.jpg)
Երիտասարդ ասպետ Ալբերը պիտի մասնակցի մրցության և պատվիրում
է իր ծառա Իվանին բերել սաղավարտը: Սակայն սաղավարտը շարքից դուրս է եկել: Այն անպետք
է դարձել ասպետ Դելորժի հետ մենամարտում: Ծառան մխիթարում է տիրոջը՝ ասելով,
որ փչացած սաղավարտի դիմաց ասպետը կարողացավ պատժել հակառակորդին և գետնին տապալել
նրան: Ալբերն ասում է, որ իր զայրույթի պատճառը սաղավարտն էր, որն ափսոսաց: Հերոսության
պատճառը ժլատությունն է: Սկսում է տրտնջալ և ասել, որ աղքատ է: Չունի գույնզգույն զգեստներ
և դուքսի խնջույքին ստիպված է նստել զրահավորված: Հայրը՝ ծեր բարոնը, ժլատ է, իսկ վաշխառու
Սոլոմոնը հրաժարվում է վարկավորել իրեն:
Հայտնվում է Սոլոմոնը: Նորից հրաժարվում է պարտք տալ: Ասում
է, որ ծեր բարոնը դեռ 30 տարի էլ կարող է ապրել ու չմեռնել: Հուսահատ Ալբերը բացականչում
է, որ 30 տարուց ինքը կլինի 50 տարեկան և փողն այլևս ավելորդ կլինի: Ասում է, որ հայրը
իր հարստության գերին է: Ապրում է աղքատի պես, իսկ սնդուկները լիքն են ոսկով: Սոլոմոնն ակնարկում է, որ Ալբերն ինքը կարող է մոտեցնել հոր վախճանը թույնի օգնությամբ: Սկզբում
Ալբերը չի հասկանում ակնարկը: Հետո ուզում է կախել հրեային քաղաքի դարպասից: Հրեան
անգամ փրկագին է առաջարկում: Ասպետը վռնդում է նրան: Հետո զղջում է, ուզում է ետ կանչել,
բայց չի անում դա: Նրան թվում է, որ հրեայի փողից թույնի հոտ կգա: Գինի է պատվիրում:
Բայց տանը գինի չկա: Անիծում է այսպիսի կյանքը: Որոշում է դուքսի միջոցով ճնշել հորը
և ստիպել իրեն փող տալ:
Ծեր բարոնը իջնում է նկուղը, որպեսզի վեցերորդ սնդուկի մեջ
ոսկի ավելացնի: Հիշում է լեգենդը թագավորի մասին, որն իր զինվորներին խնդրել է յուրաքանչյուրին
մի բուռ հող լցնել իր առաջ: Աճել է հսկայական բլուր, որի վրայից կարելի է շրջահայել
տարածքը: Այդպես էլ նա բուռ-բուռ հավաքել է իր հարստությունը, որը նրան աշխարհի տիրակալ
կդարձնի: Հիշում է յուրաքանչյուր ոսկեդրամի պատմությունը, բացում է սնդուկները, վառում
է մոմերը և հիանում է տեսարանով: Այն մտքից, որ իր ժառանգը կարող է իր մահից հետո փողը
քամուն տալ, խենթացնում է նրան:
Պալատում որդին բողոքում է հորից: Դուքսը խոստանում է համոզել
բարոնին ըստ պատշաճի պահել որդուն: Պալատ է գալիս ծեր բարոնը և դուքսը խորհուրդ է տալիս
Ալբերին թաքնվել: Զրուցում են: Դուքսը հարցնում է, թե ինչու բարոնի որդին չի գալիս
պալատ: Ծերուկն ասում է, որ դրա պատճառը որդու ծանր բնավորությունն է: Դուքսը պատվիրում
է, որ բարոնը պատշաճ վարձ սահմանի որդուն: Բարոնն ասում է, որ իր որդին արատավոր է
և հրաժարվում է կատարել դուքսի պատվերը: Ասում է, որ բարկացած է որդու վրա, որովհետև
սա հայրասպանություն էր ծրագրում: Ալբերը դուրս է թռչում իր թաքստոցից և մեղադրում
է հորը ստի մեջ: Հայրը ձեռնոց է նետում որդուն: Դուքսը վռնդում է հորը և որդուն: Այդ
պահին բանալիների մասին ինչ-որ բան քրթմնջալով՝ բարոնը մահանում է, իսկ դուքսը տրտնջում
է սարսափելի դարից ու սարսափելի սրտերից:
Ալեքսանդր Պուշկին | Ժլատ ասպետ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 18, 2015
Rating:
.jpg)