
Հունաստանը կքած է թուրքական
լծի տակ: Ծաղկող հովտի բնակչությանը վախեցնելով հայտնվում է մռայլ ձիավորը: Նրան կոչում
են «Գյավուր», որ արաբերեն նշանակում է անհավատ: Բայրոնի թեթև ձեռքով այս անունը դառնում
է ավազակի հոմանիշ: Տեսնելով մուսուլմանական տոնի՝ ռամադանի ավարտի տոնակատարությունները,
նա, խորասուզված մնալով ներքին անհանգիստ մտքերի մեջ, հեռանում է:
Պատմողը հաղորդում է, որ ոմն
թուրք Հասանի տանը սգավոր տրտմություն է: Հասանին սպանել է մի քրիստոնյա: Սգի նկարագրության
ընթացքում պատմվում է մի դրվագ. հարուստ թուրքը և նրա ծառաները նավաստի են վարձում,
որը պիտի ծովում խորտակի ծանր պարկը: Պարկի մեջ ամուսնուն դավաճանած չերքեզուհի Լեյլան
է: Հասանը ապրում էր վրեժի մասին մտքերով: Նա ուզում էր վրեժ լուծել Գյավուրից: Մի
օր քարավանով անցնելով լեռնուտը, նա ընկնում է ավազակների շրջափակման մեջ: Ճանաչելով
ի դեմս նրանց առաջնորդի Գյավուրին, ձեռնամարտի է բռնվում հետը: Գյավուրը սպանում է
նրան, սակայն մնում է անսփոփ. Լեյլան միևնույն է մեռած է:
Քրիստոնեական քաղաքակրթությունից
քշված, մուսուլմանների մեջ օտար, Գյավուրը թափառում է: Ըստ ընտանեկան հավատալիքի նրան
մահ կբերի ոմն վամպիր:
Պոեմի վերջին հատվածները տեղափոխում
են ընթերցողին քրիստոնեական վանք, որտեղ արդեն 7 տարի ապրում է տարօրինակ եկվորը: Հարուստ
ընծաներ բերելով վերակացուին, նա լավ ընդունելության է արժանացել, սակայն վանականները
վախենում են նրանից: Նա երբեք չի աղոթում:
Սկսվում է Գյավուրի մենախոսությունը,
որտեղ նա ուզում է հոգին բացել անանուն ունկնդրին: Կրելով մեղքի բեռը, նա ափսոսում
է ոչ թե Հասանի սպանության համար, այլ նրա համար, որ չի կարողացել փրկել սիրելիին:
Անգամ սիրելիի մահից հետո նրա սերը միակ բանն է, որ կապում է նրան աշխարհի հետ: Հպարտությունն
է խանգարել նրան ինքնասպանություն գործել: Հրաժեշտ տալով Գյավուրը խնդրում է եկվորին
հանձնել իրեն հին բարեկամին, որը մի ժամանակ տխուր բախտ էր գուշակել իրեն:
Ջորջ Բայրոն | Գյավուր | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 27, 2016
Rating:
