
Պատմում է Աշակերտը: Նա պատմում է, որ Ուսուցիչը վարժման արդյունքում
ձեռք է բերել զգայելու զարմանալի ունակություն: Նա կարողանում է միաժամանակ լսել,
մտածել, տեսնել ու շոշափել: Նա խաղում է ուժերի և երևույթների հետ: Մարդիկ նրա համար
աստղեր են, իսկ աստղերը՝ մարդիկ:
Մի ժամանակ բնությունը և մարդիկ մեկ էին: Մարդիկ չէին կարող
մտածել իրենց բնությունից դուրս: Ահա ինչու աշխարհի պատմությունը մարդիկ շարադրում
են որպես մարդկանց պատմություն: Բնության մեջ տեսնում են մարդկային հարաբերություններ:
Գիտնականները և պոետները փորձել են ճանաչել բնությունը, սակայն եթե պոետները անում
են դա մեղմորեն, ապա գիտնականները փորձում են անել դա վիրահատական դանակի օգնությամբ:
Բնությունը մեր հայելին է: Նա, ով տեսնում է նրա մեջ մահվան ջրաղաց, ամենուր տեսնում
է միայն թշնամիներ: Նրա դեմ պայքարողները նման են դարձնում այն իրենց ագահ բնությանը:
Աստծո համար բնությունը աստվածային է: Նա, ով ցանկանում է ճանաչել բնությունը, պիտի
դաստիարակի իր բարոյական տարերքը: Նա կդառնա բնության իսկական վարպետ:
Աշակերտին է մոտենում նրա մանկության ընկերը: Նա ծաղրում
է ընկերոջը իր ընտրած ուղու համար: Միայնակ մարդոնւ ուրախությունը շրջանցում է: Ինչո՞վ
կօգնի նրան բնությունը: Աշակերտը պատմում է նրան հետևյալ առակը: Գեղեցիկ պատանի Հիացինտին
է սիրահարվում Ռոզենբլյուտը: Մի օր Հիացինտը հանդիպում է ճամփորդի, ով պատմում է նրան
հեռավոր օտար երկրների մասին: Հիացինտը դառնում է տխուր: Նա ուզում է այցելել այդ երկրները,
հասնել Իսիս դիցուհուն, ով կպատմի իրեն ճշմարտությունը: Նա կանգնում է երկնաբնակ կույսի
առաջ և բարձրացնելով նրա քողը՝ տեսնում է Ռոզենբլյուտին: Նա հասկանում է, որ ճշմարտությունը
սերն է:
Աշակերտները մտնում են տաճար: Շուրջը աղմուկ ու ծիծաղ է:
Սրահ են մտնում նաև մի քանի օտարականներ: Նրանք խոսում են այն մասին, որ մարդը պիտի
ներդաշնակության մեջ պահի արտաքին և ներքին աշխարհները: Միայն իմաստուններին է հաջողվում
անել դա: Մյուսները մեքենայի են վերածում բնությունը: Աշակերտներից մեկն ասում է, որ
միայն բանաստեղծներն են կարողանում զգալ, թե ինչ է մարդկանց համար բնությունը: Ամենամեծ
հարստությունը երևակայությունն է: Նա, ով ունի երևակայություն, կարողանում է ամեն բան
դարձնել գեղեցիկ:
Ճամփորդները որոշ ժամանակ խորհելուց հետո ասում են, որ մարդու
առաջնային ֆունկցիան ստեղծագործ հայեցողությունն է: Պետք է միասնական լինել բնության
հետ, որպեսզի կարողանաս հասկանալ այն: Ոսկեդարն այն ժամանակն էր, երբ մարդիկ լուծվում էին
բնության և սիրո մեջ: Ճամփորդները պատմում են, որ որոնում են նախաժողովրդին, որն ապրել
է Ոսկեդարում: Դրա համար ուղևորվել են Սայիս և խնդրել են թույլ տալ իրենց մեկ օր մնալ
տաճարում:
Ուսուցիչն ասում է, որ մարդը կարող է հաղորդակից դառնալ բնության գաղտնիքներին միայն իր ներսում բնության հետ միասնության
զգացողություն դաստիարակելու դեպքում:
Այստեղ վիպակն ընդհատվում է:
Նովալիսը տալիս է մի քանի հավելվածներ: Չորրորդ հավելվածում
խոսվում է Հիսուսի և Սուրբ Կույսի կարոտի մասին: Վեցերորդ հավելվածը միավորում է քրիստոնեությունը
և հին հավատալիքները: Ճշմարտությունը բազմանում է՝ սիրո ոլորտից անցնելով միստիկայի
ոլորտ: Իսիսը և իր քողը դառնում են սիմվոլ, որի էությունը անվերջ բարդանում է և դուրս
է գալիս սյուժեի սահմաններից:
Տես նաև Հայնրիխ Հայնե Գերմանիա. Ձմեռային հեքիաթ, Էռնստ Հոֆման Ոսկե կճուճ և Հայնրիխ ֆոն Քլայստ Պենտեսիլեա
Նովալիս | Աշակերտները Սայիսում | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 04, 2015
Rating:
