
Ադամ Միցկևիչի վաղ շրջանի ամենանշանակալի
գործերը ներառված են «Պոեզիա» (1822) ժողովածուի մեջ: Բանաստեղծը ժողովածուի ներածականում
ձևակերպում է ռոմանտիզմի իր ըմբռնումը: Ժողովրդական երգերում, զրույցներում, լեգենդներում
բանաստեղծը իրավացիորեն տեսնում է ստեղծագործական ոգեշնչման անսպառ աղբյուր: Գրականությունը
պետք է հաղորդի իր դարի տրամադրությունը: «Սվիտեզ», «Սվիտեզուհի» և այլ բալլադներում
Միցկևիչը մշակել է ժողովրդական լեգենդներն ու հավատալիքները: «Պոեզիայի» երկրորդ հատորը,
որտեղ զետեղված է «Գրաժինա» պոեմը, բացեց Միցկևիչի ստեղծագործության նոր շրջան: «Գրաժինա»
պոեմի գործողությունը տեղի է ունենում հանրահայտ Գրյունվալդյան մարտից առաջ, երբ տևտոնյան
միաբանության ասպետները ջախջախվեցին լեհական, ռուսական և լիտվական զորքերի կողմից:
Այս փառավոր մարտով ավարտվեց սլավոնների 200 տարի տևած պայքարը գերմանական ֆեոդալների
դեմ: «Գրաժինա» ռոմանտիկական պոեմը գովերգում է լիտվուհու հայրենասիրական սխրանքը:
Նա, գլխավորելով զորքը, պարտության է մատնում խաչակիրներին: Նա զոհում է հայրենիքի
համար իր կյանքը, և բանաստեղծը գովերգում է նրա սխրանքը.
Ներիր ինձ… առաջին անգամ կյանքում
Քեզ դավաճանեցի, սակայն ի տուրք
հայրենիքի:
Ռուսաստանում ապրած տարիներին
Միցկևիչը գրում է իր «Սոնետները» (1826), թարգմանում է Ա. Ս. Պուշկինի բանաստեղծություններից:
1828-ին գրում է «Կոնրադ Վալենրոդ» պոեմը, որտեղ պատմվում է գերմանական խաչակիրների
դեմ լիտվացիների պայքարի մասին: 1832-ին գրում է «Պան Տադեուշ» պոեմը: Սա լեհական իրականությունը պատկերող լայնածավալ կտավ է: Միցկևիչն աչքի է ընկել նաև դասախոսական և լուսավորական գործունեությամբ:
Հենց նա է առաջին անգամ ֆրանսիական գիտական հասարակությանը ծանոթացրել «Ասք Իգորի գնդի մասին» պոեմի հետ:
Տես նաև Շանդոր Պետեֆի, Ջոն Քիթս և Ռոբերտ Բըրնս
Ադամ Միցկևիչ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 18, 2016
Rating:
