
Կաբալան, որպես hուդայականության ներսում ծագած կրոնամիստիկական
հոսանք, տարածվել է 12-րդ դարում և նոր թափ է առել 17-րդ դարում: Հավակնում է ճանաչել
Թորայում եղած գաղտնի իմացությունը՝ նրա ծածկագիրը: Կաբալայի հիմքում ընկած են հետևյալ
տեքստերը՝ Յեցիրան, Բագիրը, Զոհարը և Արիի գրությունները:
Կաբալան ուսամնասիրողը պիտի իմանա գրավոր Թորան և բանավոր
Թորան (Թալմուդը): Մտահայեցողական Կաբալան համադրում է 3-րդ դարի գնոստիցիզմի և նեոպլատոնիզմի
տարրերը: Կաբալայի գերմանական դպրոցը հակված էր լուծելու ավելի շատ էթիկական խնդիրներ:
Վորմսցի Էլիզարը գրում է կատարյալ կյանքի գաղտնիքների մասին և խասիդիմների օրենքների
մասին: Աստված ոչ թե տրանսցենդենտ է, այլ՝ իմանենտ, նա ավելի մոտ է մարդուն, քան հոգին
մարմնին:
Կաբալայի ամենահին գիրքը «Սեֆեր Յեցիրան» է: Այն ստեղծվել
է 16-րդ դարում: Կաբալիստները, սակայն, կարծում են, որ այն ստեղծել է Աբրահամը Ք. ա.
16-րդ դարում: Այստեղ քննվում են սֆիրոտները, որոնց միջոցով Աստված արարում է աշխարհը,
մեկնվում են եբրայական այբուբենի տառերը:
Նախքան «Զոհարի» հրապարակումը, ամենամեջբերվող գիրքը «Բագիրն»
(լույս) էր: Այն լույս են ընծայում Պրովանսի կաբալիստները 1176 թ.: Բագիրում հաղորդվում
է ուսմունքը տաս սֆիրոտների մասին: Դիտարկվում է կերպարանափոխության հասկացությունը,
քննվում են թվերը և Աստծո անունները:
Կաբալայի ամենահայտնի գիրքն է «Զոհարը» (Փայլը): Գրվել է
2-3-րդ դարերում: «Զոհարի» բարձրաձայն ընթերցումը, առանց խորամուխ լինելու դրա բովանդակության
մեջ, դառնում է սեֆարդների սիրելի զբաղմունքը: Կաբալիստները հավատում են, որ այդպիսի
ընթերցումը իր ազդեցությունն է թողնում հոգու վրա ենթագիտակցական մակարդակում:
1492 թ. Իսպանիայից հրեաների արտաքսումից հետո սկսվում է
Կաբալայի երկրորդ ծաղկունքը: Նոր թափ են ստանում պանթեիստական և էթիկական մոտիվները:
«Արիի գրությունները» դառնում է ամենակարևոր գիրքը «Զոհարից» հետո: Դրա հիմնական հասկացություններն
են՝ ցիմցումը (Աստծո կրճատումը), շվիրատ կելիմը (անոթների կոտրումը), կլիպոտը (չարիքը,
որպես Աստվածային լույսի հակառակ երեսը) և տիկկունը (աշխարհի շտկումը շնորհիվ ռեինկարնացիայի):
Եվրոպական երկրներում Կաբալայի տարածումը կապված էր հիմնականում
Խասիդականության հետ: Հիմքում են երանության, մերձավորի հանդեպ սիրո և գթասրտության
մոտիվները: Մարդու խնդիրը սեփական սահմանափակությունը հաղթահարելն ու Աստծո լույսի
հետ միավորվելն է: Ուրախությունը բարձրագույն առաքինություն է, ահա ինչու երգեցողությունը
և պարը խասիդների կողմից դիտվում են դեպի Աստված տանող ճանապարհ: Խասիդիզմի առաքելությունը
կաբալիստական աշխարհապատկերը դեպի մարդը շրջելն է: «Սֆիրոտները մարդու մեջ են»:
Կաբալան մշտապես դիտվել է որպես հուդայականության կրոնական
դաստիարակության հավելում: Կրոնական սիոնիզմի կողմնակիցները համադրում են այն իրենց
գաղափարների հետ: Ըստ այդմ՝ Կաբալայի էությունը Աստծո երկխոսությունն է հրեա ժողովրդի
հետ: Իրագործելով սեփական «Ես»-ի պոտենցիալը, մարդը և ժողովուրդը գտնում են իրենց կյանքի
իմաստը:
Համաձայն Կաբալայի մարդու հոգին մարմնավորվում է աշխարհում
այնքան, մինչև որ կսովորի իր դասը և կկատարի այն առաքելությունը, որի համար ստեղծված
է: Ամեն հոգի ունի իր և միայն իր համար նախանշված առաքելությունը: Երբ ուսման արդյունքում
հոգին հասնում է իր նպատակին, նա դադարում է մարմնավորվել:
Տես նաև Ռիգվեդա, Ավեստա և Ուպանիշադներ
Կաբալա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 22, 2015
Rating:
