
Գիրքը բաղկացած է երկու մասից: Սկզբնապես կոչվել է՝ «Չորս
ու կես տարվա պայքար կեղծիքի, հիմարության և վախկոտության դեմ»:
Հեղինակը մանկուց երազել է ուժեղ և ծաղկուն տեսնել իր երկիրը:
Դպրոցական տարիքից սիրել է ռազմական և պատմական բովանդակության գրքեր: Չնայած հոր արգելքին,
որոշում է դառնալ նկարիչ և հեռանում է հարազատ քաղաքից: Չկարողանալով ընդունվել գեղարվեստական
ակադեմիա՝ հեղինակը բախվում է անհյուրընկալ Վիենայում հաստատվելու և ապրուստը հոգալու
բարդ խնդրին: Աշխատում է որպես բանվոր և տեսնում է, որ պետությունն ի վիճակի չէ բարելավել
աշխատավորների կենսապայմանները և թեթևացնել աշխատանքը: Ազատ ժամանակը նվիրում է գրքերին:
Հատուկ ուշադրություն է դարձնում հրեաներին, որոնք չեն սիրում լողանալ, անփույթ են
հագնվում և ունեն «ոչ հերոսական տեսք»: Հեղինակը որոշում է պայքարել դրա դեմ, քանի
որ դա «Աստծո գործ» է:
Հարկ է վերացնել պառլամենտը, որը նպաստում է ազգի ապագերմանականացմանը:
Պառլամենտարիզմը ոչնչացնում է անձի հեղինակությունը: Հասարակական կարծիքը լրագրողների
ձեռքին է, իսկ լրագրողները՝ հրեաների: Լրագրողը կեղծ սրիկա է: Հարկ է ստեղծել այնպիսի
գերմանական ժողովրդավարություն, որպեսզի իշխանության չկարողանա գալ ոչ մի կարիերիստ
և բարոյական վախկոտ: Հարկավոր է ազգի առաջնորդ, որը չի վախենա պատասխանատվություն ստանձնել
և որոշումներ ընդունել: Եթե ժողովուրդը չի պայքարում իր իրավունքների համար և վախկոտ
է, իրավունք չունի ապրելու երկրիս երեսին:
Երկրի բնակչության աճը կարող է հանգեցնել սովի: Դրանից խուսափելու
համար անհրաժեշտ է՝ ծնելիության սահմանափակում, ներքին գաղութացում, արդյունաբերականացում
և նոր հողերի նվաճում: Հարկ է գործակցել Անգլիայի հետ և հողեր ձեռք բերել Ռուսաստանի
հաշվին: Բոլոր ուժեղ պետությունները որպես նպատակ ունեցել են ոչ թե տնտեսական աճը,
այլ տեսակի պահպանման բնազդը:
Հեղինակը կարոտում է անցյալի ժամանակներին: Ներկայիս քաղաքականությունը
փոխադարձ առևտրական հիմարացում է: Պատերազմը ցանկալի բարիք է ժողովրդի համար և լուծում
է խաղաղ ժամանակ կուտակված հակասությունները: Իմանալով, որ սկսվել է Առաջին համաշխարհային
պատերազմը, հեղինակը պատրաստ է ցուցաբերել իր հավատարմությունը հայրենիքին: Նա վեց
տարի անցկացնում է խրամատներում և զորանոցներում: Պատերազմը, հիշում է նա, բացահայտեց
երկրի դավաճաններին և թշնամիներին: Պատերազմից հետո հեղինակը որոշում է դառնալ հռետոր
և ժողովրդին հասցնել ճշմարտությունը: Պրոպագանդան պետության կենտրոնական նյարդն է:
Ծանր վիրավորված հեղինակը հայտնվում է հոսպիտալում: Թիկունքում
շատ են հրեաները, որոնք շատ քիչ էին ճակատում: Թշնամու պրոպագանդան խառնաշփոթ է տարածում
գերմանացիների մեջ և դա է դառնում պատերազմը տանուլ տալու հիմնական պատճառը: Հեղինակը
որոշում է զբաղվել քաղաքականությամբ: Նա հրավեր է ստանում մասնակցելու գերմանական աշխատավորների
կուսակցության հավաքին մի փոքրիկ գարեջրատանը: Դառնում է այդ կուսակցության անդամ:
Շարունակում է խորհրդածել գերմանացիների պարտության պատճառների մասին: Բանակը բարոյապես
քայքայվել էր, հրեաները գործում էին գերմանական ոգին ջլատելու ուղղությամբ, գյուղացիությունը
թույլ էր, անջրպետը հարուստների և աղքատների միջև մեծ էր: Սիֆիլիսի և թոքախտի աճը խոսում
են ազգի դեգրադացման մասին: Ամենակարևոր հարցը ռասայի հարցն է: Կատարելության հիմքը
ոչ թե զուգավորումն է, այլ ուժեղի իշխանությունը թույլի նկատմամբ: Մարդկությունը բաժանվում
է մշակույթի հիմնադիրների, կրողների և կործանողների: Արիացիները հիմնադիրներ են, իսկ
հրեաները՝ կործանողներ: Նրանք ամեն բան այլասերում են, իրենց ենթարկում, խառնում են
իրենց վաշխառուական ծրագրերին: Այդպես պատահեց Ռուսաստանում, որտեղ իշխանության եկավ
մի խումբ հրեա գրողների և բորսայական ավազակների վրա հիմնվող բռնապետը:
Նացիոնալ սոցիալիստական կուսակցությունը, հիշում է հեղինակը,
միավորում է հասարակ բանվորների: Հիմնական խնդիրը ազգային բնազդի պահպանումն է: Իսկական
նացիոնալ սոցիալիստը պետք է լինի խիզախ, ազնիվ և լինի ֆանատիկոս: Նացիոնալ ազգային
կուսակցությունը կտրում է իրեն «տխուր պատկերի ասպետների» ավանդույթից…
Պառլամենտարիզմը հարկ է փոխարինել առաջնորդի ինստիտուտով:
Նացիստական խորհրդանիշները ունեն հետյալ իմաստները: Կարմիր գույնը մարմնավորում է սոցիալական
գաղափարները: Սպիտակ գույնը խորհրդանշում է ազգայնականության գաղափարը: Սվաստիկան խորհրդանշում
է արիացի աշխատավորների հաղթանակը:
Գալիք պատերազմը անխուսափելի է: Անհրաժեշտ է հողեր խլել Ռուսաստանից
և Ֆրանսիայից: Ֆրանսիան աֆրիկականացել է, իսկ Ռուսաստանը՝ հրեացել: Նոր հողերի տիրելու
իր տենչը Գերմանիան կարող է բավարարել՝ գործակցելով Անգլիայի, Իտալիայի և Ճապոնիայի
հետ:
Ադոլֆ Հիտլեր | Իմ պայքարը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 26, 2015
Rating:
