.jpg)
Պիեսի գործողության վայրը Լոնդոնն է: Ամառային երեկո: Ուժեղ
անձրև է: Անցորդները վազում են դեպի սբ. Պողոս տաճարը, որպեսզի թաքնվեն ծածկի տակ:
Նրանց թվում են մի տարեց կին և նրա դուստրը, որոնք սպասում են, թե երբ կգա տիկնոջ որդին՝
Ֆրեդդին: Տաքսի չգտած Ֆրեդդին վազում է նրանց ուղղությամբ և բախվում է ծաղկավաճառուհուն, որի ձեռքից վայր է ընկնում
ծաղիկներով կողովը: Աղջիկը սկսում է բղավել ու լաց լինել: Տաճարի ծածկի տակ թաքնված
մարդիկ դիտում են այս տեսարանը, իսկ մի տղամարդ գրանցումներ է անում ծոցատետրում: Աղջիկը
մոտենում է նրանց և խնդրում, որ գնեն ձեռքին մնացած ծաղկեփունջը: Նրան սկսում են բացատրել,
որ գրառումներ անողը հավանաբար ամբաստանագիր է գրում: Բայց գրող տղամարդն ասում է,
որ գրում է ուրիշ բան և զարմացնում է բոլորին՝ կարողանալով նրանց խոսվածքից ճշգրիտ
որոշել յուրաքանչյուրի ծննդավայրը:
Ֆրեդդիի մայրը նորից ուղարկում է տղային տաքսի փնտրելու:
Անձրևը շուտով դադարում է և կինը դստեր հետ գնում է դեպի ավտոբուսի կանգառը: Կանգնածների
թվում կա մի գնդապետ, որը հետաքրքրություն է ցուցաբերում ծոցատետրով մարդու ունակությունների
հանդեպ: Վերջինս ներկայանում է որպես Հենրի Հիգգինս, որը ստեղծել է իր՝ Հիգգինսի եզակի
այբուբենը: Պարզվում է, որ գնդապետը «Խոսակցական սանսկրիտ» գրքի հեղինակն է: Նրա անունն
է Փիկերինգ: Նա ապրել է Հնդկաստանում, իսկ հիմա եկել է Անգլիա հատուկ պրոֆեսոր Հիգգինսի
հետ ծանոթանալու համար: Պրոֆեսորը նույնպես միշտ ուզել է ծանոթանալ գնդապետի հետ: Արդեն
պատրաստվում են գնալ գնդապետի հոթել ընթրելու, երբ ծաղկավաճառուհին նորից սկսում է
խնդրել նրանց ծաղիկներ գնել: Հիգգինսը մետաղադրամներ է նետում աղջկա կողովի մեջ և նրանք
գնդապետի հետ հեռանում են: Ծաղկավաճառուհին տեսնում է, որ նրա ձեռքը մեծ դրամ է ընկել:
Տաքսիով մոտենում է Ֆրեդդին: Ծաղկավաճառուհին նստում է այդ տաքսին և հեռանում է:
Հաջորդ առավոտյան Հիգգինսն իր տանը ցույց է տալիս գնդապետին
իր ձայնագրական սարքը: Հանկարծ սպասուհին զեկուցում է, որ եկել է մի աղջիկ և ուզում
է խոսել պրոֆեսորի հետ: Ներս է մտնում երեկվա ծաղկավաճառուհին: Ներկայանում է որպես
Էլիզ Դուլիթլ և հայտնում է, որ ուզում է հնչյունաբանության դասեր անցնել պրոֆեսորի
մոտ: Ուզում է այդպես ծախսել երեկ ստացած դրամը: Պիկերինգը պրոֆեսորին է առաջարկում
գրազ: Դրդում է պրոֆեսորին ապացուցել, որ հաշված ամիսների ընթացքում կարող է փողոցային
ծաղկավաճառուհուն դարձնել դքսուհի: Հիգգինսը համաձայնում է, մանավանդ որ իր հաղթանակի
դեպքում Էլիզի ուսման ծախսերն իր վրա է վերցնում Փիկերինգը: Սպասուհի Փիրսը տանում
է Էլիզին, որպեսզի կարգի բերի նրան:
Որոշ ժամանակ անց Հիգգինսին է այցելում Էլիզի հայրը: Լինելով
աղբահավաք՝ նա զարմացնում է Հիգգինսին իր ճարտար խոսքով: Պրոֆերոսորը 5 փաունդ է տալիս
Դուլիթլին՝ խնդրելով, որ սրա դուստրը որոշ ժամանակ ապրի իր մոտ: Երբ ներս է մտնում
ճապոնական խալաթ հագած Էլիզը, հայրը նրան նույնիսկ չի ճանաչում: Մի քանի ամիս հետո
Հիգգինսը բերում է Էլիզին իր մոր տուն: Ուզում է պարզել, կարելի է արդյոք արդեն հասարակություն
հանել աղջկան: Միսիս Հիգգինսի մոտ հյուր է միսիս Էյնսֆորդ Հիլը որդու և դստեր հետ:
Սրանք հենց այն մարդիկ են, որ անձրևի տակ տաքսի էին փնտրում: Չեն ճանաչում աղջկան:
Սկզբում Էլիզը պահում է իրեն որպես բարձրաշխարհիկ լեդի, իսկ հետո պատմելով իր կյանքի
մասին՝ այնպիսի փողոցային արտահայտություններ է անում, որ ներկաներն ապշում են: Հիգգինսը
հարթում է իրադրությունը: Ֆրեդդին հիացած է. Էլիզը կուրացրել է նրան:
Ֆրեդդին սկսում է Էլիզին երկար նամակներ գրել: Փիկերինգը
և Հիգգինսը պատմում են միսիս Հիգինսին, թե ինչպես են կրթում Էլիզին: Սովորեցնում են
ճիշտ խոսել, թատրոն են տանում… Միսիս Հիգգինսն ասում է, որ նրանք վարվում են աղջկա
հետ ասես տիկնիկի:
Եվս երկու ամիս անց փորձարարները դուրս են բերում Էլիզին
բարձր հասարակություն, որտեղ սա մեծ հաջողություն է վայելում և հիացնում բոլորին: Հիգգինսը
հաղթում է գրազը:
Երբ երեկոյան Հիգգինսը հրճվանքով ըմբոշխնում է սեփական փորձի
հաջողությունը, Էլիզը, որ չգիտի, թե ինչ է այլևս սպասում իրեն, քանի որ կտրվել է նախկին
կյանքից, իսկ նոր կյանքի հեռանկարները ևս աղոտ են: Անգամ նետում է Հիգգինսի վրա իր
կոշիկը, որպեսզի պրոֆեսորը վերջապես նկատի իրեն: Հիգգինսն ասում է, որ ամեն բան լավ
կլինի:
Գիշերով Էլիզը փախչում է տանից: Փիկերինգը և Հիգգինսը գլուխները
կորցրած փորձում են գտնել նրան ոստիկանության միջոցով: Առանց Էլիզի Հիգգինսը չի կարողանում
ո´չ գտնել տան սովորական իրերը, ո´չ հիշել, թե ինչ հանդիպում է ծրագրել այսօր: Զեկուցում
են Էլիզի հոր այցի մասին: Դուլիթլը փոխվել է: Հորուստ բուժուայի տեսք ունի: Հարձակվում
է Հիգգինսի վրա՝ մեղադրելով, որ նրա պատճառով լիովին փոխել է իր կենսակերպը: Մի հարուստ
ամերիկացի մահից հետո իրեն է ժառանգել իր թրեստի մի բաժինը: Իսկ արել է դա, որովհետև
Հիգգինսը նամակ էր գրել այդ միլիոնատիրոջը, որում հաղորդել էր, որ Դուլիթլը, որը սովորական
աղբահավաք է, Անգլիայի ամենամեծ բարոյախոսն է: Միսիս Հիգգինսը ուրախ է, որ հայրը հիմա
կարող է հոգ տանել իր դստեր մասին: Սակայն Հիգգինսը անգամ լսել չի ուզում Էլիզին բաց
թողնելու մասին:
Միսիս Հիգգինսն ասում է, որ գիտի, թե որտեղ է Էլիզը: Աղջիկը
համաձայն է վերադառնալ, եթե Հիգգինսը նրանից ներողություն խնդրի: Հիգգինսը համաձայն
չէ: Ներս է մտնում Էլիզը: Շնորհակալություն է հայտնում Փիկերինգին, որին պարտական է
իր կերպարանափոխությամբ, չնայած որ ստիպված էր ապրել կոպիտ ու փնթի Հիգգինսի տանը:
Ավելին: Ասում է Հիգգինսին, որ եթե սա շարունակի մնալ նույն կոպիտը, ապա ինքը կհեռանա
պրոֆեսոր Նեպինի մոտ, որպես ասիստենտ և նրան կհայտնի Հիգգինսի բոլոր հայտնագործությունների
մասին: Բարկության ալիքից հետո պրոֆեսորն ասում է, որ այսպիսի Էլիզն իրեն ավելի շատ
է դուր գալիս և որ հիմա ինքը, Փիկերինգը և Էլիզը կարող են ապրել որպես «երեք չաղլիկ
ընկերներ»:
Էլիզը գնում է հոր հարսանիքին, որն ամուսնանում է իր հին
սիրեցյալի հետ: Սակայն աղջիկը չի հեռանում Հիգգինսից, քանի որ նրանք այլևս կապված են
և ամեն բան պիտի շարունակվի առաջվա նման:
Տես նաև Տուն, որտեղ սրտեր են փշրվում
Բերնարդ Շոու | Պիգմալիոն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 08, 2015
Rating:
.jpg)