:
Էսմերալդան ապրում է տաճարում, բայց չի կարող սովորել այլանդակ
կուզիկին: Չցանկանալով վախեցնել աղջկան՝ Կվազիմոդոն տալիս է նրան մետաղյա սուլիչ, որի
սուլոցը կարող է լսել: Մի անգամ քիչ է մնում սպանի Կլոդ Ֆրոլլոյին, որը հարձակվում
է Էսմերալդայի վրա: Քահանան սկսում է խանդել Էսմերալդային Կվազիմոդոյի հանդեպ: Նրա
խորհրդով Գրենգուարը և չքավորները գրոհում են Աստվածամոր տաճարը՝ փրկելու համար գնչուհուն:
Կվազիմոդոն պաշտպանում է տաճարը և նրա ձեռքով սպանվում է Ֆրոլլոյի կրտսեր եղբայրը:
Այդ ընթացքում, սակայն, Գրենգուարը դուրս է բերում Էսմերալդային տաճարից և ակամա հանձնում
է Ֆրոլլոյին: Սա տանում է աղջկան հրապարակ և վերջին անգամ առաջարկում է իր սերը: Փրկություն
չկա: Ինքը թագավորը, իմանալով ապստամբության մասին, հրամայում է կախել կախարդուհուն:
Ֆրոլլոն տանում է աղջկան աշտարակի ճգնավորուհու մոտ, իսկ ինքը գնում է ոստիկանների
ետևից: Էսմերալդան աղաչում է ճգնավորուհուն բաց թողնել իրեն: Սա պատասխանում է, որ
տարիներ առաջ գնչուները գողացել են իր դստերը, թող հիմա նրանց վիժվածքը պատասխան տա
իրենց արարքի համար: Ցույց է տալիս Էսմերալդային իր դստեր փոքրիկ կոշիկը: Էսմերալդայի
մոտ դրա զույգն է: Ճգնավորուհին քիչ է մնում կորցնի խելքը: Նա գտել է իր կորած դստերը
և դա հենց Էսմերալդան է: Փորձում է թաքցնել նրան, սակայն արդեն ուշ է: Աղջկան տանում
են դեպի կախաղանը: Տաճարի բարձրությունից քահանան դիտում է մահապատժի տեսարանը: Կվազիմոդոն,
որը կասկածում էր, որ Ֆրոլլոն է հանձնել Էսմերալդային, հիմա տեսնելով նրա դեմքի ցնծագին
արտահայտությունը, վայր է գցում իր տիրոջը աշտարակից:
Էսմերալդան կախաղանի վրա և գետնին մեկնված Ֆրոլլոն՝ ահա
այն ամենը, որ սիրում էր կյանքում խեղճ կուզիկը:
Տես նաև Իննսուներեքը և Փարիզի Աստվածամոր տաճարը
Հյուգո | Փարիզի Աստվածամոր տաճարը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 08, 2015
Rating:
