
Կար չկար մի ծերունի, որն ապրում էր իր պառավի հետ կապույտ
ծովի ափին: Նրանք ապրել են իրենց հողաշեն տնակում 33 տարի:
Եվ ահա մի օր ծերունին երկու անգամ ծով է նետում իր ուրկանը, բայց ոչինչ
չի որսում: Երրորդ անգամ նա դուրս է հանում ոսկե ձկնիկին: Ձկնիկը խնդրում է բաց թողնել
իրեն: Ծերունին բաց է թողնում: Վերադառնում է տուն և պատմում է կնոջը: Պառավը կշտամբում
է նրան և հրամայում գնալ և ձկնիկից խնդրել նոր տաշտ: Ձկնիկը տալիս է նրանց տաշտ: Պառավը
պահանջում է նոր խրճիթ: Ձկնիկը տալիս է նոր խրճիթ:
Սակայն պառավը չի բավարարվում և ուզում է դառնալ ազնվական:
Դառնում է ազնվական, իսկ իր ծերունուն ուղարկում է ախոռ՝ այնտեղ ծառայելու:
Շուտով պառավը կամենում է դառնալ թագուհի: Ձկնիկը դարձնում
է նրան թագուհի: Այդժամ պառավը կամենում է դառնալ ծովերի տիրուհի, որպեսզի ձկնիկը մշտապես
ծառայի իրեն:
Ծերունին ձկնիկին է փոխանցում պառավի կամքը: Սակայն ձկնիկը
ոչինչ չի ասում, միայն պոչով անում և սուզվում է ջրի տակ: Ծերունին երկար սպասում է
ծովի մոտ: Ձկնիկը չի երևում: Վերադառնում է տուն և տեսնում է, որ թագավորական պալատի
տեղում դարձյալ իրենց հին հողաշեն տնակն է: Պառավը դարձյալ լվացք է անում կոտրված հին
տաշտի մեջ:
Ալեքսանդր Պուշկին | Հեքիաթ ձկնորսի և ձկնիկի մասին | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 15, 2016
Rating:
