
Ընթերցողի հանդիպումը պատմողի հետ տեղի է ունենում Ամստերդամի
բարում: Պատմողը նախկին փաստաբան է, որը մեծ պրակտիկա ուներ Փարիզում: Իր կյանքում
տեղի ունեցած բեկումնային դեպքերից հետո տեղափոխվել է Հոլանդիա՝ փրկվելու համար հիշողություններից:
Նա շփվող է և օգտագործում է բարը որպես տաճար: Նա անկեղծորեն պատմում է իր մասին, և
մարդիկ փոխադարձաբար պատմում են նրան իրենց կյանքը, ասես խոստովանահորը:
Ժան Բատիստ Կլեմանսը բացվում է ընթերցողի առաջ ասես իր ամենօրյա
ընթերցողի: Փարիզում նա պաշտպանում էր այրիներին և ծնողազուրկներին: Վաստակում էր վիճելով
և հաղթելով մարդկանց, որոնց արհամարհում էր: Նա պաշտպանում էր միայն արդար գործերը:
Կաշառք չէր վերցնում, մեքենայությունների չէր դիմում, աղքատներին օգնում էր անվճար:
Մի երեկո նա անցնում է Արվեստների կամրջով: Կանգ է առնում
և նայում է գետին: Նրա մեջ աճում է սեփական ուժի և ավարտունության գիտակցությունը:
Հանկարծ ծիծաղ է լսում: Շրջվում է, սակայն ոչ ոքի չի տեսնում: Ծիծաղը գալիս է ասես
ոչ մի տեղից: Գալով տուն, նա տեսնում է հայելում իր ժպտացող դեմքը: Սակայն ժպիտը նրան
կեղծ է թվում: Այդ պահից սկսած նրան թվում է, որ լսում է իր մեջ այդ ծիծաղը:
Կլեմանսին սկսում է թվալ, որ իր մեջ ինչ-որ լար է փչացել:
Որ նա ներքուստ պառակտվել է: Սկսում է իր մեջ կատակերգական դերասանի գծեր նկատել: Նրան
օրեցօր ավելի ու ավելի է սկսում անհանգստացնել իր Ես-ը: Նրան չեն հուզում կանայք, սակայն
նա պատրաստ չէ բաց թողնել նրանց՝ կապ պահպանելով միաժամանակ մի քանիսի հետ և դժբախտ
դարձնելով նրանց: Հետագայում նա հասկանում է, որ այդ շրջանում պահանջում էր մարդկանցից
ամեն բան և փոխարենը ոչինչ չէր տալիս: Հիշելով այդ շրջանը՝ նա ամոթ է զգում:
Նոյեմբերյան մի գիշեր նա իր սիրուհու մոտից տուն վերադառնալիս
անցնում է Թագավորական կամրջով: Հանդիպում է մի կնոջ: Անցնում է նրա կողքով: Իջնելով
կամրջից լսում է ջրի մեջ ընկնող մարմնի ձայն և բղավոց: Մի պահ ցանկանում է շրջվել և
օգնության կանչել, սակայն փոշմանում է և շարունակում իր ճանապարհը: Այդ մասին ոչ ոքի
չի պատմում:
Նրա հարաբերությունները ընկերների և ծանոթների հետ արտաքուստ
մնում են նույնը: Սակայն ներքուստ ինչ-որ բան փոխվում է: Մարդիկ նրան սկսում են թվալ
օտար: Սկսում են թվալ դատավորներ: Նա նկատում է, որ ունի թշնամիներ, քանի որ պարզում
է, որ կան այնպիսիք, ովքեր նախանձում են երջանիկ և հաջողակ մարդու իր կերպարին: Նրան
սկսում է թվալ, որ ողջ աշխարհը ծիծաղում է նրա վրա:
Այդ պահից փորձում է պատասխանել այդ ծիծաղին: Դիմում է էպոտաժի:
Խրտնեցնում է իր հաճախորդներին: Կանայք ձանձրացնում են նրան, որովհետև նա այլևս չի
խաղում նրանց հետ: Հոգնելով սիրուց՝ նա տրվում է այլասերությանը, որը հրաշալիորեն փոխարինում
է սիրուն և վերջ է տալիս ծիծաղին: Ալկոհոլը և կանայք տալիս են նրան թեթևացում: Հետո
վրա է հասնում հոգնությունը, որը հիմա էլ տանջում է նրան: Այդպես անցնում է մի քանի
տարի: Նրան թվում է, թե ճգնաժամն այլևս անցյալում է, սակայն շուտով նա հասկանում է,
որ դա այդպես չէ: Սենից եկող բղավոցը, որը նա լսել էր այն գիշեր, մշտապես նրա հիշողության
մեջ է:
Մի օր «Մեխիկո Սիթի» բարում նա պատին տեսնում է Վան Էյկի
«Անկաշառ դատավորները» նկարը, որը գողացվել էր սբ. Բավոնի տաճարից: Բարի մշտական այցելուներից
մեկը տվել էր այն բարի տիրոջը մեկ շիշ ջինի փոխարեն: Երեք երկրների ոստիկանություններ
փնտրում են այդ նկարը: Կլեմանսը համոզում է բարի տիրոջը թույլ տալ իր մոտ պահել այդ
նկարը: Նա սկսում է իր բոլոր զրուցակիցներին պատմել այդ մասին: Զրուցակիցներից յուրաքանչյուրը
կարող է մատնել իրեն: Ենթագիտակցորեն նա հենց դա էլ ցանկանում է՝ զգալով իր մեղքը ինքնասպան
եղած կնոջ հանդեպ: Այդ աղջկան փրկելու հնարավորություն նա այլևս երբեք չի ունենա: Սակայն
սրտի ծանրությունը երբեք չի լքի նրան:
Ալբեր Կամյու | Անկում | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 08, 2015
Rating:
