
Ըստ Աարնե-Թոմպսոնի
դասակարգման, հեքիաթն ունի 130-րդ համարը. «Վտարված կենդանիները գտնում են իրենց տունը»:
Գլխավոր հերոսները՝ ավանակը, շունը, կատուն և աքաղաղը, որոնց
նեղացրել են իրենց տերերը, որոշում են փախչել Բրեմեն քաղաքը, որպեսզի այնտեղ դառնան
քաղաքային երաժիշտներ:
Մեկ օրը բավական չէ Բրեմեն հասնելու համար, և ընկերները որոշում
են գիշերել անտառում: Ավանակը և շունը պառկում են մեծ ծառի տակ, կատուն հարմարվում
է ծառի ճյուղերի մեջ, իսկ աքաղաղը հարմարվում է ծառի կատարին:
Անտառում թափառական երաժիշտները գտնում են ավազակների խրճիթ:
Բրեմենյան երաժիշտները բարձրանում են մեկը մյուսի վրա և կատարում են իրենց «երաժշտությունը»
(ավանակը ոռնում է, շունը կաղկանձում, կատուն մլավում, իսկ աքաղաղը կանչում): Ավազակները
վախեցած փախչում են:
Բրեմենյան երաժիշտները գրավում են խրճիթը և յուրաքանչյուրը
պառկում է քնելու ըստ իր սովորության ու ճաշակի՝ հարմարվելով յուրաքանչյուրը մի տեղ. ավանակը բակում՝ թրիքի վրա, շունը՝ դռան մոտ, կատուն՝ բուխարու մոտ, իսկ աքաղաղը՝ կտուրի
վրա:
Գիշերով ավազակների պարագլուխն ուղարկում է ավազակներից մեկին
պարզելու, թե ով է գրավել իրենց խրճիթը: Սակայն լրտեսին աքացի է տալիս ավանակը, կծում
է շունը, ճանկռում է կատուն, իսկ աքաղաղը բարձր կանչում է կտուրից՝ «Ծու-ղու-րու-ղու»:
Վախեցած լրտեսը վերադառնում է առաջնորդի մոտ և ասում է, որ
խրճիթը գրավել են սարսափելի էակներ: Ավազակներն այլևս չեն հանդգնում վերադառնալ, իսկ
Բրեմենյան երաժիշտները մնում են ապրելու անտառում:

Չնայած հեքիաթի գերմանական ծագմանը՝ ռուս բանասեր-հեքիաթագետ
Վ. Յ. Պրոպի պնդմամբ «Բրեմենյան երաժիշտների» մասին պատմությունը տարածված է եղել նաև
ռուսական գյուղերում:
Գրիմ եղբայրներ | Բրեմենյան երաժիշտներ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 21, 2015
Rating:
