.jpg)
Ազնվական հին տոհմից սերող Ուիլյամ Լեգրանին հետապնդում են
անհաջողությունները. նա կորցնում է իր հարստությունը և հայտնվում աղքատության մեջ: Ծաղրից
խուսափելու համար լքում է Նոր Օրլեանը և բնակվում է Ատլանտյան օվկիանոսի ծովեզրի մոտ
գտնվող ամայի մի կղզում: Այստեղ իրեն կառուցում է խրճիթ, որտեղ ապրում է ծեր սևամորթ
ծառայի՝ Յուպիտերի հետ: Զբաղվում է ընթերցանությամբ և միջատագիտությամբ. ունի հազվագյուտ
միջատների պատկառելի հավաքածո:
Պատմողը հաճախ է այցելում Լեգրանին: Հերթական այդպիսի այցի
ժամանակ Յուպիտերը և Լեգրանը միմյանց հերթ չտալով պատմում են վերջին գտածոյի՝ ոսկե
բզեզի մասին: Պատմողը նկատում է, որ այդ ոսկե բզեզի մեջ Լեգրանը ինչ-որ բանի նշան է
տեսնում: Յուպիտերն իր հերթին անհանգստացած է: Չի՞ հիվանդացել արդյոք իր տերը: Վերջինս
անվերջ մտքերի մեջ է, ինչ-որ գրքեր է փորփրում, ինչ-որ բան է հաշվում:
Որոշ ժամանակ անց պատմողը նամակ է ստանում Լեգրանից, որը
խնդրում է նրան շտապ այցելել իրեն: Երբ հանդիպում են, ոգևորված սկսում է բացատրել,
որ գտած ոսկե բզեզը մաքուր ոսկուց է: Պատմողը տարակուսանքի մեջ է: Բզեզն իսկապես հրաշալի
է, բայց ի՞նչ է նշանակում՝ ոսկուց է: Լեգրանն առաջարկում է իսկույն գնալ ցամաք, բարձրանալ
սարերը, որտեղ նա ամեն բան ցույց կտա:
Օրվա երկրորդ կեսին ճամփա են ընկնում: Յուպիտերը վերցրել
է բահ և գործիքներ, իսկ Լեգրանը՝ թելի վրա կապած ոսկե բզեզին: Բարձրանում են վեր խոյացող
պլատոյի վրա և երկար քայլում են, մինչև որ գտնում են հսկայական բարձրության ծառ: Լեգրանը
Յուպիտերին պատվիրում է ոսկե բզեզը ձեռքին բարձրանալ այդ ծառը: Շուտով լսվում է Յուպիտերի
ճիչը, քանի որ նա հայտնաբերում է ծառաբնին մեխված մարդկային գանգ: Լեգրանը ոգևորության
մեջ է և պատվիրում է թելից կախված ոսկե բզեզին անցկացնել գանգի ձախ ակնախորշի միջով:
Ոսկե բզեզի վայր ընկած տեղում Լեգրանը ցից է խրում և սկսում է փորել:
Մի քանի ժամ փորելուց հետո ընկերները շան օգնությամբ փոսի
մեջ երկու կմախք են գտնում: Տեսնում են նաև մետաղադրամներ և մետաղյա օղ: Հողը հեռացնելու
հետո պարզվում է, որ գտել են փայտե սնդուկ, որ լեցուն է թանկարժեք քարերով և ոսկով:
Տեղափոխում են սնդուկը Լեգրանի տուն և հաշվում, որ դրա պարունակությունը
կարող է արժենալ մոտ մեկ ու կես միլիոն դոլլար: Տեսնելով, որ ընկերը պայթում է հետաքրքրությունից,
Լեգրանը սկսում է պատմել:
Երբ Լեգրանը բռնում է բզեզին, սա իրեն կծում է: Ոչ շատ հեռու
նա տեսնում է ավազի միջից ցցված թղթակտորը: Յուպիտերին խնդրում է իրեն փոխանցել: Պարզվում
է, գտածոն մագաղաթ է: Տաքացնելով այն տեսնում է, որ վրան գանգ է պատկերված: Կողքին
ուլիկի պատկեր է: Եզրակացնում է, որ սա քարտեզ-շիֆր է, որը նշում է հայտնի ծովահեն
Քիդդի (kidd անգլերեն նշանակում է «ուլիկ») գանձերի թաղման վայրը: Զբաղվում է շիֆրի
վերծանմամբ: Տեսքտը խորհրդավոր է. «Լավ ապակի եպիսկոպոսի պանդոկում սատանայի աթոռի
մեջ քսանմեկ աստիճան և քտասներեք րոպե հյուսիս-հյուսիս-արևելք, գլխավոր քոտուկ յոթերորդ
ճյուղ արևելյան կողմ կրակիր մեռած գլխի ձախ աչքից հինգհարյուր ֆուտ կրակոցից»:
Պարզում է, որ «եպիսկոպոսի պանդոկ» և «սատանայի աթոռ կոչվում»
արտահայտությունները տեղի լեռների անվանումներն են: Լավ ապակին հեռադիտակն է: «Իսկ
ինչո՞ւ գանգի ակնախորշը իջեցրիք հենց բզեզին»,- հարցնում է պատմողը: Լեգրանը պատասխանում
է, որ տեսնելով, թե իրեն խելագարի տեղ են դնում, որոշել է պատասխանել փոքրիկ միստիֆիկացիայով:
Էդգար Ալան Պո | Ոսկե բզեզ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 27, 2015
Rating:
.jpg)