
Իրինա Պրոզորովան՝ քույրերից կրտսերը, դարձել է 20 տարեկան:
Սրահում մեծ սեղան են գցել: Երեկոյան հյուր են գալու քաղաքում տեղակայված հրետանավորական
մարտկոցի սպաները և նրանց հրամանատարը՝ փոխգնդապետ Վերշինինը: Բոլորը ուրախ նախասպասման
մեջ են: Իրինային թվում է, որ իր հոգին թռչում է կապույտ երկնքում: Աշնանը Պրոզորովները
պիտի տեղափոխվեն Մոսկվա: Քույրերը չեն կասկածում, որ իրենց եղբայրը՝ Անդրեյը, կընդունվի
համալսարան և ժամանակի ընթացքում կդառնա պրոֆեսոր: Քույրերից մեկի՝ Մաշայի ամուսինը՝
գիմնազիայի ուսուցիչ Կուլիգինը, ոգեշունչ ճառեր է ասում: Ռազմական բժիշկ Չեբուտիկինը
համբուրում է Իրինային և կոչում է նրան «սպիտակ թռչուն»: Պորուչիկ բարոն Տուզենբախը
խոսում է վրա հասած վերափոխումների ժամանակի մասին, որը կցրի ձանձրույթը: Լավատես է
նաև Վերշինինը: Նրա գալուն պես Մաշայի տրամադրությունը ավելի է բարձրանում: Կենսասիրության
մթնոլորտը չի խախտում նաև Նատաշայի հայտնվելը, թեպետ նա մի փոքր քաշվում է մեծ հասարակությունից:
Անդրեյը նրան ամուսնության առաջարկություն է անում:
Երկրորդ գործողության մեջ ուրախ տրամադրությունը փոխվում
է: Անդրեյը ձանձրույթից չի գտնում իր տեղը: Երազելով Մոսկվայի և պրոֆեսուրայի մասին,
նա, իհարկե, դժգոհ է գյուղական չինովնիկի իր մանր պաշտոնից, իսկ քաղաքում իրեն զգում
է միայնակ ու օտար: Մաշան վաղուց է, ինչ հիասթափվել է իր ամուսնուց, որը մի ժամանակ
իրեն այդքան լուրջ և նշանակալի էր թվում: Իրինան չի սիրում իր աշխատանքը հեռագրատանը:
Դա աշխատանք է առանց մտքերի և պոեզիայի: Հոգնած ու գլխացավով գիմնազիայից վերադառնում
է Օլգան: Վերշինինի տրամադրությունը նույնպես լավը չէ: Նա բացատրում է, որ երջանկություն
չկա: Մարդը ստիպված է միայն աշխատել, աշխատել… Չեբուտիկինը նկատում է, որ միայնակությունը
սարսափելի է:
Անցնում է երեք տարի: Պրոզորովների տանը լցվել են հրդեհից
փրկվող մարդիկ: Իրինան արտասվում է: Ամեն ինչ կորավ, կյանքը գնաց, իսկ նրանք դեռ չեն
տեղափոխվել Մոսկվա: Անդրեյը նույնպես լաց է լինում: Երբ ամուսնանում էր, իրեն թվում
էր, որ երջանիկ կլինեն: Տուզենբախն արձանագրում է 3 տարի առաջ ունեցած սպասումների
և իրականության կատարյալ անհամապատասխանությունը: Չեբուտիկինը խումհարի մեջ է: Նրան
թվում է, որ ինքը միայն ձևացնում է, թե մարդ է: Իսկ իրականում…
Վերջին գործողությունը տեղի է ունենում աշնանը: Մաշան նայելով
երկնքին հարցնում է, թե ուր են չվում թռչունները: Հրետանավորները հեռանում են քաղաքից:
Սպաները գալիս են հրաժեշտ տալու Պրոզորովներին: Անդրեյը նկատում է, որ քաղաքը ամայանում
է: Մաշան հրաժեշտ է տալիս Վերշինին, որին այդքան սիրում է: Օլգան դարձել է գիմնազիայի
տնօրեն, իսկ Իրինան որոշել է ամուսնանալ զորացրված Տուզենբախի հետ: Նա հույս ունի,
որ կյանքը կփոխվի դեպի լավը: Սակայն հերոսների սպասումները չեն իրականանում: Իրինային
սիրահարված Սոլյոնին մենամարտի է հրավիրում բարոնին և սպանում է նրան: Անդրեյը չի կարող
որևէ բան փոխել իր կյանքում: «Ինչո՞ւ դեռ կյանքը չսկսած մենք դառնում են ձանձրալի,
ծույլ ու մոխրագույն»:
Հրետանավորների գունդը լքում է քաղաքը: Լսվում է նվագախմբի
կատարած մեղեդին: Օլգան ասում է. «Երաժշտությունն այնքան ուրախ է, որ ուզում ես ապրել…
և թվում է, թե մի քիչ էլ և մենք կհասկանանք, թե ինչի համար ենք ապրում: Ինչո՞ւ ենք
ապրում: Ինչո՞ւ ենք տառապում: Եթե միայն հնարավոր լիներ իմանալ»:
Տես Բալենու այգին, Քեռի Վանյա, Ճայը և Շնիկով տիկինը
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Անտոն Չեխով | Երեք քույր | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 25, 2015
Rating:
