
Դրամայում պատկերված «դեպքը կպատահի ժդ դարու սկիզբը»։ Քեսունի Վասիլ իշխանը, որն ստացել է Գող մականունը, գրավում է Կիլիկիայի բերդերը՝ ընդարձակելով իր իշխանության սահմանները։ Հերթական բերդը գրավելիս նա սպանում է բերդի տիրոջն ու նրա երկու որդիներին։ Բերդի տիրուհին՝ Աննան, երդվում է վրեժ լուծել՝ սպանել Վասիլի երկու որդիներին։ Աննայի հոգում մեռնում է մարդը և արթնանում է
վրիժառու բնազդակիրը: Նա ուզում է այնպես անել, որ Վասիլն ինքը իր ձեռքերով սպանի իր
երկու զավակներին:
Վասիլի ավագ որդին՝ Սեպուհը, հոր հակապատկերն է. նա դեմ է հոր արարքներին և գրեթե չի մասնակցում հոր արշավանքներին։ Կրտսերը՝ Ատոմը, ընդհակառակը, միշտ ուղեկցում է հորը ու ամենաքաջ կռվողներից է։ Վասիլի կինը՝ Սոֆիան, հասկանում է, որ Աննան դավադրություն
է ծրագրում, սակայն նա թույլ է այդ կնոջից և չի կարող կանխել նրա ծրագրերը: Աննան Սեպուհին
համոզում է, որ հայրը սպանել է իր մորը՝ Սոֆիային ճիշտ այնպես, ինչպես իրեն՝ սպանելով
իր ամուսնուն և երեխաներին: Հայր ու որդի, որ մինչ այդ էլ համերաշխ չէին, այժմ մուտք
են գործում լուռ հակամարտության փուլ: Իշխան Վասիլը հրում է որդուն անդունդին նայող բաց պատուհանից և սպանում:
Ատոմը ևս հմայված է Աննայով և նրա հոգում մեծ կիրք է բորբոքվում,
որը ստիպում է նրան մտածել, թե հայրը՝ Վասիլը գողացել է իր սերը և բռնացել նրան: Դայակը
նկատում է Աննայի հոգեխռովքը: Բայց հոր մեղքերի համար ինչո՞վ է մեղավոր որդին: Առաջարկում
է Աննային հնազանդվել ճակատագրին: Բայց Աննան ասում է, որ խոստում է տվել և իր վրեժի
մեջ կանգ չի առնելու: Այն ժամանակ երբ Քեսունի տերը իշխանական ժողովի քննությանն էր
ներկայացնում Կիլիկիայի Թորոս իշխանին ջախջախելու դավադիր ծրագիրը, ներս է մտնում Ատոմը
և անարգում հորը՝ դիմելով հարձակման: Հայրը փորձելով ինքնապաշտպանվել հանում է սուրը
և մխրճում որդու սրտի մեջ: Հայտնված Աննան ասում է, որ ինքը մորթել տվեց Ատոմին ճիշտ
այնպես, ինչպես Վասիլը՝ իր որդիներին: Աննան ինքնասպանություն է գործում: Իշխանին չի վիճակվում անգամ իրականացնել «բացառիկ կնոջը արժանի բացառիկ մահվան» գաղափարը: Ինքնասպանությամբ Աննան քավում է իր մեղքը, մինչդեռ Վասիլ իշխանը շարունակում
է գոյության
կռիվը` ասելով. «մահը իր ճամփով, կյանքը իր ճամփով»:
Լևոն Շանթ | Ինկած բերդի իշխանուհին | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 13, 2016
Rating:
