
Պահպանվել է
շուրջ 200 բանաստեղծություն, որոնք Միքելանջելոն գրել է իր ստեղծագործական ուղու հռոմեական
շրջանում: Նրա պոեզիային բնորոշ է խորը ողբերգկանությունը: Սերը մարդու հարատև ձգտումն
է գեղեցիկի և ներդաշնակի նկատմամբ: Հումանիստ արվեստագետը խորապես վերապրում է գեղեցիկին ձգտող մարդու միայնակության դրաման:
Միքելանջելոն հատկապես առավելություն է տալիս սոնետին և մադրիգալին:
Նրա քնարերգությունը լի է փիլիսոփայական ընդհանրացումներով և լեզվի սեղմ ու արտահայտիչ
ձևերով: Նա չունի իր ժամանակակից բանաստեղծների թեթև ոճը, սակայն կարողանում է ինքնատիպ
արտահայտչաձևեր գտնել սեփական մտքերի և հույզերի համար:
Ամենահայտնի բանաստեղծությունը սոնետն է, որը նա գրել է ի
պատասխան Ջովաննի Ստրոցցիի «Գիշեր» քառյակի: Իր սոնետները Միքելանջելոն չի հրատարակել՝
համարելով դա ավելորդ սնապարծություն:
Միքելանջելոն շատ բարձր է գնահատում Դանտեին, ճանաչում է
Պետրարկային, Չինո դե Պիսոյային և իտալական պոեզիայի դասականներին: Սակայն նրա պոեզիայի
բուն ներշնչանքի աղբյուրը պլատոնականների իդեալիզմն է:
Միքելանջելոյի քնարերգության հիմնական մոտիվներն են սերը
և մահը, մարդը և Աստված: Նա աստիճանաբար ավելի է հակվում ցավագին հոռետեսության, կյանքի
հայեցողությունից՝ մահվան հայեցողությանը: Հատկապես ուշագրավ են մարկիզուհի Վիկտորիա
Կոլոննեին նվիրված սոնետները: Այդ տիկինը արվեստագետի պլատոնական սերն էր:
Կյանքի վերջին տարիներին Միքելանջելոն ավելի հաճախ է դիմում
մահվան թեմային: Իր իսկ խոստովանությամբ ո´չ բրիչը, ո´չ էլ գրիչը չեն կարող մխիթարել
իրեն:
«Նա, ով ուզում է գտնել ինքն իրեն, չպիտի փնտրի վայելք ու
զվարճանք: Նա պիտի մտածի մահվան մասին: Միայն այդ միտքն է տալիս ինքնաճանաչում:
Միայն դա թույլ չի տալիս, որ ազգականներն, ընկերները և այս աշխարհի ուժեղները չպատառոտեն
մեզ ու մաս-մաս չանեն»:
Ատելություն ներշնչիր ինձ աշխարհի և ունայնության հանդեպ,
Որ չհասնեն ինձ վաղեմի կանչերը:
Մահվան ժամին կյանք եմ սպասում:
Բայց հույս չկա, ամեն բան խավարում պիտ հայտնվի:
Սուտն է տիրում, իսկ ճշմարիտը թաքցնում է իր աչքը:
Որքան ավելի ուժգին է մեզանում ցնորամիտ ձգտումը,
Այնքան երկար է այն վտարելու ժամանակը,
Եվ տենչանքի դեմ թույլ է կամքը:
Միքելանջելոյի բանաստեղծությունները լույս չեն տեսել նրա
կյանքի օրոք, սակայն տարածվել են ձեռագիր վիճակում: Առաջին անգամ սոնետները հրատարակում
է Միքելանջելոյի ծոռը 1623 թ.:
Տես նաև Լոդովիկո Արիոստո Մոլեգին Ռոլանդը, Տորկվատո Տասսո
Ազատագրված Երուսաղեմ և Ջովանի Բոկաչչո Դեկամերոն
Միքելանջելո Բուոնարոտտի | Սոնետներ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 24, 2015
Rating:
