
Գնացքի մեջ նստած են առևտրականը, փաստաբանը, վերակացուն,
ծխող տիկինը և ուրիշ ուղևորներ: Վիճում են կնոջ հարցի, ազատ սիրո և ամուսնության մասին:
Ծխող տիկինը պնդում է, որ միայն սերն է լուսավորում ամուսնությունը: Զրույցին է միջամտում
ալեհեր, սակայն դեռ ոչ շատ ծեր պարոնը: Նա հարցնում է, թե որ սերը կարող է համարվել
իսկական: Մի՞թե այն մեկը, երբ մի մարդու գերադասում են մյուսին: Այդ դեպքում սերը չի
լինի երկարատև, քանզի նախասիրությունները ևս փոխվում են: Ինչ վերաբերում է հոգեհարազատությանը
և իդեալների նույնությանը, ապա դա չպիտի պատճառ դառնա միասին քնելու համար: Պարոնը
հայտարարում է, որ ինքը հենց այն Պոզդնիշևն է, որը սպանել է իր կնոջը: Բոլորը լռում
են:
Նույն գիշերը, գնացքում Պոզդնիշևը պատմում է իր հետ տեղի
ունեցածը ուղևորներից մեկին: Նա կալվածատեր է, համասարանի թեկնածու: Նախքան ամուսնությունը
ապրել է իր կարծիքով այլասերված կյանք: Բայց այդպես է ապրել՝ չհասկանալով դա: Շնացումը
նրա համար ինքնանպատակ չէր, այլ ավելի շուտ առողջության հետ կապված միջոցառում: Դառնալով
երեսուն տարեկան՝ ցանկանում է ընտանիք կազմել և ընտրում է մի կնոջ, որին համարում է
իրեն արժանի:
Սակայն մեղրամիսը լավ չի անցնում: Ամեն բան անցնում է ամոթի,
ձանձրույթի և զզվանքի նշանի տակ: Չորրորդ օրը տեսնում է, որ կինը լաց է լինում: Հարցնում
է, թե ինչու, իսկ կինը չի կարողանում բացատրել: Պազդնիշևը չի հասկանում, թե ինչ է պատահել,
ուր կորավ սիրահարությունը…
Ութ տարվա ընթացքում նրանք ունենում են 5 երեխա, սակայն դա
էլ երջանիկ չի դարձնում նրանց: Կինը ակներևաբար գոհ չէ իրենց կյանքից: Նա այլ կերպ
էր տեսնում ամուսնական երջանկությունը: Ինչ-որ բան, իհարկե, նա ստացել է սկզբում, սակայն
դա շատ քիչ է: Կնոջ հոգին ձգտում է լուսավոր և «մաքուր» ինչ-որ բանի: Նա որոշում է
վերսկսել դաշնամուրի իր դասերը: Եվ ահա այդպես հայտնվում է «այն մարդը»:
Դա սնանկացած կալվածատիրոջ որդի էր: Ջութակահար էր, որը սովորել
էր Փարիզում և վերադարձել էր Մոսկվա: Պոզդնիշևը հրավիրում է նրան իր տուն՝ կնոջ հետ
նվագելու համար: Ինքը ձև է անում, որ նույնպես ուրախ է, որպեսզի չկարծեն, թե խանդում
է:
Հրավիրում են Տրուխաչևսկուն (ջութակահարին) ճաշի, որին հաջորդում
է երաժշտությունը: Նվագում են Բեթովենի Կրեյցերյան սոնատը: Պոզդնիշևը կարծում է, որ
դա մի ստեղծագործություն է, որից հետո հնարավոր չէ ապրել:
Հաջորդ շաբաթ Պոզդնիշևը հեռանում է գյուղ գործերով: Գիշերը
արթանանում է կեղտոտ մտքերից և հիշում է կնոջը և Տրուխաչևսկուն: Նրանց միջև կա երաժշտության՝
ամենանուրբ կրքի կապը: Նա վերադառնում է տուն: Հասնում է տուն գիշերվա ժամը մեկին:
Լույսը դեռ վառ է: Հարցնում է ծառայից, թե ով է տանը և, երբ իմանում է, որ Տրուխաչևսկին
է, քիչ է մնում լաց լինի: Հանում է պատից դաշույնը: Սրահում գտնում է Տրուխաչևսկուն
և կնոջը: Ուզում է հարվածել Տրուխաչևսկուն, սակայն նրա ձեռքից կախվում է կինը: Նա մտածում
է, որ հավանաբար ծիծաղելի տեսք կունենա՝ վազելով կնոջ սիրեկանի ետևից և դաշույնով հարվածում
է կնոջը: «Հասար ուզածիդ…»,- ասում է մեռնող կինը և նրա աչքերի մեջ արտացոլվում է կենդանական
ատելությունը, այն, որ կար նրա մեջ իրենց ամուսնության սկզբից:
Միայն ավելի ուշ, տեսնելով կնոջը դագաղի մեջ, հերոսը հասկանում
է, թե ինչ է արել: Որ այդ կինը ողջ էր, իսկ հիմա մեռած է, տաք էր, իսկ հիմա սառն է,
և որ դա անհնար է շտկել: Տասնմեկ ամիս անցկացնում է բանտում՝ սպասելով դատական վճռի:
Արդարացվում է: Երեխաներին վերցնում է իր ազգականուհին:
Տես նաև Պատերազմ և խաղաղություն, Աննա Կարենինա, Հարություն և Հաջի Մուրադ
Լև Տոլստոյ | Կրեյցերյան սոնատ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 04, 2015
Rating:
