
Գիրքը Րաբո Ղարաբեկյանի՝ էքսպրեսիոնիստ
նկարչի ինքնակենսագրությունն է: Նրա ծնողները կարաղացել են փրկվել Օսմանյան Թուրքիայում
հայերի ցեղասպանության ժամանակ: Մասնակցում է Երկրորդ աշխարհամարտին:
Նկարչի կարիերան անհաջողության
է մատնվում անօրակ «Սատին-Դուրա-Լյուքս» ներկի պատճառով, որով նա նկարում էր իր կտավները:
«Վինդզորի կապույտ 17» հսկայական նկարի ներկը թափվում է և մնում է մաքուր կտավը: Նույն
բախտին են արժանանում նաև նրա մյուս նկարները: Բայց նա մեծ կարողության տեր է դառնում
շնորհիվ իր ընկերների՝ հետագայում նշանավոր նկարիչների նկարների մեծ հավաքածուի, որը
ձեռք էր բերել:
Ղարաբեկյանը ապրում է ծովի
ափին, որտեղ համառորեն հաստատվում է նաև Ցիրցեա Բերման անունով տարօրինակ մի կին: Վերջինս
փորձում է հաստատել իր օրենքները և քննադատում է էքսպրեսիոնիզմը: Նրան արգելված է լինել
միայն մի տեղ: Նրարիչն արգելում է լինել նրան միայն կարտոֆիլի ամբարում, որտեղ ինչ-որ
բան է պահված:
Ղարաբերյանը թաքցրել է այնտեղ
կտավներ, որոնք սպիտակ են, և որոնք նա այդպիսին էր թողել իր գլխավոր նկարից հետո: Սակայն
կնոջ մահից հետո, Ղարաբեկյանը գնում է ներկեր և վեց ամիս անցկացնում է ամբարում՝ աշխատելով
նկարների վրա:
Երբ Ցիրցեան, լուծելով իր խնդիրները,
պատրաստվում է հեռանալ նրանից, Րաբո Ղարաբեկյանը որոշում է ցույց տալ նրան նկարը, որի
վրա աշխատում էր: Դա հսկայական կտավ է, որի վրա ռեալիստորեն պատկերված է մեծ հովիտը,
որում գտնվում է 5219 մարդ: Նկարը պատկերում է այն առավոտը, որը տեսավ նկարիչը՝ զարթնելով
Երկրորդ աշխարհամարտի ավարտի հաջորդ օրը:
Կուրտ Վոննեգուտ | Կապույտ մորուք | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 25, 2016
Rating:
