Կենսապատումի հունով հյուսվում է Տրապիզոնում ապրող Սյորմելյանների ընտանիքի պատմությունը, և գրողի մանկությունից հասնում է մինչև 1924 թ.: Գիրքը բաժանված է 25 գլխի, որոնցից յուրաքանչյուրը պատմության մեկ էջ է:
Մորական պապը զոհ է գնացել նախկին ջարդերին: Ընտանիքն ապրում էր Տրապիզոնի հունական թաղամասում: Դեղագործությունը նրանց ընտանեկան մասնագիտությունն էր: Քեռին՝ Լևոնը, դաշնակցական էր, հայրը՝ պահպանողական: Մեկը «Ազատամարտ» էր կարդում, մյուսը՝ «Բյուզանդիոն», և ամբողջ օրը վիճում էին իրար հետ: Սկսվում է Առաջին աշխարհամարտը: Այդ օրը որպես ազդանշան մեծ աղետի, արևի խավարում է տեղի ունենում: Քաղաքի պատերին հայտարարություններ են փակցվում, ըստ որոնց՝ ռուսների հետ դաշնակցած հայերը Թուրքիայի ապահովության համար պետք է տարագրվեն երկրի խորքը: Սկսվում է աքսորը: Ոմանք խելագարվում են, ոմանք ինքնասպանություն են գործում, մեծերին սպանում են, աղջիկներին պղծում, տղաներին շուկաներում վաճառում որպես ստրուկ:

Վեպի հերոսը՝ Զավենը, նախ ապաստանում է ամերիկյան քարոզիչների
մոտ, ապա հույն Մետաքսասների ընտանիքում վերամկրտվում Յանկո, մոռանում մայրենի լեզուն:
Հետո մի Օսման աղա որդեգրում է նրան, անունը դնում Ջեմալ: Իսլամացումից խուսափելու
համար փախչում է:
Ռուսները մտնում են Տրապիզոն: Տրապիզոն է վերադառնում նաև
ինքը: Պարզվում է, որ ծնողներին սպանել են,
քեռուն ջրասույզ արել: Անցյալից որպես հիշատակ մնում է վանքի բակից գտած ընտանեկան
խմբանկարը, մեկ էլ… տան կատուն: Բայց կյանքը նաև մխիթարանք է տալիս՝ երկու քույր ու
երկու եղբայր գտնում են իրար: Ռուսաստանը հայտնվում է հեղաշրջումների ալիքի մեջ, և
ռուսական զորքերը լքում են Տրապիզոնը: Նորից թուրքը մտնում է քաղաք: Սկսվում են որբության
ու թափառումների տարիները: Որբերի խումբը շարժվում է Բաթում-Վլադիկավկազ-Կրասնոդար-Եյսկ-
Նովոռոսիյսկ ուղղությամբ: Մի կտոր հացի համար նա նաև բեռնակրություն է անում ու թերթ
վաճառում: Ճանապարհները նրան տանում են Կոստանդնուպոլիս, ապա՝ Նիկիա քաղաքին մոտ գտնվող
Արմաշի դպրեվանք:
Նորից ճանապարհներ. այս անգամ՝ Բաթում-Թիֆլիս-Երևան: Ուսման
հետ նաև աշխատանք՝ որպես համհարզ, որպես օգնական քարտուղար: Նորից վերադարձ Կոստանդնուպոլիս,
որտեղ իր վրա ուշադրություն հրավիրելու համար սկսում է գրական փորձեր անել: Բայց նրա
ուշքն ու միտքը մեծ աշխարհ գնալն էր, քանի որ, հանգամանորեն ուսումնասիրելով մեր քաղաքական
կյանքի պատմությունը, եկել էր այն համոզման, որ «Մենք Դոն Կիխոտների, անբուժելի ռոմանտիկների
ազգ ենք»:
Այսպես 15-16 տարեկան հասակում մեկնում է ԱՄՆ՝ ուսման: Ունեցվածքը՝
հայերեն և ֆրանսերեն մի քանի գիրք, մոր մատանին, ընտանեկան լուսանկարը և 29 դոլլար:
Դեպքերը շարունակվում են մինչև հեղինակի 18 տարեկան դառնալը
Տես նաև Մուշեղ Գալշոյան Ձորի Միրո, Անտոնիա Արսլան Արտույտների ագարակը և Ֆրանց
Վերֆել Մուսա լեռան քառասուն օրը
Լևոն-Զավեն Սյուրմելյան | Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 28, 2017
Rating: