.jpg)
Վերլուծական ընդունակությունները բոլորին չէ որ տրված են
և իրենք չեն տրվում վերլուծության: Այս եզրակացությունն է անում պատմողը Փարիզում ոմն
Օգյուստ Դյուպենի հետ ծանոթանալուց հետո:
Երիտասարդները արագ մտերմանում են և միասին շատ ժամանակ են
անցկացնում: Պատմողը ստիպված է վարժվել Դյուպենի արտասովոր խառնվածքին, որովհետև սա սիրում
է գիշերային զբոսանքներ և հոգեբանական վերլուծություններ: Փորձելով թափանցել զրուցակցի
գաղտնի մտքերի մեջ՝ նա օգտվում է մեթոդից, որի էությունը ընդհանուրից դեպի մասնավորը
գնացող եզրակացությունների շղթա կառուցելն է:
Մի օր ընկերները
թերթերից իմանում են Մորգ փողոցում կատարված զարհուրելի սպանության մասին: Գիշերը տիկին
Լեսպանեի տանից, որն ապրում էր իր դստեր՝ Կամիլի հետ, լսվել են աղիողորմ ճիչեր: Երբ
մարդիկ կոտրելով դուռը ներս են մտնում, տեսնում են, որ կահույքը տան մեջ կոտրված է,
իսկ հատակին այս ու այնտեղ ճերմակած մազափնջեր են: Ավելի ուշ տան բուխարու ծխատարի
մեջ հայտնաբերում են Կամիլի այլանդակված դին, իսկ տիկին Լեսպանեին գտնում են տան բակում:
Նրա գլուխը կտրված է ածելիով:
Բոլոր վկաները միաձայն պնդում են, որ դուռը կոտրելիս հանցագործները
դեռ ներսում էին: Ձայներից մեկը պատկանում էր ֆրանսիացու: Մյուսի ազգությունը մնում
է, քանի որ վկաներից ոչ ոք չի հասկանում այն լեզուն, որով խոսում էր երկրորդը: Թերևս
նրանք միակարծիք են, որ ձայնը շատ կոպիտ էր:
Հաջորդ օրը լուրեր են հասնում Ադոլֆ Լեբոնի ձերբակալման մասին:
Սա չորս հազար ֆրանկ էր հասցրել բանկից տիկին Լեսպանեին: Սկսած այս պահից Դյուպենը
տրվում է այս անհասկանալի միջատեպի քննությանը: Ոստիկանատանը իր ծանոթ պրեֆեկտից թույլտվություն
ստանալով ուսումնասիրել հանցանքի վայրը՝ նա պատմողի հետ մեկնում է այնտեղ:
Օգտվելով իր մեթոդից՝ Դյուպենը ուշադրություն է դարձնում
երեք հանգամանքի վրա՝ հանցագործներից մեկի «ոչ մարդկային ձայնը», մեծ ճարպկությունը,
որը թույլ է տալիս տուն թափանցել պատուհանից և հանցագործության մոտիվի բացակայությունը
(բանկից բերված դրամը ոչ ոք ձեռք չէր տվել): Բացի այդ հանցագործներից մեկը պիտի որ
ֆիզիկապես շատ ուժեղ լիներ՝ մարմինը ծխատարով բարձրացնելու համար: Տիկին Լեսպանեի ձեռքում
մնացած շեկ մազափնջից Դյուպենը ենթադրում է, որ հանցագործը հսկայական կապիկ է:
Դյուպենը թերթում հայտարարություն է տալիս մեծ կապկի մասին,
որին իբրև թե գտել են և ուզում են վերադարձնել տիրոջը: Շուտով նրանց այցելում է առևտրական
նավի մի նավաստի: Հասկանալով, որ Դյուպենին ամեն բան հայտնի է, նավաստին ինքն է պատմում
եղելությունը: Նա որսացել է օրանգուտանին Բորնեոյում և բերել է Փարիզ՝ հույս ունենալով
վաճառել: Չարաբաստիկ գիշերը կենդանին փախել է: Նավաստին միայն տեսել է, որ նա պատուհանով
մտել է կանանց տուն: Երբ հետևելով իր կապկին՝ նա ևս հայտնվում է տան մեջ, ամեն բան
արդեն վերջացած էր:
Պրեֆեկտը չի թաքցնում իր ափսոսանքը, որ ոստիկանությունը չկարողացավ
սեփական ուժերով լուծել այս հանելուկը: Դյուպենի պատմությունիվ հետո նա բաց է թողնում
Լեբոնին:
Տես նաև Հորինման փիլիսոփայությունը, Ագռավը և Ոսկե բզեզ
Էդգար Ալան Պո | Սպանություն Մորգ փողոցում | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 28, 2015
Rating:
.jpg)