
Աշխատությունը նվիրված է խաղի էությանը և դրա համապարփակ
նշանակությանը քաղաքակրթության համար: Հայզինգան
կարծում է, որ խաղը չի կարելի հանգեցնել մշակույթի երևույթներին, քանի որ այն ավելի
հին է դրանցից: Ինքը մշակույթն ունի խաղային բնույթ: Նախ խաղի էությունը բնորոշվում
է որպես անլրջություն, սակայն կենդանիները ի տարբերություն մարդու խաղի ժամանակ չեն
ծիծաղում, հետևաբար խաղն այդուհանդերձ կարող է իր մեջ լրջություն բովանդակել: Խաղը
ազատ գործունեություն է և ստեղծում է իր հատուկ խաղային ժամանակը և տարածությունը:
Այն ենթադրում է օրենքների խստագույն համակարգում:
«Խաղ» բառն ունեն բոլոր ժողովուրդները: Հույները նույնացնում
են այն «երեխայության», «անմտության» և «մրցակցության» հետ: Սանսկրիտում կան խաղը կոչող
տարբեր բառեր՝ «մանկական վայելքներ», «վիճակի նետում» և «ծաղր»: Ճապոներենում խաղը
համընկնում է քաղաքավարության հետ, իսկ սեմական լեզուներում՝ ծաղրի: Գերմանական լեզուներում
խաղը ընդհանրացնող-հավաքական անվանումը բացակայում է, իսկ ռոմանական լեզուներում այն
կա: Մտնել խաղի մեջ կարելի է ազատ, քանի որ խաղը ազատության դրսևորում է: Այն տալիս
է կյանքի «ոչ սովորական» և «ոչ նորմալ» զգացում: Խաղը տարբերվում է սովորական և նորմալ
կյանքից ինչպես տարածականությամբ, այնպես էլ տևողությամբ: Նրա ընթացքն ու իմաստը հենց
իր մեջ են, քանի որ խաղը կապված չէ նյութական շահի հետ և չի կարող օգուտ բերել:
Խորհրդածելով սեռական խաղի մասին՝ Հայզինգան նկատում է, որ
այստեղ առկա է վարքի մի ողջ համալիր, որը գերազանցում է զուտ կենսաբանական բաղադրիչը:
Մշակույթը ծնվում է խաղից և ունի խաղային բնույթ: Խաղի չափանիշն
է լարվածությունը և ելքի անորոշությունը: Իրարից տարբերվում են միանգամյա, մրցակցային
և ազարտային խաղերը: Հայզինգայի համոզմամբ խաղի հիմքում իշխանության բնազդն է: Անգամ
դատարանը և արդարադատության ողջ ինստիտուտը խորքում լիովին խաղային են. այդ են վկայում
արդեն արտաքին կազմակերպվածությունը, հագուստները, էտիկետը և այլն: Համեմատելով խաղը
և պատերազմը՝ Հայզինգան օրինակ է բերում միջնադարյան ասպետական մրցությունները, որոնցից
ելնում և որոնց հիման վրա մշակվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ասպետական
պատիվը, միջազգային իրավունքը և այլն: Մրցակցային բնազդը տարբեր կերպ ու տարբեր չափով
արտահայտվում է հանելուկներ լուծելու ցանկության, բանաստեղծների մրցույթներում, երևակայության
խաղի, մտքի փիլիսոփայական խաղի և երաժշտության մեջ:
Խաղի ժամանակակից դրսևորումներն են սպորտը, որը գալիս է Անգլիայից:
Սպորտը պակաս թատերական է, քան միջնադարյան ասպետական մրցույթները: Սպորտի մեջ առաջնություն
են ստանում խմբային-կոլեկտիվ խաղատեսակները, մարմնամարզությունը և դեմոկրատիզմը: Մրցակցային
բնազդի իրացման համատեքստում է դիտարկվում նաև սկաուտների շարժումը: Խաղի բնազդի աստիճանական
թուլացումը և խաղային տարրի թուլացումը մշակույթի մեջ կարող է բերել մշակույթի կործանում,
քաոս և բարբարոսություն:
Տես նաև Առնոլդ Թոյնբի «Պատմության հետազոտություն», Օսվալդ Շպենգլեր «Եվրոպայի մայրամուտ» և Ֆրիդրիխ Նիցշե «Այսպես խոսեց Զրադաշտը»
Յոհան Հայզինգա «Homo Ludens» համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 19, 2015
Rating:
