
Հեղինակը հիշում է, որ իր դասարանում կար Սամադ, կար Մադաթ, կար Ամրխան, բայց նրանք դասընկերներով Թուրք էին կոչում Արտավազդին։ Մայրը վախեցել էր, որ նա էլ իր եղբայրների
նման վաղ կմեռնի և որոշել էր թուրքի կամ քրդի անուն դնել, որ մահը չհասկանա, թե օտարի անվան տակ հայի տղա է ու ետ դառնա: Քանի որ անգրագետ էր, չիմանալով դրել էր Արտվազդ անունը:
Դպրոցի տեսուչի դիտողությունից հետո համադասարանցիները Արտավազդին ոչ թե Թուրք, այլ
Օտար են կոչում: Օտարի հոր սիրտը հիվանդ էր: Գյուղի միակ տղամարդն էր, որ պատերազմ չէր գնացել. նա ամաչում էր այդ բանի համար։ Օտարը ծաղր ու ծանակի առարկա էր, քանի որ աղջկա տեսք
ուներ, և քանի որ կարմիր շապիկ էր հագնում, որի կտորը նրա մայրը հավանաբար գրադարանից
էր գողացել:
Աշնան մի օր դասարանը շարված է դպրոցի բակում: Ռազմագիտության
դաս է: Շարքը բաժանվում է երկու խմբի: Առաջինը վազքով ուղարկում են դեպի Տաք աղբյուր, որ այնտեղից ուռենու ճյուղ բերեն։ Մադաթը պահանջում է, որ Օտարին իր խմբից հանեն: Հեղինակը առաջարկում է, որ ինքը և Մադաթը փոխվեն խմբերով:
Բայց ուսուցչուհին, որ Մադաթի հորաքույրն է, առաջարկում է Օտարին հեղինակի խումբ բերել:
Հեղինակը համաձայնում է: Նրանց խումբը պիտի վազի մինչև Սղոցարաններ և յուրաքանչյուրը
մի բուռ թեփ բերի այնտեղից: Վազքի ընթացքում Օտարը վազում է հեղինակի կողքին: Հեղինակը
նրան անվերջ սիրտ է տալիս, հորդորում է քթով շնչել: Զգում է, ասես Օտարի մեջ ուրիշ
ինչ-որ մեկն է վազում: Հեղինակը առաջարկում է Օտարին ճանապարհին իրենց հանդիպած կանանցից,
որ իրենց մայրերն են և թեփ են բերում, թեփ վերցնել և դառնալ դպրոց: Բայց Օտարը չի ուզում
զատվել մյուսներից, թեպետ վազել նույնպես չի կարող: Հեղինակը հրում է նրան, գցում գետնին
և ասում, որ նստած մնա: Ինքը Օտարի մի բուռ թեփը կբերի: Հասնում է ընկերներին: Սղոցարանում Արտավազդի համար թեփ է վերցնում, բայց տալիս է տղաներից մեկին, որ նա
տա Արտավազդին: Բայց տղան չի վերցնում: Բոլորը ետ են դառնում, իսկ հեղինակը մնում է:
Հետո դառնում է: Ճանապարհին նորից հանդիպում է Օտարին: Նրանք վազում են: Օտարին թվում
է, թե նրանք վազում են դեպի սղոցարաններ: Նա չի ուզում հեղինակի բերած թեփը անգամ այն
բանից հետո, երբ սա ասում է, թե իր թեփն էլ իրեն մյուս տղաներն են բերել: Երևում է
գյուղը: Նրանց վերադարձը դպրոցի պատուհանից դիտում են դպրոցական աղջիկները: Դպրոցի բակն ամայի է: Արտավազդը ետ է մնում: Հեղինակը վազում է ուսուցչուհու
տուն: Ուոսւցչուհին կովերի համար խոտ է անում։ Ուռենու ծաղկած ճյուղը ձեռքին՝ Մադաթը կանգնած է կովերի և գոմի արանքում։ Մադաթը հպարտ նայում է հեղինակին՝ ասես տոնելով իր հաղթանակը:
Նրանք դեռ առավոտյան կռվել էին և Մադաթը ձնագունդը փորձել էր հեղինակի բերանը մտցնել:
Ուսուցչուհին հարցնում է. «Իսկ Արտավազդն ո՞ւր է»: Եվ հեղինակը պատասխանում է, որ գալիս է: Նրան թվում է, թե
ուսուցչուհին ուզում էր լսել իրենից, որ Օտարը դպրոցում է, բայց հեղինակը նրան ձորում
էր թողել: Հեղինակին թվում է, թե ուսուցչուհին այնպես է նայում իր վրա, ասես իր առաջ իր եղբորը սպանողն էր։
Հրանտ Մաթևոսյան | Մեր վազքը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 10, 2016
Rating:
