
«Զուգահեռ կենսագրությունները»
զույգ-զույգ գրված կենսապատումների շարք է, ընդ որում յուրաքանչյուր զույգ ներկայացնում
է հույն և հռոմեացի պատմական գործիչների: Կենսագրության ամփոփիչ մասը համեմատում է
այդ գործիչներին: Կան նաև առանձին կենսագրություններ, որոնք պատկանում են հեղինակի
ստեղածագործության ավելի վաղ շրջանին: Հռոմեացի գործիչներին հույների հետ համեմատելու
գաղափարը վկայում է Պլուտարքոսի հռոմեասիրության մասին: Համեմատությունները (Ալեքսանդր
Մակեդոնացի և Հուլիոս Կեսար, Դեմոսթենես և Կիկերոն) երբեմն արհեստական են: Սակայն ինքնին
վերցված, յուրաքանչյուր կենսագրություն ինքնուրույն ամբողջություն է: Պահպանվել է
23 զույգ, այսինքն՝ 46 կենսագրություն:
1.Էպամինոնդ – Սկիպիոն, 2.
Կիմոն – Լուկուլուս, 3. Պելոպիդ – Մարկելուս, 4. Էվմեն – Սերտորիուս, 5. Փիլոպեմեն
– Ֆլամինինուս, 6. Դեմոսթենես – Կիկերոն, 7. Լիկուրգոս – Նումա, 8. Թեսևս – Հռոմուլուս,
9. Թեմիստոկլես – Կամիլուս, 10. Լիսանդրոս – Սուլա, 11. Պերիկլես – Ֆաբիուս Մաքսիմուս,
12. Սոլոն – Պոպլիկոլա, 13. Արիստիդես – Կատոն, 14. Ագիս – Գրակքոս Ավագ, 15. Կլեոմենոս
– Գրակքոս Կրտսեր 16. Դիոն – Բրուտուս, 17. Տիմոլեոն – Էմիլիուս Լեպիդուս, 18. Ալեքսանդր
– Կեսար, 19. Ագեսիլաոս – Պոմպեոս, 20. Ալկիբիադես – Կորիոլանուս, 21. Փոկիոն – Կատոն,
22. Փոկիոն – Կատոն Կրտսեր, 23. Հալբա – Կատոն:
Պլուտարքոսը կենսագրական ժանրի
մեծ վարպետ է: Նա հետևում է ժանրի անտիկական կանոններին: Անձը հասկացվում է ստատիկորեն,
որպես ավարտուն «բնավորություն»: Տեսականորեն ընդունելով, որ բնավորությունը ձևավորվում
է շնորհիվ դաստիարակության և իր առաջ դնելով որոշակի խնդիրներ` անտիկականությունը երբեք
չի ներկայացնում անձի զարգացումը: Անտիկական հեղինակին չեն հետաքրքրում հերոսի մանկությունը
և պատանեկությունը, որպես նրա անձի զարգացման պատմական փուլեր: Գրողի ողջ ուշադրությունն
ուղղված է գործչի ակմեին:
Կենսագրությունը երկու տիպի
է: Առաջին տիպը գիտական է: Այն ունի տեղեկատվական բնույթ: Երկրորդ տիպը տալիս է գործչի
կերպարի գեղարվեստական պատկեր և ներկայացնում է նրա բնավորությունը: Պլուտարքոսը Ալեքսանդր
Մակեդոնացու և Հուլիոս Կեսարի կենսագրության սկզբում նշում է, որ բաց կթողնի բազմաթիվ
պատմական տեղեկություններ. «Մենք գրում ենք կենսագրություններ և ոչ թե պատմություն»:
Մանր վրձնահարվածների շնորհիվ ամբողջական պատկերի արարումը Պլուտարքոսի գեղարվեստական
մեթոդն է: Նա չի խուսափում անեկդոտներից, ասեկոսեներից, որքանով դրանք ծառայում են
իր նպատակին:
Հեղինակի կեցվածքը բարոյախրատական
է: Նա սիրում է պատկերել հին օրերի գործիչների առաքինի հատկանիշները, սակայն չի սահմանափակվում
միայն դրական հատկանիշների օրինակներով: Դեմետրիոս Պոլիորկետոսի և Մարկուս Անտոնիուսի
կենսագրության ներածության մեջ նշվում է, որ մեծ մարդկանց հատուկ են ոչ միայն մեծ առաքինությունները,
այլև մեծ արատները:
Պլուտարքոսը չի ձգտում լինել
պատմիչ: Որպես պատմիչ նա չի կարող համարվել հունական գիտության փառքը: Սակայն հույն
հեղինակներից քչերն են հետագայում վայելել Պլուտարքոսի ժողովրդականությունը: Տասնչորսերորդ
դարից նա հայտնի է դառնում Արևմտյան Եվրոպայում: Նա գրավել է Էրազմ Ռոտերդամցուն, Ֆրանսուա Ռաբլեին, Միշել Մոնտենին, Ժան Ժակ Ռուսոյին, Ուիլյամ Շեքսպիրին, Պիեռ Կոռնեյլին, Ժան Ռասինին և ուրիշներին:
Պլուտարքոս | Զուգահեռ կենսագրություններ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 12, 2015
Rating:
