
Կալեզ հարուստ կալվածքում կրծքային
հիվանդությունից դանդաղ մեռնում է տերը՝ 68-ամյա նախկին հաջողակ փաստաբանը: Ընտանիքն
անհամբեր սպասում է նրա մահին: Նա ինքն է հաղորդում դա իր օրագրում, որը հասցեագրում
է կնոջը և որում ամփոփում է իր կյանքը:
Մանուկ ժամանակ եղել է մռայլ
երեխա: Եղել է հպարտ և ինքնասեր: Չունենալով հմայք` ամեն բանի հասնում էր տքնանքի օգնությամբ
և ամեն տեղ եղել է առաջին աշակերտը: Մայրը, որը մեծացնում էր նրան միայնակ, շատ էր
սիրում իր Լուիին: Իսկ մնացյալ աշխարհի հետ հարաբերությունները բարդ էին: Նա շտապում
էր դուր չգալ մարդկանց, որպեսզի դա տեղի չունենար ինքնաբերաբար: 23 տարեկանում նրան
սիրահարվում է հարուստ բուրժուաների ընտանիքից մի աղջիկ: Նա էլ է սիրահարվում: Նա շատ
է զարմանում, որ կարող էր երբևէ դուր գալ ինչ-որ մեկին: «Դու այն ժամանակ փրկեցիր ինձ
դժոխքից»,- գրում է նա կնոջը: Հետո սկսվում է 50 տարիների լռություն: Հերոսը փորձում
է հասկանալ, թե ինչպես սիրահարված երիտասարդից վերածվեց չար ծերուկի, որի սրտում իժերի
կծիկ է: Նորապսակները երեկոյան սիրում էին փսփսալ անկողնում անցած օրվա մասին: Կարող
էին նաև հիշել անցյալից: Եվ այդպիսի մի երեկո կինը՝ Իզյան, խոստովանում է, որ մի ժամանակ
սիրեկան է ունեցել: Սա հրաժարվել է ամուսնանալ Իզյայի հետ՝ իմանալով, որ աղջկա 2 եղբայրները
մահացել են թոքախտից: Նկարագրում է իր սիրեցյալին՝ գեղեցիկ էր, դուր էր գալիս կանանց…
Լուիի սիրտը այս խոստովանությունից պատռվում է: Ուրեմն նրան չեն սիրել, այլ հարմար
ժամանակ նա հայտնվել է ձեռքի տակ: Սակայն օտարացումը միանգամից չվերածվեց ատելության:
Պատահեց մի դեպք, որը ապացուցեց Լուիի կնոջ անտարբերությունն իր նկատմամբ: Նա որպես
փաստաբան փայլուն կերպով շահում է մի բարդ դատական գործ: Նրա մասին գրում են թերթերում,
նրան շնորհավորում են: Բոլորը… Բացի իր ընտանիքի անդամներից: Նա իշխել է ընտանիքում
միայն շնորհիվ դրամի: Իր և երեխաների համար նա սոսկ փողի աղբյուր է: Երեխաներից միայն
Մարին էր քնքուշ իր հանդեպ, սակայն այդ երեխան մեռնում է: Ցանկանալով վրեժ լուծել կնոջից՝
հերոսը դավաճանել է նրան և այդ կապից երեխա ունի: Դա անհանգստացնում է իր օրինական
երեխաներին, քանի որ նրանք չգիտեն, թե ինչպես է նա բաշխելու ժառանգությունը և անգամ
ուզում են նրան խելագար ներկայացնել: Ահա իժերի իսկական կծիկը: Մի անգամ գնում է Փարիզ՝
իր ողջ հարստությունը ապօրինի որդու անունով գրանցելու համար: Սակայն իմանում է, որ
Կալեզում կինը մահացել է և վերադառնում է կալվածք: Փաստորեն իր այս օրագիրը կինը կարդալ
չի կարող: Չի կարող իմանալ, որ իր մեջ ապրում էր նաև ուրիշ մարդ: Տեղի է ունենում բացատրություն
որդու՝ Հյուբերի և դստեր՝ Ժենեվևի հետ: Նա վճռում է նրանց կտակել ժառանգությունը: Դրանից
հետո սկսում է ավելի հեշտ շնչել: Նա հաշտվում է իր թոռնուհու՝ Յանինի հետ: Հաղթահարում
է իր իժերի կծիկը:
Վեպն ավարտվում է Հյուբերի
նամակով, որը հասցեագրված է Ժենեվևին, որի մեջ հայտնում է հոր մահվան մասին և տարօրինակ
գրությունների, որ թողել է հայրը և Յանինի նամակով, որում նա թույլտվություն է խնդրում
կարդալ պապու օրագիրը: Նա միակն է հասկացել պապու հպարտ հոգին: «Նրա սիրտը այնտեղ չէր,
ուր մեր սրտերն էին, այսինքն՝ գանձերի հետ: Նա մեր միջի միակ հավատացյալն էր»:
Տես նաև Էմիլ Զոլա Թերեզ Ռաքեն,
Անդրե Ժիդ Դրամանենգները և Ալեքսանդր Դյումա Կամելիազարդ տիկինը
Ֆրանսուա Մորիակ | Իժերի կծիկը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 13, 2015
Rating:
