.jpg)
Առավոտյան զարթնելով անհանգիստ քնից՝ երիտասարդ ծառայող
Գրեգոր Զամզան հայտնաբերում է, որ վերածվել է հսկայական միջատի:
Գրեգորը պարկեշտ և ընտանիքի հոգսերով ապրող, սրված պատասխանատվությամբ
ազնիվ երիտասարդ է: Նրա հայրը սնանկացել է և հիմնական ժամանակը անցկացնում է տանը:
Մորը տանջում են աստմատիկ նոպաները. նա երկար ժամեր նստում է պատուհանի մոտ: Քույրը՝
Գրետեն, սիրում է ջութակ նվագել և Գրեգորը խոստացել է ինքն իրեն, որ հոր պարտքերից
ազատվելուց հետո կօգնի քրոջն ընդունվել կոնսերվատորիա: Բանակային ծառայությունը թողնելուց հետո Գրեգորը աշխատանքի է անցնում առևտրական մի ընկերությունում, որտեղ իրեն լավ է
դրսևորում և ունենում է աշխատանքային դիրքի բարձրացում: Շատ ժամանակ լինում է գործուղումներում:
Ընկերության տնօրենը ժլատ մարդ է, սակայն Գրեգորը բարեխղճորեն է կատում իր աշխատանքը:
Ամեն դեպքում նրա աշխատավարձը բավական է ընտանիքի համար հարմար բնակարան վարձելու համար:
Զարթնելով այդ օրը իր սենյակում՝ նա հայացքը սահեցնում է
ծանոթ իրերի վրայով: Ամեն բան իր տեղում է, միայն ինքն է վերածվել գարշելի միջատի:
Փորձում է կողքի պառկել և փակել աչքերը, որպեսզի մղձավանջային երազը ցրվի: Չի կարող:
Նրան խանգարում է որովայնը: ժամացույցին նայելով տեսնում է, որ աշխատավայր գնալու ժամն
է: Ուշացման մասին միտքը սարսափեցնում է նրան: Դուռը ծեծում են: Մայրն է, որն անհանգստացած
է. չի՞ ուշանա արդյոք: Մորը միանում են հայրը և քույրը: Հիվանդ չէ՞ արդյոք Գրեգորը:
Նրան պաղատում են բացել դուռը, բայց նա չի բացում: Երբ անկողնուց գլորվելու հուսահատ
փորձեր է անում, լսում է դրսի դռան զանգը: Եկել է ընկերության կառավարիչը՝ պարզելու,
թե ինչու նա չի եկել աշխատավայր: Ընկնում է հատակին և բղավում է կառավարչին, որ ամեն
բան կշտկի և կլրացնի:
Նրա խոսքից ոչ ոք ոչինչ չի հասկանում: Կառավարիչն ասում է,
որ դա կենդանու ձայն էր: Քույրը տան ծառայի հետ գնում են փականագործի ետևից, որպեսզի
սա բացի դուռը: Սակայն Գրեգորը ինքն է բերանով բացում դռան կողպեքը:
Շարունակում է համոզել կառավարչին, որ ամեն բան կշտկի և պատրաստ
է գալ աշխատավայր: Մայրը տեսնելով որդու նոր կերպարանքը՝ ուշակորույս վայր է ընկնում:
Հայրը բռունցքով նրան ահ է տալիս: Կառավարիչը շտապում է դեպի աստիճանը: Գրեգորը փորձում
է հասնել նրա ետից, սակայն հայրը նրան ներս է մղում սենյակ՝ հրելով նրան փայտով: Դուռը
նրա ետևից փակում են:
Սկսվում է կյանքը փակի տակ: Աստճանաբար սովորում է իր նոր
մարմնին, հայտնաբերում է, որ կարող է քայլել պատերի և առաստաղի վրայով: Իր զարհուրելի
մարմնի մեջ մնում է նույն սիրող որդին և եղբայրը և շատ է տառապում, որ իր ընտանիքի
համար դժբախտության պատճառ է դարձել: Իր սենյակից լսում է նրանց զրույցները: Նրան տանջում
է խիղճը. այլևս չի կարող օգնել իր ընտանիքին: Միայն Գրետեն է, հաղթահարելով վախը ժամանակ
առ ժամանակ այցելում նրան՝ կերակուրի ամանը բերելու համար: Այդ այցելությունները գնալով
ավելի հազվադեպ են դառնում: Հասկանալով, որ պատճառն իր տեսքն է, նա քրոջ այցերի ժամանակ
թաքնվում է մահճակալի տակ: Մայրը առաջին անգամ նրա սենյակ է մտնում, երբ Գրետեի հետ
որոշում են ազատել Գրեգորի սենյակը կահույքից: Որպեսզի նրան սողալու համար ավելի շատ
տեղ լինի: Մայրը ուշագնաց է լինում տեսնելով պատից կառչաց մեծ ուտիճին: Հայրը, որը
աշխատանքի է անցել բանկում, գալով տուն և ականատես լինելով այդ տեսարանին՝ սկսում է
հարվածել Գրեգորին խնձորներով: Խնձորներից մեկը խրվում է Գրեգորի մարմնի մեջ և մնում
այնտեղ:
Ստացած վերքի պատճառով Գրեգորի առողջությունը սկսում է վատանալ:
Քույրը դադարում է մաքրել նրա սենյակը. ամեն բան ծածկվում է փոշով և սարդոստայնով:
Ծնողները տան մի սենյակը վարձով են հանձնում նոր կենվորների:
Դրամ է հարկավոր: Քույրը երոկոյան ջութակ է նվագում հյուրերի համար: Գրեգորը ցանկանալով
միանալ նրանց՝ դուրս է գալիս իր սենյակից: Կենվորները ետ են պահանջում իրենց փողը,
մայրը սկսում է խեղդվել, իսկ քույրը բացականչում է, որ այսպես անհնար է ապրել: Վերադառնում
է իր սենյակ. ֆիզիկական ցավ արդեն չի զգում: Պառկում է անշարժ:
Առավոտյան ծառան՝ տեսնելով անշարժ միջատին ասում է, որ «դա»
սատկել է: Հավաքում է նրա մարմնի մնացորդները և թափում աղբի հետ :
Ծնողները Գրետեի հետ մեկնում են հաճելի և ուրախ ուղևորության:
Գնացքի մեջ նրանք ուրախ քննարկում են ապագայի իրենց ծրագրերը և անգամ նկատում են, թե որքան լավացել է իրենց դուստրը:
Տես նաև Դատավարությունը, Դղյակը և Պատմվածքներ
Ֆրանց Կաֆկա | Կերպարանափոխություն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 28, 2015
Rating:
.jpg)